Սաշուր Հրայրի Քալաշյան (մայիսի 20, 1936(1936-05-20), Լենինական), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (19872022 թվականից Գյումրու պատվավոր քաղաքացի[1][2]։

Սաշուր Քալաշյան
Ծնվել էմայիսի 20, 1936(1936-05-20) (87 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ (1959)
ԱշխատավայրՀայպետնախագիծ, Երևաննախագիծ և Հայնախագիծ
Ուշագրավ աշխատանքներԾիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Պարգևներ
Սարհատ Պետրոսյանն ու Սաշուր Քալաշյանը մամլո ասուլիսի ժամանակ

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ (1964-1966 թվականներին, միաժամանակ՝ դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում), 1972-1975 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում։ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000 թվականներին՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000 թվականից՝ փոխտնօրեն[3] [4]։

Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են՝

Երևանում

Գյումրիում

Համահեղինակ է Գյումրիի (1987, 2004 թվականներ), Շուշիի (1997) հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի, Գյումրիի «Նարեկ» բնակելի շրջանի (1989), «Կումայրիի» կենտրոնական հատվածի վերակառուցման (1991, 2004 թվականներ), Շիրակի մարզի տարածքային հատակագծման (2004), ՀՀ տարաբնակեցման գլխավոր (2001) նախագծերի, Արտաշատի գլխավոր հատակագծի (1967), Հայրենական պատերազմում (1941-1945 թվականներ) զոհված մարտիկների հուշարձանի (1968 թվական, Տաթև

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Գյումրիի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի համար՝ 1-ին մրցանակ (խմբի ղեկավար, 2005 թվական)
  • Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1968)
  • Հանրապետական մրցույթների մրցանակներ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Գյումրու ավագանու որոշմամբ Սաշուր Քալաշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը». Tsayg. 2022 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Հայնախագիծ ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել