Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս

Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս (անգլ.՝ European Civil Aviation Conference (ECAC), ֆր.՝ Conférence Européenne de l'Aviation Civile (CEAC)), միջկառավարական կառույց է, որը օգնում է համակարգել եվրոպական երկրների ավիացիայի հիմնախնդիրները, ուժեղացնել չվերթների անվտանգությունը։

ՔԱԵԿ անդամ երկրները

Հիմնադրվել է 1955 թվականին։ Անդամակցում են 40-ից ավելի պետություններ։

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին անդամակցում է 1996 թվականից։

ԵԿԱԿ-ը իր անդամ պետություններին ապահովում է համապատասխան գրականությամբ և տեղեկատվությամբ։

Արտաքին հղումներ խմբագրել