Քաղաքացիական մահապատիժ, Ռուսական կայսրությունում և այլ երկրներում՝ խայտառակիչ մահապատժի տեսակ (18-19-րդ դար)։ Այդ ծեսը նպատակ ուներ հրապարակավ նսեմացնել պատժվողին։ Նրա գլխին ջարդած սուսերը խորհրդանշում էր նրան իրավունքներից զրկելը (պաշտոն, դասային արտոնություններ, սեփականության իրավունք, ծնողական իրավունք և այլն)։

Քաղաքացիական մահապատիժ, Ալֆրեդ Դրեյֆուզա, 1895 թվական

Միջնադարում սուրը ջարդելու փոխարեն կրոնական սաղմոսի տակ կառափնարանին բարձրացված ասպետի վրայից մաս-մաս հանում էին ասպետական հանդերձանքը (զենք ու զրահ, ասպետական գոտի, կոշիկի ներբան), իսկ բարձրագույն կետը հանդիսանում էր ազնվական զինանշան ջարդելը[1]։ Դրանից հետո երգում էին Դավիթ արքայի 109-րդ սաղմոսը` ընդգրկելով անեծքների փունջ։ Վերջին խոսքից հետո, մահապատժի ծիսակատարությունը կառավարողը (հերոլդը[1]) թափում էր նախկին ասպետի վրա սառը ջուր, որը խորհրդանշում էր «մաքրում»։ Հետո նախկին ասպետին իջեցնում էին կառափնարանից կախաղանի օգնությամբ, որի հանգույցով օղը գցում էին թևերի տակից։ Նախկին ասպետին այդտեղից դուրս էին բերում բացասական բացականչություններով և նրա վրա անցկացնում էին կրոնական ծիսակատարություն, որից հետո նրան հանձնում էին դահիճի ձեռքը։ Եթե նա չուներ նախատեսված դատավճռի այլ պատիժ, որը պահանջում էր դահիճի ծառայություն (եթե ասպետի բախտը համեմատաբար բերում էր, ապա նա կարող էր սահմանափակել ասպետական ազնվականության զրկումը), ապա դատավճռից հետո (օրինակ` մահապատիժ) ծիսակատարությունը կառավարողը ի լուր բոլոր երեխաների հայտարարում էր «ստոր (բառացիորեն ֆր.՝ vilain/անգլ.՝ villain), պաշտոնից զրկված, զենք կրելու իրավունք չունեցող , խաղերին մասնակցելու, մրցույթներին և թագավորական հավաքույթներին ներկայանալու իրավունքից զրկված»։

Քաղաքացիական մահապատժի ենթարկված հայտնի մարդիկ խմբագրել

  • 1708 թվականի նոյեմբերի 12-ին Գլուխովում տեղի ունեցավ հետման Մազեպայի (ում թաքցրել էին Թուրքիայում) խորհրդանշական քաղաքացիական մահապատիժը,
  • 1775 թվականի հունվարի 21-ին Մոսկավայի Բոլոտնայա հրապարակում դահիճները անցկացրին քաղաքացիական մահապատժի արարողություն` սպանելով Միխայիլ Շվանվիչին,
  • 1768 թվականի-դասային և գույքային իրավունքներից զրկված ձայնազուրկ Սալտիչիխայի մահապատիժը,
  • 1826 թվականի հուլիսի 12 և 13 գիշերը`դեկաբրիստները Սանկտ-Պետերբուրգում մահապատժի ենթարկեցին 97 մարդ, իսկ Կրոնշտադտում` 15 ծովային պաշտոնյա,
  • Միխայիլ Միխայիլով-1861 թվականի դեկտեմբերի 12,
  • Նիկոլայ Չերնիշեվսկի- 1864 թվականի մայիսի 19,
  • Գրիգորի Պոտանին- 1868 թվականի մայիսի 15,
  • Իվան Պրիժով- 1871 թվականի դեկտեմբերի 21։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лилиана и Фред Функен «Энциклопедия вооружения и рыцарского костюма. Средние Века. VIII—XV века: Доспехи и вооружение — Крепости и осадные машины — Рыцарские турниры и гербы», издательство «Астрель» совместно с издательство «Аст», 2002 год (1977 — фр.), ISBN 5-17-014496-2 («Астрель»), ISBN 5-271-04417-3 («Аст»), ISBN 2-203-14318-5 (Фр.), страницы 82-84

Աղբյուրներ խմբագրել

  • А. Сухарев. (2005). «Гражданская казнь». Большой юридический словарь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  • Гражданская казнь декабристов(չաշխատող հղում)
  • Վլադիմիր Կորոլենկո, Гражданская казнь Чернышевского в библиотеке Максима Мошкова