Քազիմ Մամեդալի օկլի Քազիմզադե (ադրբ.՝ Kazım Məmmədəli oğlu Kazımzadə, օգոստոսի 10, 1913(1913-08-10)[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1992(1992-10-04), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1964) և արվեստի վաստակավոր գործիչ (1943)։ Ստալինյան մրցանակի (1950) և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի դափնեկիր[2] [3][4]:

Քազիմ Քազիմզադե
ադրբ.՝ Kazım Kazımzadə
Ծնվել էօգոստոսի 10, 1913(1913-08-10)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1992(1992-10-04) (79 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Azerbaijan 1918.svg Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan (2004–2013).svg Ադրբեջան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, Պատկերազարդում, Ծաղրանկար և գրաֆիկա
Պարգևներ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ,
, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Քազիմ Քազիմզադեն ծնվել է 1913 թվականի օգոստոսի 10-ին Բաքու քաղաքում[5]։ Նա ավարտել է Ադրբեջանի գեղարվեստի քոլեջը 1936 թվականին, իսկ 1960 թվականին ՝ Ռեպինի անվան Լենինգրադի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Սկզբնական շրջանում նա նկարազարդումներն է նկարել Նիզամիի «Իսգենդերնամե», «Գաղտնիքների գանձ» (1940), «Լեյլի և Մաջնուն» (1947), «Խոսրով և Շիրին» (1948) պոեմների, ինչպես նաև մանկական գրքերի համար։

Նրա ստեղծագործություններում կարևոր դեր են խաղացել խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ քաղաքական ծաղրանկարմերը։ Քազիմզադեն հիմնականում գործել է գրքերի նկարազարդման և գրաֆիկայի ոլորտում։

1942 թվականից մինչ կյանքի վերջ աշխատել է որպես Ադրբեջանի արվեստի պետական ​​թանգարանի տնօրեն։ 1954 թվականից եղել է թանգարանների միջազգային խորհրդի սովետական ​​կոմիտեի անդամ։

Նա տվել է Բաքվում գտնվող Սամադ Վուրգունի և Ուզեյիր Հաջիբեյովի տուն-թանգարանների, Ղազախ քաղաքում գտնվող Սամադ Վուրգունի պոեզիայի տունը, Լենքորանի պատմության և ազգագրության թանգարանի գեղարվեստական ​​ձևավորումը։ Նա դրամայի և օպերային ներկայացումների, ինչպես նաև Ուզեյիր Հաջիբեյովի «Լեյլի և Մաջնուն», «Քորօղլու» օպերաների զգեստների էսքիզների ու սյուժետային գորգերի հեղինակներից է։

ԱղբյուրներԽմբագրել

  • Казымзадә // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Б.: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1981. — Т. V. — С. 209—210.

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — doi:10.1515/AKL
  2. Քազիմ Քազիմզադե
  3. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
  4. Азербайджанский государственный музеи искусств им Р. Мустафаева: Постоянная экспозиция: каталог / Составители: научные сотрудники Азербайджанского государственного музея искусств имени Р. Мустафаева: Б. Алекперова, Т. Бадалова, И. Когновицкая, М. Наджафов. — М.: Советский художник, 1961. — С. 30. — 98 с.
  5. Քազիմ Մամեդալի օկլի Քազիմզադե