Փրփրուկ տափաստանային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Փրփրուկ տափաստանային
Լատիներեն անվանում
Filipendula hexapetala


Փրփրուկ տափաստանային (լատին․՝ Filipendula hexapetala), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Բարակ կոճղարմատով, ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 15-30 սմ է։ Կոճղարմատներից դուրս են գալիս պալարանման կամ իլիկաձև հաստացած արմատները։ Արմատամերձ տերևները փետրաձև մասնատված են բազմաթիվ ատամնաեզր տերևիկների։ Սակավաթիվ ցողունային տերևները անհամեմատ փոքր են, իսկ տերևակիցները՝ ատամնաեզր։ Հուրանաձև բազմածաղիկ ծաղկաբույլը կազմված են մանր վեցանդամ սպիտակ կամ բաց վարդագույն ծաղիկներից։ Չբացվող տերևապտուղը ծածկված է մազիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիների չոր մարգագետիններում, լեռնային տափաստաններում, թփուտներում։ Տարածված է Հայաստանի Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում է կոճղարմատները արմատներով, ինչպես նաև վերգետնյա մասը։ Կոճղարմատներն ու արմատներն ունեն յուրահատուկ հոտ և դառը համ, այն իր մեջ պարունակում է եթերային յուղ և ֆլավոնոիդներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ տափաստանային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրուկ տափաստանային» հոդվածին։