ՔԱԲԱԼ նախարարություն (անգլ.՝ CABAL Ministry), բարձրաստիճան պետական պաշտոնյաների խումբ, որոնք Ստյուարտների վերականգնումից հետո իրենց ձեռքում էին կենտրոնացրել Անգլիայի (ներառյալ Ուելսի), Շոտլանդիայի և Իռլանդիայի իշխանությունը 1668-1674 թվականներին։

Նախարարության անդամները խմբագրել

Կլարենդոնի նախարարության լուծարումից հետո 1667 թվականին Կառլոս II-ի նոր կառավարությունն է կազմվել Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհուրդի հինգ անդամները՝ Թոմաս Քլիֆորդը (Clifford), Հենրի Բենեթ Արլինգթոնը (Arlington), Ջորջ Վիլերս Բեքինգհեմ (Buckingham), Էնթոնի Էշլի Քուփերը (Ashley-Cooper), Ջոն Մեյթլենդ Լոդերդեյլ (Lauderdale), որոնք հայտնի դառան, որպես «ՔԱԲԱԼ նախարարություն» կամ «Ինտրիգի նախարարություն» («cabal» անգլերեն նշանակում է ինտրիգ, դավադրություն)։ Քաբալ հապավումը առաջացել է նախարարության անդամների ազգանունների առաջին տառերից[1]։

Այս խումբը կաղմեց արտագին գործերի խորհուրդի կոմիտեն։ Այս կոմիտեի և նրան ենթակա կազմակերպությունների միջոցով, այս հինգ անձնավորությունը կարողանում էին ղեկավարել արտաքին քաղաքակականութունը։ Կազմակերպված խմբի հասկացությունը ընդդեմ թագավորական իշխանությանը շատերի կողմից հասկացվում էր, որպես վտանգ գահին։ Ուրիշները դրա վտանգված էին տեսնում պառլամենտը, քանի որ Բեքինգհեմը մոտիկ հարաբերությունների մեջ էր թագավորի հետ, և այդ պատճառով Ինտրիգների նախարարությունը շատ ռեֆորմատորների մոտ ժողովրդականություն չէր վայելում։ Քաբալ (ինտրիգ) անունը շատերի մոտ ասոցացվում էր դավադրության, անկման և Քլարենդոնի դատական հետապնդման հետ։ Բայց այս հինգ անձինք սուր գաղափարական տարաձայնություններ ունեին՝ սկսած Էշլիի պառլամենտական իդեալիզմից, մինչև Լոդերդեյլի միապետական աբսոլյուտիզմը[2]։ ։

Իշխանական դերերի բաշխում խմբագրել

Բեքինգհեմը մեկ պաշտոն ուներ՝ թագավորի շտալմեյստեր, որի պարտականությունն էր հոգալլ թագավորի ճանապարհորդական կարիքները, բայց քանի որ մշտապես շփման մեջ էր թագավորի հետ, ապա ՔԱԲԱԼ նախարարության մեջ ընթացող իշխանական պայքարի գլխավոր ֆիգուրն էր[3] ։ Արլինգթոնն ու Լոդերդեյլը, չնայած Քլարենդոնի դժգոհությանը, իրենց էին վերցրել երեք նախարարություններից երկուսը։ Լոդերդեյլը այսպիսով ավելի էր ուժեղացրել իր դիրքերը արքունիկում և ուներ գործելու մեծ ազատություն շոտլանդական հարցում։ Արլինգթոնը վերցրել էր միջազգային հարաբերություններում գործելու առաջատար դերը։ Չնայած, Ջորջ Մոնքը մինչև իր մահը (1670) գանձապետարանի առաջին լորդն էր, բայց իրականում գործերից ետ էր կանգնել ու ֆինանսկան հարցերը կատարում էին երեք հատուկ լիազորները՝ լորդ Էշլին, ընտանեկան տնտեսության խնամակալ Թոմաս Քլիֆորդը և գանձապետարանում Էշլիի ներկայացուցիչ սըր Ջոն Դանկոմբը[4]։ Լորդ կանցլերի պաշտոնը ամենասկզբից զբաղեցրել էր սըր Օրլանդո Բրիջմենը։

Քայքայում խմբագրել

1672 թվականին հնգյակի միությունը սկսեց քայքայվել, երբ հաստատվում էին Կրոնական հանդուրժողականության թագավորական հռչակագիրը և անգլո-ֆրանսիական հարաբերությունների քաղաքականությունը։ Բեքինգհեմի և Արլինգթոնի միջև սկսվում է մրցակցություն սրվում են հարաբերությունները արտաքին քաղաքականության հետ կապված։ նախարարությանը դադարեց ժողովրդականություն վայելել։ Տարեվերջին Էշլին լորդ կանցլեր դարձավ և գանձապետարանի գործերը հանձնեց Քլիֆորդին ու Դանկոմբին։ Նա սկսեց իրագործել արմատական վերափոխումներ, և դիմագրավեց իր գործընկերներին և թագավորին։ Պայքարի պատճառով Քլիֆորդը պաշտոնաթող եղավ և հեռացավ հասարակական կյանքից։ Շեֆտոբերիին փոխարիվեց Թոմաս Օսբորնը, որը 1673 թվականի ամռանը դարձավ Դենբիի կոմս և անհապաղ իր իշխանությունը տարածեց Քաբալ նախարարության մնացած անդամների վրա։ Բեքինգհեմի և Արլինգթոնի հակամարտությունը բերեց Դուվրի համաձայնագրի գաղտնի տեղեկությունների արտահոսքի, 1674 թվականին Բեքինգհեմը կորցրեց թագավորի ողորմածությունը։ Արլինգտոնը մնաց «հարավային քարտուղար» մինչև սեպտեմբեր։ Լոդերդեյլը պահպանում է իր դիքերը ինքնավար Շոտլանդիայում, բայց թշնամանում է Շեֆթսբերին։ Շեֆտոբերին սկսում է թագավորի և նրա եղբայրների դեմ հանդես գալ, կարճ ժամանակով վերադառնում է կառավարության Գաղտնի խորհուրդ և իր վրա է վերցնում քաղաքական խմբավորման կազմավորման նախաձեռնությունը, որը հետագայում հայտի է դառնալու, որպես Վիգերի կուսակցություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kenyon, J.P. The Stuarts Fontana Edition 1970 p.117
  2. Fraser, Antonia King Charles II Mandarin edition 1993 p.255
  3. Burnet, Gilbert History of his own time. Everyman's Library abridgment. 1979. p.125
  4. Kishlansky, Mark A Monarchy Transformed- Britain 1603-1714 Penguin Books 1996 p.244

Արտաքին հղումներ խմբագրել