Քաղաքացու երգը, որը հայտնի է նաև որպես Իմ քայլը, Նիկոլ Փաշինյանի հեղինակած և Հայկ Ստվերի կողմից կատարված երգ, որը դարձել է Հայկական թավշյա հեղափության գլխավոր սիմվոլներից[1]։ Որոշ հեղինակներ և լրատվամիջոցներ երգն անվանում են «Հեղափոխության հիմն»[1]։

«Քաղաքացու երգ»
Հայկ Ստվերի երգը
Թողարկված2018 մարտի 30
Ձայնագրված2018
Ժանրայլընտրանքային ռոք
Տևողություն324
ՀեղինակՆիկոլ Փաշինյան

Պատմություն խմբագրել

Երգն առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի մարտի 30-ին՝ Յություբում[2], իսկ հաջորդը օրը Գյումրի քաղաքից մեկնարկեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի քայլերթն ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը[1][3][4]։

Ըստ Հայկ Ստվերի, երբ սկզբում իր եղբայրը՝ Մխիթար Հայրապետյանը, որը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, առաջարկել էր երգել երգը՝ մերժեց, քանի որ այլ ոճի երգեր է երգում, սակայն մեկ շաբաթ հետո եղբայրը իրեն կրկին դիմեց, քանի որ բոլորը «վախեցել են» երգել այն։ Հայկ Ստվերի խոսքով, Քաղաքացու երգը կատարել է նաև մեկ այլ երգիչ՝ կիթառով, սակայն վերջում ընտրել են իր կատարման իր տարբերակը։ Երգի կատարող Հայկ Ստվերը Նիկոլ Փաշինյանին վաղուց գիտեր, սակայն պաշտոնապես ծանոթ չէր[1]։ Առաջին անգամ իրար հանդիպել են 2018 թվականի ապրիլի 25-ին, երբ Կիևից, որտեղ այն ժամանակ բնակվում էր Հայկ Ստվերը, իրեն կանչել էին Երևան՝ Հանրապետության հրապարակ, որտեղ նա այդ օրն առաջին անգամ կատարեց Քաղաքացու երգը Արդյունքում, 5-6-ամյա դադարից հետո երգի կատարաումը դարձավ Հայկ Ստվերի ստեղծագործական վերելքը, որն իրեն ճանաչում բերեց[1]։

Երաժշտություն և տեքստ խմբագրել

Երգի խոսքի հեղինակն է Նիկոլ Փաշինյանը, երաժշտության՝ Հայկ Ստվերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Քաղաքացու երգի» հեղինակ․ Մնացել է Հանրապետականի շտաբում լսեմ
  2. Քաղաքացու երգը
  3. Technologies, Peyotto. «Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ․ ՔՊ անդամ (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.