Ռամզան Ախմատովիչ Քադիրով (ռուս.՝ Рамзан Ахматович Кадыров, չեչ.` Къадар АхIмат-кIант Ръамазан, հոկտեմբերի 5, 1976(1976-10-05)[1], Ախմատ-ԻՈՒրտ, Շալինսկի շրջան, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Չեչնիայի ներկայիս նախագահ (2007 թվականի փետրվարի 15-ից) և նախկին չեչեն ապստամբ, Միասնական Ռուսաստան կուսակցության գերագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության հերոս (2004)։ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Քադիրովի որդին է։

Ռամզան Քադիրով
Къадар АхIмат-кIант Ръамазан
Չեչնիայի Ինքնավար Հանրապետության 3-րդ նախագահ
 Փետրվարի 15, 2007
Նախորդող Ալու Ալխանով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա և Դաղստանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (դեկտեմբերի 26, 2015)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք սուննի իսլամ, սուֆիզմ և քադիրիյա
Ծննդյան օր հոկտեմբերի 5, 1976(1976-10-05)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Ախմատ-ԻՈՒրտ, Շալինսկի շրջան, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Իչկերիայի Չեչենական Հանրապետություն և  Ռուսաստան
Հայր Ախմատ Քադիրով
Մայր Այմանի Քադիրով
Ամուսին Մեդնի Մուսաևա Քադիրովա
Զավակներ 7
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Առաջին չեչենական պատերազմի ժամանակաշրջանում մասնակցել է մարտական գործողություններին դաշնային զորքերի դեմ, իսկ Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ անցել է դաշնային կառավարության կողմը։ Ախմատ Քադիրովի նախագահության ժամանակաշրջանում զբաղեցրել է Չեչնիայի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2005-2007 թվականներին եղել է Չեչնիայի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնը։ Եղել է ոստիկանության Գեներալ-մայոր (2009)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել