Քաջիկ Ռուբենի Սարգսյան (1965 հոկտեմբերի 20, Զագլիկ - 1991 մայիսի 20, Ակնաբերդ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։

Քաջիկ Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1965(1965-10-20)
Մահացել էմայիսի 20, 1991(1991-05-20) (25 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Զագլիկի պետական տնտեսությունում՝ որպես բանվոր[1]։

Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ Զոհվել է 1991 թվականի մայիսի 20-ին, գյուղի մերձակայքում, ադրբեջանաբնակ Ումութլու (այժմ՝ Ակնաբերդ) գյուղի կողմից իրականացված գնդակոծման ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Զագլիկի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախյան պատերազմի թանգարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.