Յունես Քաբուլ

ֆուտբոլիստ
(Վերահղված է Քաբուլ Յունեսից)

Յունես Քաբուլ (ֆր.՝ Younes Kaboul, հունվարի 4, 1986(1986-01-04)[2][3][4], Saint-Julien-en-Genevois), ֆրանսիացի ֆուտբոլիստ Մարոկկոական ծագումով, կենտրոնական պաշտպան և հենակետային կիսապաշտպան։ Փորձ ունի նաև աջ պաշտպանի դիրքում։ Այս պահին հանդես է գալիս «Սանդերլենդի» կազմում։

Յունես Քաբուլ
ֆր.՝ Younes Kaboul
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Մարոկկո[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1986(1986-01-04)[2][3][4] (38 տարեկան)
Ծննդավայր Saint-Julien-en-Genevois
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 75 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սանդերլենդ
Համար 4
Պատանեկան կարիերա
2000 - 2004 Ֆրանսիա Օսեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ֆրանսիա Օսեր 52 (3)
2007-2008 Անգլիա Տոտենհեմ 21 (3)
2008-2010 Անգլիա Պորտսմուտ 39 (4)
2010-2015 Անգլիա Տոտենհեմ 78 (3)
2015-ներկա Անգլիա Սանդերլենդ 0 (0)
Ազգային հավաքական
2006-2008 Ֆրանսիա Ֆրանսիա Խորվաթիա (մինչև 21) 18 (1)
2011-մ.հ. Ֆրանսիա Ֆրանսիա 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Օսեր խմբագրել

Օսերում է սկսել իր կարիերան Քաբուլը, բայց հիմնական կազմում է խաղացել միայն 20 տարեկանից։ 2005 թվականին նա հաղթեց Ֆրանսիայի գավաթը։ Օսերում նրան անվանում էին back bone, նրա համար, որ ունի ուժային և կամային հատկանիշներ։ Զուգահեռաբար նա խաղում էր Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում մինչև 19 և 21 տարիքային խմբերում և նա կրում էր ավագի թևկապը։

Տոտտենհեմ խմբագրել

2007 թվականի հուլիսի 5-ին Քաբուլին գնեց Տոտտենհեմը, մոտավորապես 8մլն ֆունտ ստերլինգի դիմաց։ Նա շատ արագ դարձավ երկրպագուների սիրելին պաշտպանության մեջ հզոր խաղով։ Իր դեբյուտական խաղը Տոտտենհեմի կազմում նա խաղաց Սենտ-Պատրիկս Ատլետիկի հետ ընկերական խաղում, տրասնֆերից մի շաբաթ հետո։

Սանդերլենդ խմբագրել

2015 թվականի հուլիսի 16-ին ֆրանսիացի պաշտպանը 5 մլն ֆունտով տեղափոխվեց Սանդերլենդ՝ չորս տարվա պայմանագիր ստորագրելով «սև կատուների» հետ։

Ծանոթագրություններ խմբագրել