Կոստանդին Արամի Քաթանյան (ռուս.՝ Константин Арамович Катанян, մարտի 14, 1960(1960-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի լրագրող, Ռուսաստանի լրագրողների միության անդամ։ «Ռուսաստանի ոսկե գրիչ» (ռուս.՝ «Золотое перо России») մրցանակի դափնեկիր (2003)։ Եղել է «Нотариальный вестникъ» հանդեսի և «Право каждого» թերթի գլխավոր խմբագիրը։ Արամ Քաթանյանի որդին է։

Կոստանդին Քաթանյան
Ծնվել էմարտի 14, 1960(1960-03-14) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Ծնողներհայր՝ Արամ Քաթանյան
Պարգևներ և
մրցանակներ

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1981)։ Բանասիրական գիտությունների թեկնածու է (1991), սոցիոլինգվիստիկայի՝ սոցիալական լեզվաբանության մասնագետ։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Մոսկվայում՝ Ժողովրդական պատգամավորների Սոկոլնիկի շրջանային խորհրդում (ռուս.՝ Сокольнический районный Совет народных депутатов), :

1989 թվականի կեսերից հրապարակում է հոդվածներ զանգվածային լրատվամիջոցներում։ 1991-1993 թվականներին «Куранты» թերթի քաղաքական տեսաբանն է եղել։ 1993 թվականից՝ «Независимая газета» թերթի քաղաքական տեսաբանն է եղել։ Աշխատել է «Известия», «Время МН», «Родная газета» թերթերում։ Մինչև 2009 թվականը գլխավորել է «Политический журнал»-ի իրավունքի բաժինը։ Աշխատակցել է «Эхо Москвы» ռադիոկայանին։ 2009 թվականից "Нотариальный вестник" հանդեսի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև այլ զանգվածային լրատվամիջոցների, որոնք հրատարակում է Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատին առընթեր Իրավական մշակույթի զարգացման հմինադրամը (ռուս.՝ Фонд развития правовой культуры при Федеральной нотариальной палате

Իրավական և դատական հարցերի, ընտրական օրենսդրության լուսաբանման գծով առավել հայտնի ռուսաստանյան մասնագետներից մեկն է։ Շնորհիվ իր մասնագիտական վառ կարողությունների՝ Կ. Ա. Քաթանյանը արժանացել է պատվավոր պարգևների («Թեմիս-96»` «Фемида-96» մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի լրագրողների միության մրցանակի դափնեկիր, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիպլոմներ), անդամկցում է Դատական ռեպորտյորների Գիլդիայի Խորհրդին, նախագահում է նույն Խորհրդում 2011 թվականի սեպտեմբերից։ Առանձնահատուկ համբավ ձեռք բերեց շնորհիվ Ռուսաստանի բարձրագույն դատարանների մասին իր հրապարակումների և ընտրական ու կենսաթոշակային օրենսդրության դեմ՝ ՌԴ Սահմանադրական դատարանին ուղղված իր բողոքների։

2007 թվականից Ռուսաստանի քաղաքական-իրավական վերլուծության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենն է։ Սահմանադրական կարգը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալով (ռուս.՝ «Защитнику свободной России»

Հրապարակումներ խմբագրել

  • Ռուսաստանի Սահմանադրական դատարանը։ Տեղեկագիրք։ Կազմողներ՝ Բալուտենկո Մ.Ս., Բելունոչկին Գ.Վ., Քաթանյան Կ.Ա.: Կ.Ա.Քաթանյանի ընդհանուր խմբագրությամբ։ Մոսկվա, 1997. - 384 էջ (ռուս.՝ Конституционный Суд России. Справочник. Составители: Балутенко М. С., Белуночкин Г. В., Катанян К. А. Под общей редакцией К. А. Катаняна. М., 1997. - 384 с.
  • Քաթանյան Կ. Ա., «Սահմանադրական „դարի դատը“ Ռուսաստանում։ ԽՄԿԿ պատմության վերջին էջերը»։ Մոսկվա, 1999, 155 էջ (ռուս.՝ Катанян К. А. «Конституционный „процесс века“ в России. Последние страницы истории КПСС». М., 1999, 155 с.
  • «Համրության դատապարտվածնե՞րը։ ԶԼՄ-ները ընտրությունների ժամանակաշրջանում. Օրենքներ, մեկնաբանություններ, երաշխավորություններ»։ Մոսկվա. 2003 թ. - 120 էջ (ժողովածուի հեղինակներից մեկը) (ռուս.՝ «Обречённые на немоту? СМИ в период выборов: законы, комментарии, рекомендации». М.: 2003 г. - 120 с. (один из авторов сборника)
  • Քաթանյան Կ.Ա., Լրագրողական բարոյագիտության հիմունքները/ «Իրավունքը ԶԼՄ-ներում։ Մեթոդական ձեռնարկ լրագրողների համար»։ Մոսկվա, 2008,128 էջ (ժողովածուի հեղինակներից մեկը) էջ 31-47 (ռուս.՝ Катанян К. А. Основы журналистской этики / «Право в СМИ. Методическое пособие для журналистов». М.: 2008,128 с. (один из авторов сборника) С. 31-47.