Քաղաքային քայքայում (հայտնի է նաև որպես քաղաքային անկում, քաղաքային մահ և քաղաքային ախտ)՝ սոցիոլոգիական գործընթաց, որտեղ նախկինում գործող քաղաքը կամ շրջանի մի մասը գտնվում է անմխիթար վիճակում և քայքայվում է։ Այն կարող է ներառել ապաարդյունաբերականացում, ապաբնակեցում կամ ապաքաղաքաշինություն, տնտեսական վերակազմավորում, լքված շենքեր և ենթակառուցվածքներ, տեղական բարձր գործազրկություն, աղքատության ծավալների աճ, բաժանված ընտանիքներ, ընդհանուր առմամբ կյանքի որակի և ապրելակերպին ուղղված ցածր չափանիշներ, քաղաքական իրավազրկում, հանցագործություն, աղտոտվածության բարձր մակարդակներ և ամայացած քաղաքային բնապատկեր՝ հայտնի որպես մոխրագույն դաշտ կամ քաղաքային քարոտավայր անվանումներով։ 1970 և 1980-ականներից ի վեր քաղաքային անկումը կապում են արևմտյան քաղաքների հետ, հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայի որոշ մասերում գտնվող քաղաքների (հիմնականում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում)։ Այդ ժամանակից ի վեր, գլոբալ տնտեսության, տրանսպորտի և կառավարության քաղաքականության մեջ մեծ կառուցվածքային փոփոխությունները ձևավորեցին տնտեսական, հետագայում նար սոցիալական պայմաններ, որոնք հանգեցրին քաղաքների քայաքայմանը[1]։

Տանզանիա, քաղաք Զանզիբար, բնակարանային նախագիծ

Արդյունքները հակասում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մեծ մասի զարգացմանը։ Այլ մայրցամաքներում՝ քաղաքային քայքայումը դրսևորվում է ծայրամասային աղքատ թաղամասերում՝ մայրաքաղաքի արվարձաններում, մինչդեռ քաղաքի կենտրոնն ու ներքին քաղաքը վերականգնում են անշարժ գույքի բարձր արժեքները և պահպանում բնակչությամ կայուն աճը։ Դրան հակառակ՝ Հյուսիսային Ամերիկայի և Բրիտանիայի քաղաքները հաճախ ականատես են լինում բնակչություն գաղթին դեպի արվարձաններ և ծայրամասային արդյունաբերական քաղաքներ և հաճախ սպիտակ թռիչքի տեսքով։ Քաղաքային քայքայման մեկ այլ առանձնահատկությունը ախտն է. տեսողական, հոգեբանական և ֆիզիկական հետևանքներն ամայի հողատարածքներում, շենքերում և ավերված տներում ապրելու։

Քաղաքային քայքայումը միապատճառ չէ։ Այն արդյունքն է իրար հետ փոխկապակցված սոցիալ-տնտեսական պայմանների համակցության, այդ թվում ՝ քաղաքի քաղաքաշինական որոշումների, վարձավճարների խիստ վերահսկողության[2], տեղի ժողովրդի աղքատության, այն ավտոմայրուղիների և երկաթուղային գծերի կառուցման, որոնք շրջանցում կամ հատում են տարածքը, ծայրամասային հողատարածքների պատճառով կամ արվարձանացմամբ բնակչության նվազման[3], անշարժ գույքի շրջակայքի վերակազմում[4]։

Պատմություն խմբագրել

Արդյունաբերական հեղափոխության ընթացքում, տասնութերորդ դարավերջից մինչև տասնիններորդ դարի սկիզբ, գյուղացիները գյուղական բնակավայրերից տեղափոխվեցին քաղաքներ՝ արտադրական արդյունաբերության մեջ աշխատելու նպատակով՝ մեծ աղմուկ բարձրացնելով քաղաքային բնակչության շրջանում։ Այնուամենայնիվ, հետագա տնտեսական փոփոխությունները քաղաքները տնտեսապես խոցելի դարձրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքային նշանակության խումբը (ԿՊՎՎ, անգլ․՝ DETR, 1999), Քաղաքային սպիտակ գիրքը (ԿՊՎՎ 2000) և Շոտլանդական քաղաքների ուսումնասիրությունը (2003) պնդում են, որ արդյունաբերական քայքայմամբ տառապող տարածքները` գործազրկություն, աղքատություն և քայքայվող ֆիզիկական միջավայր (ներառյալ` անջրդի հողերը և հնացած ենթակառուցվածքները), ապացուցում են, որ «չափազանց դիմացկուն են զարգացման համար»[5]։

Տրանսպորտային միջոցների, հատկապես՝ հանրայինից մասնավորի անցումը, մասնավոր ավտոմեքենաները դուրս մղեցին քաղաքային հասարակական տրանսպորտի մատուցած ծառայությունների որոշ առավելություններ, ինչպիսիք են՝ ֆիքսված երթուղային ավտոբուսներն ու գնացքները։ Մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, շատ քաղաքական որոշումներ առաջնահերթությունը տալիս էին արվարձանների զարգացմանն ու կողմ էին արվարձանացմանը և քաղաքներից հարկեր գանձելով նպաստում էին շրջանների համար նոր ենթակառուցվածքներ ստեղծելուն։

Արտադրական ոլորտը հիմք է հանդիսացել խոշոր քաղաքների բարգավաճման համար։ Երբ արդյունաբերությունները վերաբնակեցրին քաղաքներից դուրս, ոմանք զգացին բնակչության թվի անկում՝ կապված քաղաքային քայքայման և նույնիսկ բարձրացված խռովությունների հետ։ Սա կարող է հանգեցնել կրճատումների ոստիկանության և հրշեջ ծառայության համակարգերում, մինչդեռ կառավարության կողմից ֆինանսավորվող բնակարանների համար լոբբինգը կարող է աճել։ Քաղաքային հարկերի բարձրացումը նպաստում է բնակչության տեղաշարժին[6]։

Վարձավճարի հսկողություն խմբագրել

Վարձավճարների հսկողությունը հաճախ պարտադրվում է հասարակական ճնշումների և կենսապահովման համակարգի վերաբերյալ բողոքների պատճառով։ Վարձավճարների վերահսկման աջակիցները պնդում են, որ վարձավճարների վերահսկողությունը պայքարում է գնաճի դեմ, կայունացնում է քաղաքային բնակչության տնտեսական ցուցանիշները, կանխում վարձավճարների գերգանձումը և բարելավում բնակարանների որակը[7]։ Տնտեսագետները փաստել են, որ վարձավճարների վերահսկողությունը ազդում է անշարժ գույքի շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերությունների վրա[8]՝ չապահովում այն բոլոր առավելությունները, որոնք առաջ էին քաշվում վերջինիս կողմնակիցների կողմից։ Վարձավճարի հսկողությունը նպաստում է քաղաքային ախտին՝ նվազեցնելով նորակառույցների և բնակարանաշինության ներդրումները`խոչընդոտելով դրանց սպասարկումը[9]։ Եթե տանտիրոջ սպասարկման համար վճարվող ծախսերը սպառում են շահույթի զգալի մասը, այն է՝ եկամուտի աղբյուրը՝ հանած ծախսերը վարձավճարից, ապա տանտերը ստիպված կլինի կտրուկ նվազեցնելու կամ վամբողջովին վերացնելու սպասարկումը։ Այս ազդեցությունը նկատվել է Նյու Յորքում, 2009 թվականին լոբբիստական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վարձակալությամբ վերահսկվող շենքերի 29% -ը դասվում է կա՛մ վթարային կա՛մ խարխուլ շենքերի դասին՝ ի հակադրություն ոչ վարձակալության հանձնվող տների 8% -ի[10]։

Երկրներ խմբագրել

 
Փեքարդ ավտոմոբիլային գործարան. չի գործում 1958 թվականից։ Վերջին տասնամյակներում Դեթրոյթն ապրում է տնտեսական և ժողովրդագրական լուրջ անկում։
 
Քաղաքային քայքայմամբ տառապող Նյու Ջերսի նահանգի Քեմդեն շրջանից մի դրվագ
 
Ջորջ Փիբոդիի կողմից 19-րդ դարում կառուցված թաղամաս Իսլինգթոնում՝ խարխլված տների փոխարեն

Միացյալ Նահանգներ խմբագրել

 
Քաղաքային քայքայում Միացյալ Նահանգներում, նախագահներ՝ Ջիմի Քարթեր (1976, հոկտեմբերի 5), Ռոնալդ Ռեյգան (1980, օգոստոսի 5) քարոզարշավ իրականացրին Նյու Յորքի Շառլոտա փողոցի ավերակների առջև։[11]

Պատմականորեն,Միացյալ Նահանգներում սպիտակամորթների միջին դասն աստիճանաբար տեղափոխվել է քաղաքներից արվարձանային շրջաններ` կապված Առաջին աշխարհամարտից հետո աֆրոամերիկյան ներգաղթի հետ, դեպի հյուսիս՝ քաղաքներ։ Ամերիկյան քաղաքները հաճախ են հայտարարում ապականման իրավիճակի մասին, երբ պարզվել է՝ քաղաքաշինության  ռազմավարություններն ամենահարմար միջոցն են խթանելու մասնավոր ներդրումները՝ ուղղված արդյունաբերական քաղաքային կյանքի վատթարացող պայմաններին[12]։

Որոշ պատմաբաններ տարբերակում են մտցնում առաջին Մեծ միգրացիայի (1910-1930)՝ թվով շուրջ 1.6 միլիոն սևամորթ գաղթյալներ, որոնք լքել էին հիմնականում հարավային գյուղական վայրերը՝ գաղթելու հյուսիսային և միջինարևմտյան գտնվող քաղաքներ, և Մեծ դեպրեսիայի ընթացքում հարատև դադարից հետո Երկրորդը Մեծ միգրացիայի միջև (1940–1970), որի ընթացքում 5 միլիոն կամ ավելի աֆրոամերիկացիներ տեղափոխվեցին, այդ թվում ՝ շատերը դեպիԿալիֆոռնիա և արևմտյան տարբեր քաղաքներ[13]։

1910-1970 թվականների ընթացքում սևամորթները տեղափոխվեցին հարավային 14 նահանգներից, հատկապես՝ Ալաբամայից, Լուիզիանայից, Միսիսիպիից և Տեխասից դեպի Միացյալ Նահանգների մնացյալ երեք մշակութային (և սահմանված մարդահամարի ծրագրով) շրջաններ[13]։ Երկրորդ միգրացիայի ժամանակ ավելի մեծ թվով քաղաքաբնակներ ուրբանիզացիոն փորձով սկսեցին տեղափոխվել։ Երկրորդ Մեծ միգրացիայի ավարտին աֆրոամերիկացիները դարձել էին քաղաքաբնակներ։ Ավելի քան 80 տոկոսն ապրում էր քաղաքներում։ 53 տոկոսի մեծ մասը մնաց հարավում, 40 տոկոսը ՝ հյուսիսում և 7 միայն տոկոսը ՝ արևմուտքում[14]։

1930-ից 1977 թվականներին աֆրո-ամերիկացիները, որոնք փոխառած կապիտալ էին փնտրում իրենց մասնավոր տնտեսության և ձեռնարկատիրության համար, խտրականության ենթարկվեցին դաշնային կառավարության կողմից օրենքով սահմանված Բնակարանների դաշնային վարչակազմի (ԲԴՎ) վարկավորման խտրական գործելակերպի համար՝ վերանշանակման եղանակով[15][16]։ 1977 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց համայնքների վերաներդրման օրենքի նախագիծը, որը նախատեսված էր խրախուսելու առևտրային բանկերն ու խնայողական միավորումները՝ օգնելու բավարարել վարկառուների կարիքներն իրենց համայնքների բոլոր հատվածներում, ներառյալ՝ ցածր և միջին եկամուտ ունեցող թաղամասերը[17][18][19]։

Հետագայում շարունակվեց քաղաքային կենտրոնների դատարկեցումը՝ կապված մեքենաների զանգվածային սեփականության ստեղծման, արվարձանների ՝ որպես վերաբնակեցման վայր գովազդելու և միջպետական-մայրուղային համակարգի կառուցման հետ։ Հյուսիսային Ամերիկայում նման հերթափոխն առավել նկատվեց առևտրի կենտրոններում, արվարձանային առևտրի վայրերում և աշխատանքի կենտրոններում, ինչպես նաև շատ ցածր խտության բնակարանային կալվածքներում։ ԱՄՆ-ի հյուսիսային շատ քաղաքների ընդարձակ տարածքներում բնակչության նվազում և քաղաքային տարածքներում անկում է նկատվում0[20]։

Ներքաղաքային գույքի արժեքներն անկում ապրեցին, և տնտեսապես անապահով բնակչությունը տեղափոխվեց։ Միացյալ Նահանգներում նոր ներքաղաքային աղքատության զոհերը հաճախ աֆրոամերիկացիներ էին, որոնք 1920-ականներին և 1930-ականներին գաղթել են հարավից։ Երբ նրանք տեղափոխվեցին վաղուց հաստատված սպիտակների թաղամասեր, էթնիկ բախումները արագացրին գաղթը դեպի արվարձաններ[21]։

Միացյալ Թագավորություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ինչպես շատ արդյունաբերական երկրներ, Միացյալ Թագավորությունը նույնպես հանձն առավ կատարել աղքատ թաղամասների զանգվածային մաքրում[22]։ Նրանց ջանքերը շարունակվեցին պատերազմից հետո, այնուամենայնիվ, այս աղքատ խարխլված տներից շատերում տեղահանությունը սովորական դարձավ՝ առաջացնելով բաղադրյալ քայքայում։ Ի տարբերություն Եվրոպայի մեծ մասի՝ Մեծ Բրիտանիան ունի ընդհանուր բնակչության բարձր խտություն և ցածր քաղաքային բնակչության խտություն Լոնդոնից դուրս[22]։ Լոնդոնում, շատ նախկին աղքատ թաղամասեր, ինչպիսիններից է՝ Իսլինգտոնը դարձան «մեծապես գնահատված», սակայն վերջինս բացառություն էր և Անգլիայի հյուսիսի մեծ մասը շարունակում է մնում է չբնակեցված[22]։

Շատ տարածքներ, որոնք բնակչության քայքայմանն են ականատես եղել, դեռ 1970 թվականից հաըտարարում են, որ նկատում են քաղաքային քայքայման նշաններ, օրինակ լքված տարածքներ Բիրկենհեդում, Մերսիսայդում։

Ժոզեֆ Ռաունթրի հիմնադրամը լայնածավալ հետազոտություն է անցկացրել 1980-90-ականներին՝ որպես եզրակացություն հանդես գալով 1991թվականի զեկույցով, որը վերլուծել է համայնքային 20 ամենաբարդ անշարժ գույքը։ Դրանցից ամենաքիչ տարածում ունեցողները գտնվում էին Արևելյան Լոնդոնում, Նյուքասլ ափոն Թայնում, Մեծ Մանչեսթերում[22], Գլազգոյում, Հարավային Ուելսի հովիտներում և Լիվերպուլում -ուրբանացում[22], դրանց պակաս ժողովրդավարությունը պայմանավորված էր տարատեսակ պատճառներով՝ սկսած արդյունաբերության կարևոր կետերի կորստից մինչև բնակչության անկում և  հակաուրբանիզացում։

Բնակչության անկումը, մասնավորապես նշվում է, որ արագ էր ընթանում քաղաքի ներսում, քան արտաքին քաղաքային շրջաններում, այնուամենայնիվ, անկումը նկատվել է 1970-ականներին, 80-ականներին և 90-ականներին և ինչպե՛ս ներքին, այնպես էլ արտաքին քաղաքային շրջաններում[22]։ Աշխատանքները նվազել են 1984-1991 թվականներին (անկում է նկատվել հատկապես տղամարդկանց շրջանում), մինչդեռ արտաքին տարածքներում գրանցվել է աշխատատեղերի աճ (մասնավորապես կանանց շրջանում)[22]։ Մեծ Բրիտանիայում քաղաքային տարածքները նույնպես էթնիկ առումով ավելի բազմազան են դարձել, բայց քաղաքային անկումը չի սահմանափակվել միայն այն տարածքներով, որտեղ բնակչության փոփոխություններ են տեղի ունեցել։ 1991 թվականին Մանչեսթերում ոչ սպիտակամորթների բնակչությունը 7,5% -ով բարձր էր երկրի միջին ցուցանիշից, բայց, դրան հակառակ, Նյուքասլը ուներ 1%-ով պակաս ոչ սպիտակաորթների բնակչություն։

Հիմնադրամի կողմից վերլուծված բրիտանական քաղաքների անկման առանձնահատկությունները ներառում էին ամայի տներ, համատարած ավերածություն,անշարժ գույքի արժեքների նվազում և կալվածքների ոբլորի տիպերի համար առաջարկվող ցածր պահանջարկ, թաղամասեր և վարձակալություններ[22]։

Հիմնադրամի կարծիքով, քաղաքային անկումը Միացյալ Թագավորության հյուսիսում «ավելի ծայրահեղ և հետևաբար ավելի տեսանելի էր»։ Նրանք նշում են, որ հյուսիսում այս անկման միտումը նկատվել է ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև Եվրոպայի մեծ մասում[22]։ Որոշ ծովափնյա հանգստի քաղաքներ 20-րդ դարի վերջին նույնպես ականատես են եղել քաղաքային քայքայմանը։ Մեծ Բրիտանիայում քաղաքային քայքայման ժամանակաշրջանի օրինակ էր The Specials-ի 1981 թվականի «Ուրվականների քաղաք» հիթային սինգլը։

 
1970-ականներից բնակչության անկում ապրած շատ շրջաններում դեռ կան քաղաքային քայքայման հետքեր, ինչպիսին է Բիրկենհեդում, Մերսիսայդում գտնվող այս անմխիթար շենքը:

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիական խոշոր քաղաքները հաճախ շրջապատված են քաղաքային քայքայման շրջաններով։ Մինչ քաղաքակենտրոնները հիմնականում միտված են բնակեցվել բարձր խավի բնակիչներով, քաղաքները հաճախ շրջապատված են լինում հանրային բնակարանային զարգացումներով, որտեղ շատ վարձակալներ ծագումով լինելով Հյուսիսային Աֆրիկայից (Մարոկկոյից, Ալժիրից և Թունիսից), համարվում են ներկայիս ներգաղթյալները։

1950-ականներից 1970-ականներին հանրային ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանային նախագծերը հանգեցրին ընդարձակ տարածություններում միջինից մինչև բարձրահարկ շենքերի կառուցմանը։ Այդ ժամանակակից «գրանդ անսամբլները» ժամանակին ողջունվում էին, քանի որ նրանք փոխարինեցին աղքատ թաղամասերին և բարձրացրին կենսամակարդակը, բայց այդ տարածքները 1980-ականներին խիստ տուժեցին տնտեսական անկման հետևանքներից։

Լիոնի նման մեծ քաղաքների արվարձանները, հատկապես՝ Փարիզի հյուսիսային արվարձանները, խստորեն քննադատվում և մոռացության են մատնվում երկրի տարածքային շրջանների պլանավորման վարչության կողմից։ Դրանք արտաքսվել են սկսած 1971 թվականից՝ Ֆրանսիայի Կոմուանյի կառավարման շրջանից և համարվել «անօրինական» կամ «օրենքից դուրս», նույնիսկ՝ «հանրապետությունից դուրս»՝ ի տարբերություն «խոր Ֆրանսիայի» կամ «իսկական Ֆրանսիայի», որոնք կապված են գյուղական վայրերի հետ[23]։

2005 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի արվարձանները բուռն խռովությունների թատերաբեմ էին դարձել, որոնց համարը կայծը հանդիսացել էր Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում երկու դեռահասների պատահական էլեկտրահարումը և մասամբ՝ տվյալ շրջանների վատ կենսական պայմանները։ Ֆրանսիայի բազում լքված արվարձաններ հանկարծակի դարձան երիտասարդության և ոստիկանության բախումների վայրը, որոնք ուղեկցվում էին բռնություններով և բազում ավտոմեքենաների հրկիզմամբ, որոնք լայնորեն լուաբանվեցին լրատվամիջոցների կողմից։

Այսօր ընդհանուր իրավիճակը չի փոխվել, սակայն կա որոշակի անհամապատասխանություն։ Որոշ շրջաններում նկատվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության աճ, մինչդեռ Փարիզի հյուսիսային արվարձաններից շատերը, ինչպես օրինակ՝ Վոլքս-ան-Վելինում, նորոգման և վերամշակման փուլում են։

Ֆրանսիայի նախկին արդյունաբերական մոնոքաղաքներից որոշներում հանցագործության աճ է գրանցվում, քայքայում և բնակչության անկում։ Այս խնդիրը շարունակում է վիճահարույց մնալ Ֆրանսիայի հանրային քաղաքականության մեջ։

 
Խորհրդային տներ Սկամպիայում՝ Նեապոլ

Իտալիա խմբագրել

Իտալիայում քաղաքային քայքայման ամենահայտնի դեպքերից մեկը ներկայացնում է Vele di Scampia– ն՝ հասարակական ահռելի բնակարանային շինություն, որը կառուցվել է 1962–1975 թվականներին Նեապոլի Սկամպիա թաղամասում։ Ծրագրի հիմնական գաղափարը քաղաքային բնակարանաշինության հսկայական նախագծի ստեղծումն էր, որի ընթացքում հարյուրավոր ընտանիքներ կարող էին շփվել և համայնքներ ստեղծել[24]:Ծրագիրն ընդգրկում էր հասարակական տրանսպորտի՝ երկաթուղային կայարանի, և երկու շենքերի միջև զբոսայգու տարածքի ստեղծումը։ Պլանավորողները ցանկանում էին ստեղծել փոքր քաղաքի մոդել`մեծ զբոսայգիներով, խաղահրապարակներով և այլ կառույցներով։

Այնուամենայնիվ, տարբեր իրադարձություններ հանգեցրին քաղաքային քայքայմանը հենց այս ծրագրի շրջանակներում և դրա հարակից շրջաններում։ Ամեն ինչ սկսվեց 1980 թվականին Իրպինիայում տեղի ունեցած երկրաշարժից, որի արդյունքում շատ ընտանիքներ անօթևան դարձան և տեղափոխվեցին Vele-ի ներսում գտնվող բնակարաններ։ Իրավիճակը սրվեց ոստիկանության բացակայության պատճառով, ինչը հանգեցրեց Կամորրայի շատ տարածքների ուժեղ խցանմանը, որն այժմ վերահսկում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, անօրինական փողոցային վիճաբանությունները, բանդաները և գողությունները։

Հարավային Աֆրիկա խմբագրել

Հարավային Աֆրիկայում քաղաքային քայքայման ամենավառ օրինակը Հիլբրուն է, Յոհանեսբուրգի ներքաղաքային թաղամասերից մեկը։ Նախկինում հարուստ թաղամասում, 1994 թվականին՝ ապարտհեյդի շրջանի ավարտին, բազմաթիվ միջին դասի սպիտակամորթներ լքեցին բնակավայրերը և հիմնականում փոխարինվեցին ցածր եկամուտ ունեցող աշխատողներով, ներառյալ՝ գործազուրկներ, բազմաթիվ փախստականներ,ապօրինի ներգաղթյալներ հարևան երկրներից[25]։ Տարածքում գործող շատ բիզնես կենտրոններ իրենց հաճախորդներին հետևում էին մինչև արվարձաններ,իսկ որոշ բազմաբնակարան շենքեր «խաբված էին» այն ավազակախմբերի կողմից, որոնք վարձավճարներ էին հավաքում բնակիչներից, բայց չէին կարողանում վճարել կոմունալ վարձերը, ինչը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների ծառայության դադարեցմանը և օրինական սեփականատերերի կողմից ներդրումներ կատարելու կամ մաքրման գործողությունների կատարման մերժմանը[26]։ Տարածքները օկուպացված լինելով ցածր եկամուտ ունեցող բնակիչներով և ներգաղթյալներով և լինելով խիտբնակեցված, հանցագործությունների տարածումը, թմրանյութերը, անօրինական բիզնեսը և գույքի քայքայումը դարձնում են լայնորեն տարածված գործողություններ[27]։

Գերմանիա խմբագրել

Գերմանիայի վերամիավորումից հետո, Արևելյան Գերմանիայի շատ քաղաքներ, ինչպիսիք են՝ Հոյերսվերդան, բախվել և դեռ շարունակում են բախվել բնակչության զգալի կորստի ցուցանիշների և նոսր բնակեցված քաղաքների հետ։ Հոյերսվերդայի բնակչությյան թվերը գրանցած ամենաբարձր ցուցանիշից ընկել է շուրջ 40% -ով, և զգալիորեն քիչ թվով դեռահասներ կամ պատանիներ են մնացել՝ կապված վերամիավորմամբ պայմանավորված անորոշության արդյունքում չստացված ծնունդներով[28]։ Արևելյան Գերմանիայում քայքայման մի մասը բխում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴԿ) սոցիալիստական կառավարության կառուցման և պահպանման փորձերից։ Բնակարանային կարիքները հոգալու համար ԳԴՌ-ն արագորեն կառուցեց բազմաթիվ հավաքովի բազմաբնակարան շենքեր։ Բացի այդ, նախապատերազմյան շենքերի պատմական պահպանումը տարբեր է, որոշ դեպքերում պատերազմի արդյունքում ավերված շենքերի բեկորները պարզապես մնացին այնտեղ, իսկ որոշ դեպքերում էլ փլատակները հեռացվեց և մնաց միայն դատարկ հողատարածքը։ Այլ պատմական կայուն կառույցներ քայքայման են մատնվել վաղ ԳԴՌ-ում, քանի որ դրանք չէին արտացոլում երկրի սոցիալիստական գաղափարները[29]։

 
Պրույտ – Իգո հանրային բնակարաններ, Սենթ Լուիս, Միսուրի:

Ոստիկանության քաղաքական պատասխաններ խմբագրել

Քաղաքային քայքայմանն ուղղված հիմնական արձագանքները ստացվել են հասարակության կառուցողական միջամտության և վարած քաղաքականության միջոցով, ինչպես և բազմաթիվ նախաձեռնությունների, ֆինանսավորման հոսքերի և գործակալությունների միջոցով՝ օգտագործելով Նոր ուրբանիզմի սկզբունքները (կամ Քաղաքային Վերածննդի միջոցով, այն է՝ Միացյալ Թագավորություն/Եվրոպական համարժեք)։ Ջենտրիֆիկացումը նույնպես զգալի ազդեցություն ունեցավ և շարունակում է մնալ բնական բժշկության հիմնական միջոցը։

Միացյալ Նահանգներ խմբագրել

Միացյալ Նահանգներում կառավարության վաղ կառավարական քաղաքականությունը ներառում էր «քաղաքաշինության վերականգնում» և աղքատների համար լայնամասշտաբ բնակարանային նախագծերի կառուցում։ Քաղաքաշինության ընթացքում կենտրոնական շատ քաղաքներում ավերվել են ամբողջական թաղամասեր. շատ առումներով վերականգնման փոխարեն սա է համարվում քաղաքային քայքայման պատճառ[4][30]։ Այժմ շատերը կարծում են,որ կառավարության փորձերը լի են սխալներով[4][31]։

Բազմաթիվ պատճառներով, ներառյալ՝ քաղաքային հարմարությունների նկատմամբ աճող պահանջարկը, բազմաթիվ քաղաքներ վերականգնվել են նման քաղաքական սխալներից։ Միևնույն ժամանակ, 1950-60-ականներին կառուցված ներքին թաղամասերից մի քանիսում սկսվում է քայքայման գործընթացը, քանի որ քաղաքի մատույցներում ապրողները դուրս են մղվում ջենտրիֆիզացիայի արդյունքում[32]։

Եվրոպա խմբագրել

Արևմտյան Եվրոպայում, ուր չմշակված հողերը սակավաթիվ են, և քաղաքային տարածքները հիմնականում ընկալվում են որպես նոր տեղեկատվության և սպասարկման տնտեսությունների փոխանցողներ, քաղաքաշինությունն ինքնին վերածվեց արդյունաբերության, որտեղ ստեղծվել են հարյուրավոր գործակալություններ և բարեգործական կազմակերպություններ սույն խնդիրը լուծելու համար։ Եվրոպական քաղաքներն օգտվում են պատմական համաչափ զարգացման օգուտներից, որոնք արդեն մրցակցում են Նոր ուրբանիստական մոդելի հետ, թեև լքված, բայց քաղաքների մեծամասնությունն ունի գրավիչ պատմական թաղամասեր և վերակառուցման համար հարմար շենքեր։

Քաղաքային կալվածքներում և արվարձաններում լուծումը հաճախ ավելի արմատական է։ 1960-70-ականներիn բնակելի շենքերի նախագծերը ամբողջությամբ քանդվում և վերակառուցվում են ավելի շատ ավանդական եվրոպական քաղաքային ոճով`բնակարանների տեսակների, չափերի, գների և վարձավճարների համակցմամբ։ Այլ տեսակի փոփոխմանը ենթակա են մանրածախ կամ առևտրային ձևերը։ Դրա լավագույն օրինակներից մեկը Մանչեսթերի Հյում քաղաքն է, որը 1950-ականներին մաքրվել էր 19-րդ դարի բնակարանային տեսքից՝ տեղ հատկացնելով բարձրահարկ բնակարաններով հագեցած կալվածքի ստեղծման համար։ 1990-ականների ընթացքում այն նորից մաքրվեց՝ ճանապարհ բացելով նոր քաղաքաշինական գծերով կառուցած զարգացման հեռանկարի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Urban Sores: On the Interaction Between Segregation, Urban Decay, and Deprived Neighbourhoods, by Hans Skifter Andersen. 0-7546-3305-5. 2003.
  2. Կաղապար:Cite Power Broker
  3. [https://books.google.com/books?id=TWo8(չաշխատող հղում)OFJpFtAC0-8147-8267-1
  4. 4,0 4,1 4,2 Comeback Cities: A Blueprint for Urban Neighborhood Revival0-8133-3952-9
  5. Lupton, R. and Power, A. (2004) The Growth and Decline of Cities and Regions. CASE-Brookings Census Brief No.1
  6. Edward Glaeser; Andrei Shleifer, «The Curley Effect: The Economics of Shaping the Electorate» (PDF), The Journal of Law, Economics, & Organization, 21 (1): 12–13
  7. Friedman, Milton; Block, Walter; Hayek, Friedrich A. (1981). «3» (PDF). Rent Control: Myths and Realities—International Evidence of the Effects of Rent Control in Six Countries. Vancouver: The Fraser Institute. էջեր 55–65. ISBN 978-0889750333. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Peirce, Neal. «On Rent Control» (PDF). Cato Institute. Cato Institute. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  9. Friedman, Milton; Block, Walter; Hayek, Friedrich A. (1981). «3» (PDF). Rent Control: Myths and Realities—International Evidence of the Effects of Rent Control in Six Countries. Vancouver: The Fraser Institute. էջ 68. ISBN 978-0889750333. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. DeSalvo, Joseph (1971 թ․ հուլիս). «Reforming Rent Control in New York City: Analysis of Housing Expenditures and Market Rentals» (PDF). RAND Corp. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  11. «1545 Charlotte St, Bronx, NY 10460». Zillow. 2012 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Caves, R. W. (2004). Encyclopedia of the City. Routledge. էջ 42.
  13. 13,0 13,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  14. AAME
  15. Principles to Guide Housing Policy at the Beginning of the Millennium, Michael Schill & Susan Wachter, Cityscape.
  16. "Racial" Provisions of FHA Underwriting Manual, 1938 Արխիվացված 29 Դեկտեմբեր 2008 Wayback Machine
  17. «Text of Housing and Community Development Act of 1977 — Title VIII (Community Reinvestment)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  18. Avery, Robert B.; Raphael W. Bostic; Glenn B. Canner (2000 թ․ նոյեմբեր). «The Performance and Profitability of CRA-Related Lending». Economic Commentary. Federal Reserve Bank of Cleveland. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. «Community Reinvestment Act». Federal Reserve Board (FRB). Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. Urban Decline and the Future of American Cities0-8157-1053-4
  21. «White Flight: Atlanta and the Making of Modern Conservatism». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 Power, Anne; Mumford, Katharine (1999). «The slow death of great cities? Urban abandonment or urban renaissance» (PDF). Joseph Rowntree Foundation. էջեր 1–6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  23. Էնն-Մարի Թիես(1997)Ֆրանսիայի, տարածաշրջանների վեհացման մասին հայրենասիրական դիսկուրս MSH
  24. Bassolino. Teduccio. էջ 50. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  25. Crankshaw, Owen; White, Caroline (1995 թ․ դեկտեմբեր). «Racial Desegregation and Inner City Decay in Johannesburg». International Journal of Regional and Urban Research. 19 (4): 622–638. doi:10.1111/j.1468-2427.1995.tb00531.x.
  26. Smith, David (2015 թ․ մայիսի 11). «Johannesburg's Ponte City: 'the tallest and grandest urban slum in the world' – a history of cities in 50 buildings, day 33». The Guardian.
  27. «Cop killed, 6 arrested after Hillbrow cash van heist». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  28. Harris, John (2011 թ․ մարտի 15). «Quiet epitaph to industry: a typical East German town». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  29. Nipper, Josef (2002). «The Transformation of Urban East Germany since the 'Wende' : From a Socialist City to a .... ?». Hommes et Terres du Nord (ֆրանսերեն). 4 (1): 63–74. doi:10.3406/htn.2002.2826. ISSN 0018-439X.
  30. Encyclopedia of Chicago History
  31. American Project: The Rise and Fall of a Modern Ghetto By Sudhir Alladi Venkatesh. 0-674-00830-8
  32. Short, John Rennie; Hanlon, Bernadette; Vicino, Thomas J. (2007). «The Decline of Inner Suburbs: The New Suburban Gothic in the United States». Geography Compass. 1 (3): 641–656. doi:10.1111/j.1749-8198.2007.00020.x.