Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (Ստամբուլ)

Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (թուրքերեն՝ Kanuni Sultan Süleyman Köprüsü), հայտնի է նաև Բյույուքչեքմեջե կամուրջ անունով), քարե կամարապատ կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում, Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանում։ Կամուրջը Ստամբուլի կենտրոնից գտնվում է 36 կիլոմետր (22 մղոն) դեպի արևմուտք։

Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ
ԱնունովՍուլեյման I
Երկիր Թուրքիա[1]
ՏեղանքՍտամբուլի մարզ
Տեսակճանապարհային կամուրջ և stone arch bridge?
Հատում էLake Büyükçekmece?
Երկարություն635,57 մետր
Բացման տարեթիվ1567
Քարտեզ
Քարտեզ

Կամուրջը կառուցվել է օսմանյան ժամանակաշրջանում հայազգի ճարտարապետ Միմար Սինանի (1488/1490–1588) կողմից[2]։ Կամուրջը կառուցվել է տարածքով մեծ, սակայն ծանծաղ Բյույուքչեքմեջե լճի բերանին։ Կամրջի կառուցումը սկսվել է 1566 թվականին, իսկ շահագործման հանձնվել 1567 թվականին[2]։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ կամրջի կառուցման ժամանակ լճի ջուրը ցամաքացվել է և փոխարենը քարապատվել է շուրջ 40000 խորանարդ մետր տարածք[3]։

Կամուրջը բաղկացած է 28 թռիչքներից և բաժանված է չորս հիմնական հատվածների՝ առաջացնելով երեք փոքր կղզյակներ։ Նախկինում կամուրջը հաղորդակցության լրջագույն գործառույթ է իրականացրել Օսմանյան կայսրության մայրաքաղաքի և արևմտյան վիլայեթների միջև։ Ներկայումս 16-րդ դարում կառուցված կամուրջը շարունակում է պահպանել իր պատմական և խորհրդանշական արժեքը։ 1986-1989 թվականներին կամուրջը վերանորոգվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 «Buyukcekmece Kanuni Sultan Suleyman Koprusu» (Turkish). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. արխիվացված