Արամ Քաթանյան

հայ դիրիժոր
(Վերահղված է Քաթանյան Ա.ից)

Արամ Գրիգորի Քաթանյան (մարտի 10, 1926(1926-03-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1998), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976

Արամ Քաթանյան
Ծնվել էմարտի 10, 1926(1926-03-10)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել է1998
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1951)[1]
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կոստանդին Քաթանյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Կոստանտին Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964-1970 թվականներին և 1974-1982 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ 1970-1973 թվականներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։

Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) իրականացվել են Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963), Զ. Կ. Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ. Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1961), էդգար Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969) բեմադրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Тер-Симонян М. Дирижёры Армении // «Советская музыка», 1977, № 9

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 381