Մուստաֆա Քամիլ կամ Մուստաֆա Քամիլ փաշա (արաբ․՝ مصطفى كامل‎‎, օգոստոսի 14, 1874(1874-08-14)[1][2][3], Կահիրե, Եգիպտոս[4] - փետրվարի 10, 1908(1908-02-10)[1][2][3], Եգիպտոս[4]), եգիպտացի արաբ գրող, հրապարակախոս, իրավաբան։ Սովորել է Ֆրանսիայում՝ Թուլուզի համալսարանում։

Մուստաֆա Քամիլ
مصطفى كامل
Ծնվել էօգոստոսի 14, 1874(1874-08-14)[1][2][3]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[4]
Վախճանվել էփետրվարի 10, 1908(1908-02-10)[1][2][3] (33 տարեկան)
Վախճանի վայրԵգիպտոս[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, գրող և փաստաբան
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԹուլուզի համալսարան
Գրական շարժումներազգային-ազատագրական շարժում
Ուշագրավ աշխատանքներԱրևելյան հարց
ԿուսակցությունHomeland Party?
 Mustafa Kamil Pasha Վիքիպահեստում

Ուսանողության տարիներից ակտիվորեն ներգրավվում տեղի քաղաքական և հասարակական կյանքում, ակտիվորեն մասնակցում բոլոր ուսանողական, քաղաքական խմբակներին և ընկերություններին, տպագրում իր առաջին հոդվածները «Ալ-Ահրամում»։ Շուտով նա ամբողջությամբ նվիրվում է քաղաքական և լրագրողական գործունեությանը, որի նպատակն էր անգլիացիների վտարումը Եգիպտոսից և որոշ ժամանակ հետո դառնում Եգիպտոսի ամենահայտնի քաղաքական հռետորը։

Ձգտելով իր կողմը գրավել եվրոպական հասարակական կարծիքը՝ նա ամեն տարի ուղևորվում է Եվրոպա, որպեսզի հանդիպի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, կառավարության անդամների, գրողների, գիտնականների հետ։

Գործունեություն խմբագրել

1900 թվականին Քամիլը սկսում է հրատարակել «Ալ-Լիվա» (արաբ․՝ اللواء‎‎՝ Դրոշակ) ամենօրյա թերթը, 1907 թվականից նրան միացավ «Եգիպտական Դրոշակ» առավոտյան թերթը ֆրանսերեն լեզվով և նույնանուն երեկոյան թերթը անգլերեն լեզվով։ Այդ երեք թերթերը մեծ հաջողություն ունեին. «Ալ-Լիվայի» տպաքանակը հասնում էր 20 հազար օրինակի։ Քամիլը մահացել է 1908 թվականին 34 տարին չլրացած, թոքաբորբից։ Նրա թաղումը վեր էր ածվել հզոր ցույցի, որին մասնակցում էին 50 հազար մարդ։

 
Կահիրեի միջնաբերդը 19-րդ դարում

Մուստաֆա Քամիլի վրա մեծ ազդեցություն է ունեցել Աբդալլահ Նադիմը, ում ազատատենչ գաղափարներն էլ շուտով որդեգրեց Քամիլը։ Նա շատ հայրենասեր էր։ Յուրաքանչյուր հոդվածում և ճառում նա խոսում էր իր՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին, այնքան կրքոտ, որքան սիրահարը իր սիրեցյալի մասին։ Նրա աչքում հայրենիքի նկատմամբ սերը ամենաբարձրն է մարդկային զգացմունքներից, որը կարող է հրաշքներ գործել։ Դրա հետ մեկտեղ հայրենասիրությունը անպայման ենթադրում է որևէ ակտիվ գործունեություն հայրենիքի օգտին։

Քամիլը յուրաքանչյուր հայրենասերի գործունեության գլխավոր նպատակը համարում էր պայքարը Եգիպտոսի ամբողջական անկախության համար։ Անգլիացիները Եգիպտոսի իրական թշնամիներն են՝ համառ և վտանգավոր, ում դեմ պետք է պայքարել գրչով և խոսքով, որպեսզի ազգը ծանոթանա և պաշտպանվի նրանցից։ Չնայած դրան, Քամիլը չի ձգտում բորբոքել ազգային թշնամանք արաբների և անգլիացիների միջև։ Ընդհակառակը, Ալեքսանդրիայում իր առաջին ճառում 1896 թվականին նա հայտարարեց, որ մշտապես զգում է անգլիացիներին հարգելու անհրաժեշտություն։ Նա ասում է, որ ատում է ոչ թե անգլիացիներին, այլ ցանկացած զավթիչի։ Բոլոր կրոնական բախումները Թուրքիայում, ըստ Քամիլի, հրահրում էին անգլիացիները, և այդ բախումների արդյունքում բոլոր զոհեր՝ հայերը, հույները, զուտ Անգլիա վարած քաղաքականության զոհերն էին։

Ըստ Քամիլի, Եգիպտոսի և Անգլիայի փոխհարաբերությունները ոչ թե մասնավոր, այլ արևելյան խնդիր է։ Այս ամենի մասին նա գրում է իր «Արևելյան հարց» գրքում։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Մուստաֆա Քամիլը խաղաղ միջոցներով պայքարի կողմնակից էր և հեղափոխության հակառակորդ։ զավթիչների դեմ պայքարում հենարաններ փնտրելիս կողմնորոշվում է ոչ միայն դեպի թուրք սուլթանը, այլև ձգտում է օգտագործել եվրոպական իշխանությունների միջև հակասությունները։ Նա հույսը դնում է հատկապես Ֆրանսիայի վրա։ Այդ պատճառով 1904 թվականին ընդունված անգլո-ֆրանսիական համաձայնագիրը Եգիպտոսի և Մարոկկոյի մասին, ըստ որի Ֆրանսիան հրաժարվում էր Եգիպտոսի նկատմանբ ձգտումներից, նրա կողմից ընդունվեց որպես աղետ։ Հիասթափվելով Ֆրանսիայից, Քամիլը շուտով փորձում է հենվել Թուրքիայի դաշնակից [[Գերմանիա]յի] վրա, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Գերմանիան այդ տարիներին քիչ էր հետաքրքրված եգիպտական գործերով։

Մուստաֆա Քամիլը «Ալ-Լիվա» թերթի հիմնադիրն էր, որի ծրագիրը ամբողջությամբ արտացոլում էր Մուստաֆա Քամիլի նպատակները.

  • Մուսուլմանական միավորման գաղափարի պաշտպանություն, որպես բրիտանական օկուպացիայից ազատագրման միակ ճանապարհ
  • Ազգային շարժման ակտիվացում և տարածում ամեն հնարավոր ուղիներով և միջոցներով
  • Եգիպտական ազգի քաղաքական դաստիարակում
  • Եգիպտոսում հասարակական կարծիքի ուղղում դեպի սահմանադրական ռեժիմ և սոցիալական ռեֆորմներ
  • Մուսուլմանական հավատքի պաշտպանումը եվրոպական իմպերիալիօզմի հարձակումներից

Նա թերթում մտցրեց «Հասարակական հարթակ» բաժինը, որի նմանը մինչ այդ արաբական թերթերում չկար։ Այդ բաժնում խոսք էր հատկացվում ցանկացած եգիպտացու, անկախ նրա զբաղեցրած դիրքից, միայն թե նա կարողանար առաջարկել որևէ օգտակար բան ազգի համար։ Քամիլը ավելի շատ հռետոր էր, քան գրող։ Նրա խոսքը, նախատեսված լինելով լայն լսարանի համար, շատ հասարակ ու հասկանաի էր, և մաիաժամանակ արտահայտիչ շնորհիվ էմոցիոնալ լարվածության և կրքոտության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Камиль Мустафа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Աղբյուրներ խմբագրել