Քասախի «Մարզիկ» մարզադաշտ

Քասախի «Մարզիկ» մարզադաշտ, մարզադաշտ Աշտարակ քաղաքում։ Կարող է տեղավորել մինչև 3500 մարդ։

Քասախի «Մարզիկ» մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԱշտարակ
Երկիր Հայաստան
ՍեփականատերԱշտարակի քաղաքապետարան
Տարողություն3500
Տնային թիմՄիկա (ֆուտբոլային ակումբ)
Դաշտի չափսեր105 × 68 մ
Քարտեզ
Քարտեզ

Կառուցում, օգտագործում և վերանորոգում խմբագրել

Քասախի «Մարզիկ» մարզադաշտը կառուցվել է 1971 թվականին։ 1979 թվականից մարզադաշտի տնօրեն է նշանակվել Հրաչ Մաթևոսյանը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում, «Մարզիկ»-ը 3 անգամ վերանորոգվել է։ Վերջինը՝ 2012 թվականին դեկտեմբերին էր, երբ ամբողջությամբ փոխվեցին խոտածածկն ու սանհանգույցային պայմանները։ «Մարզիկ» մարզադպրոցում գործում են 10-16 տարեկանների տարիքային խմբեր։ Բացի այդ, «Մարզիկ»-ը պայմանագիր ունի կնքած Բարձրագույն խմբի «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների հետ, ինչի համաձայն՝ այդ թիմերը կարող են սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել «Մարզիկ» մարզադաշտում։ Առաջին խումբը ներկայացնող «Ալաշկերտ-2», «Ուլիս-2» և «Արարատ-2» թիմերն սեփական հարկի տակ հանդիպումներն այստեղ են անցկացնում։

Այժմ «Մարզիկ» մարզադաշտի տնօրենը Արմեն Մաթևոսյանն է։

Աղբյուրներ խմբագրել