Քաջության և բուլղարական բանակի օր

Քաջության և Բուլղարիայի ազգային բանակի օր կամ Սուրբ Գևորգի օր (բուլղար․՝ Ден на храбростта и Българската армия), բուլղարական ազգային պաշտոնական տոն։ Որպես ազգային բանակի տոն՝ նշվում է ամբողջ Բուլղարիայում ամեն տարվա մայիսի 6-ին։

Քաջության և բուլղարական բանակի օր
բուլղար․՝ Ден на храбростта

Հաղթական շքերթ Սոֆիայում, Բուլղարիա
ՊաշտոնապեսՔաջության և բուլղարական բանակի օր
Այլ կերպՍուրբ Գևորգի տոն
Տեսակտոն
Ենթադասpublic holidays in Bulgaria? և Յուրիի օր
Ամսաթիվմայիսի 6
Տոնվում էԲուլղարիա Բուլղարիա

Բուլղարիայի քաջության օրը ունի նաև որոշակի կրոնական բնույթ, քանի որ ըստ բուլղար ուղղափառության գաղափարախոսության՝ քրիստոնեական եկեղեցու սուրբ Սուրբ Գևորգը, որը հանդիսանում է հովիվների հովանավոր անձը։

Պատմություն խմբագրել

Քաջության օրը նվիրված է դարերի պատմություն ունեցող բուլղարական բանակին, որը պատմական տարբեր ժամանակահատվածներում պայքարել է օսմանյան, բյուզանդական, հունական և այլ ուժերի դեմ։

Բուլղարիայի ազգային բանակը մեծ նվաճումների է հասել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, երբ զինվորն այս երկրում ճանաչվեց բարձրագույն արժեք։

Բուլղարական բանակի օրը նշվում է արդեն 3 դար։ Առաջին անգամ քաջության օրը Սոֆիայում նշվել է 1880 թվականին[1]՝ հունվարի 9-ին ընդունված № 5 որոշման համաձայն։ Որոշումը ընդունել է Բուլղարիայի թագավոր Ալեքսանդր Բատտենբերգը։

Մի քանի օր առաջ կառավարության № 1 հրամանով Ալեքսանդրը սահմանել էր «Քաջության համար» շքանշան, որը շնորհվում էր ռազմի դաշտում գերազանցությամբ աչքի ընկած ռազմական գործիչներին։

1946-ից մինչև 1993 թվականներին այն կոմունիստական կուսակցության կողմից այն արգելվել է տոնել՝ կրոնական բնույթ ունենալու և ոչ համադրելիության պատճառաբանությամբ։ 1993 թվականի հունվարի 27-ին Բուլղարիայի նախարարական խորհրդի որոշմամբ տոնը վերստին սկսվել է նշվել։

Ներկայումս՝ քաջության և բուլղարական բանակի օրը նշվում է ամեն տարվա մայիսի 6-ին։ Այդ օրը հաղթական շքերթներ են այցկացվում ինչպես մայրաքաղաք Սոֆիայում, այնպես էլ Պլովդիվում, Վառնայում և այլ քաղաքներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гергьовден - празникът на българската бойна слава - Glasove.com». Glasove.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.