Ռուբեն Քաթանյան

հայ խմբագիր, պետական ծառայող
(Վերահղված է Քաթանյան Ռուբենից)

Ռուբեն Պավելի Քաթանյան (1881[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 6, 1966(1966-06-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1903

Ռուբեն Քաթանյան
Դիմանկար
Ծնվել է1881[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 6, 1966(1966-06-06)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունպետական ծառայող և խմբագիր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
ԱմուսինԵլիզավետա Գիդերիմսկայա
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է տեղի գիմնազիայում, 1892 թվականից՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս, մասնակցել տեղում կուսակցական կազմակերպություն ստեղծելու աշխատանքներին։ 1907 թվականի վերջին Ֆինլանդիայում մասնակցել է Վլադիմիր Լենինի կազմակերպած խորհրդակցությանը։ 1912 թվականի մայիսին եղել է ձերբակալված պրոֆեսիոնալ հեղափոխականներ Սուրեն Սպանդարյանի, Արմենուհի Հովյանի, Վ. Շվեյցերի և ուրիշների դատապաշտպանը։ Շուտով ձերբակալվել և աքսորվել է։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Մոսկվայում։ Եղել է «Վեչերնիե իզվեստիա» («Вечерние известия») թերթի խմբագիրներից, ակտիվորեն թղթակցել է «Պրավդա» («Правда») և «Իզվեստիա» («Известия») թերթերին։

1919 թվականի աշնանը նշանակվել է կարմիր բանակի քաղվարչության պետ։ Մասնակցել է Լենինի դեմ մահափորձ կատարողների գործի քննությանը։ 1920-1921 թվականներին եղել է ՌԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1922 - 1923 թվականներին դիվանագիտական աշխատանք է կատարել Գերմանիայում։ 1923 թվականից 1936 թվականը եղել է ԽՍՀՄ դատախազի օգնական։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 381