Քանակական թվականներ

Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են քանակական թվականներ:

Քանակական թվականները լինում են՝

  • բացարձակ
  • կոտորակային
  • բաշխական

Բացարձակ թվականներԽմբագրել

Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով։


Բացարձակ թվականներ են՝ միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը։ Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից։ Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով։ Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն։ Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են։ Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը։ Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին։ Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց։

Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3... և այլն):

Կոտորակային թվականներԽմբագրել

Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր։


Օրինակ Օտարազգիները կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը։

Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երրորդ ածանցներով։ Կոտորակային թվականները գրվում են առանձին։

Բաշխական թվականներԽմբագրել

Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:

Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝

  1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական։ Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` ական ածանցը՝ 2-ական , 20 -ական, 100-ական։
  2. բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր։

ԱղբյուրներԽմբագրել

http://www.imdproc.am/p/hayoc-lezu/7-dasaran/tvakan-9901/tvakani-tesakner-9902/re-a(չաշխատող հղում)