Փոքր պատերազմ — ոչ մեծ ուժերով մարտական գործողություններ, որոնք նպատակ ունեն հյուծելու հակառակորդին, իսկ մեր սեփական զորքերին՝ ապահովել բարենպաստ պայմաններ՝ վճռական ճակատամարտերի համար[1][2]։ Փոքր պատերազմը մղվում է թե՛ ցամաքում, և թե՛ ծովում։ Երբեմն փոքր պատերազմը լոկալ կոնֆլիկտի կամ տեղային բախման հոմանիշն է։ Փոքր պատերազմ տերմինը (բառեզրը), առաջին անգամ ի հայտ է եկել XVIII դարում։

Փոքր պատերազմը ցամաքում խմբագրել

Փոքր պատերազմը — իրենից ներկայացնում է փոքր ստորաբաժանումների հետախուզական, դիվերսիոն կամ վնասարարական, պարտիզանական[3] և ահաբեկչական գործողություններ[4]։ Փոքր ստորաբաժանում[Ն 1] ասելով նկատի է առնվում ոչ թե ստորաբաժանումների թվաքանակը, այլ դրանց մարտական գործողությունների մարտավարությունը։ Փոքր պատերազմը բաղկացած է ոչ մեծ գործողություններից[5]։ Փոքր պատերազմ կարող են վարել հատուկ նշանակության ստորաբաժանումները[6] (սպեցնազ) և աշխարհազորը։

Սկզբնապես ՛՛փոքր պատերազմը՛՛ կոչվում էր նաև ՛՛փոքրիկ պատերազմ՛՛, (գերմ.՝ Kleinkrieg կամ kleiner Krieg)՝ մի տերմին, որը Նոր ժամանակներում ընդունված էր գերմանալեզու երկրներում և որտեղից էլ այն փոխառվեց XVIII—XIX դարերի ռուս գրականության, իսկ ապա՝ հայոց լեզվի մեջ։ Այն կիրառվում էր մարտական գործողությունների մի հատուկ ձևը նշելու համար, որի ժամանակ փոքր, սակայն շարժուն թռուցիկ ջոկատները հարձակվում են հակառակորդի հաղորդակցության ուղիների, այսպես կոչված մագազինների, այսինքն՝ ռազմապահեստների, նաև՝ ոչ մեծ ամրացված կետերի, փոխադրական շարասյունների և այլնի վրա, խուսափելով հանդերձ՝ խոշոր զորամասերի հետ ընդհարումներից։

Թեպետ փոքր պատերազմ տերմինը տառացիորեն համընկնում էր իր ծագմամբ առավել ուշ ժամանակվա ծնունդ հանդիսացող իսպաներեն «գերիլիա» տերմինին, սակայն դրանց միջև բովանդակային տարբերություն կար. «փոքր պատերազմի» դեպքում խոսքը բացառապես կանոնավոր կամ անկանոն զորքերի օպերացիաների մասին էր, իսկ գերիլիայի դեպքում՝ քաղաքացիական բնակչության վարած մարտական գործողությունների մասին։ Քաղաքացիական բնակչությունը XVIII դարում չէր ճանաչվում որպես ռազմական գործողությունների սուբյեկտ։ Մասնավորապես, երբ 1757 թվականին ռուսական զորքերը Արևելյան Պրուսիայում ընդհարվեցին աշխարհազորի՝ ՛՛լանդմիլից՛՛-ի (գերմ.՝ Landmiliz) փոքրաթիվ ուժերին, Ռուսաստանը բողոք ներկայացրեց, Պրուսիային մեղադրելով միջազգային իրավունքի նորմերի խախտման համար։ Հատկանշական է, որ երբ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ քաղաքացիական բնակչության մասնակցությունը դիմադրության շարժմանը լայնամասշտաբ բնույթ ստացավ, ապա «փոքր (փոքրիկ) պատերազմ» տերմինը Գերմանիայում դուրս մղվեց «ժողովրդական պատերազմ»՝ ՛՛ֆոլքսկրիգ՛՛ (գերմ.՝ Volkskrieg) տերմինով, իսկ Ռուսաստանում՝ «ժողովրդական պատերազմ» (ռուս.՝ «народная война») և «պարտիզանական պատերազմ» (ռուս.՝ «партизанская война») տերմիններով։

XIX դարում «փոքր պատերազմը» կիրառվում էիր ավանդական նշանակությամբ՝ կանոնավոր բանակի ռազմագործողությունները նշանակելու համար, իսկ երբեմն էլ՝ որպես «պարտիզանական պատերազմի» հոմանիշ (բայց երբեք՝ որպես «ժողովրդական պատերազմի» հոմանիշ)։ Երբեմն էլ այն կիրառվում էր պարտիզանական մարտավարության նշանակությամբ։

1920—1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում իրականացվում էր դիվերսիոն-պարտիզանական պատերազմի տեսության մշակումը։ Մ. Վ. Ֆրունզեն փոքր պատերազմ տերմինը կիրառում էր որպես պարտիզանական պատերազմի հոմանիշ։ 1931 թվականին Մ. Ա. Դրոբովը գրեց «Փոքր պատերազմ. պարտիզանություն և դիվերսիաներ» գիրքը, ընդհանրացնելով ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարության կարծիքը փոքրի պատերազմի վարման մեթոդների և ձևերի մասին։ Մյուս կողմից՝ իր գրքի ստեղծման համար Դրոբովն օգտագործել էր այդ ասպարեզում իր նախորդների գրքերը՝ Ի. Վ. Վուիչի «Փոքր պատերազմ», Վ. Բալկայի «Մարտավարություն», Ֆ. Կ. Գերշելմանի «Պարտիզանական պատերազմ», Վ. Ն. Կլեմբովսկու «Պարտիզանական գործողություններ» գրքերը, 1812 թվականի Ռուսաստանի Հայրենական պատերազմի հերոս պարտիզանական հրամանատար Դենիս Դավիդովի աշխատությունները։ Փոքր պատերազմի ներքո Դրոբովը հասկանում էր հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում վարվող մարտական գործողությունները։ Դրոբովն առանձնացնում էր փոքր պատերազմի երկու ձև.

  • պարտիզանություն,
  • դիվերսիաներ։

Պարտիզանությունն իր հերթին Դրոբովը բաժանում էր երկու մասի.

    • պարտիզանա-ապստամբական,
    • զորային տիպի պարտիզանական։

Դրոբովը դիվերսիան էլ իր հերթին դասակարգում էր հետևյալ տեսակների.

    • տնտեսական,
    • քաղաքական,
    • ռազմական,
    • ահաբեկչական։

Ըստ Դրոբովի՝ փոքր պատերազմը հանդիսանում է անցումնային փուլ (նախապատրաստություն) դեպի լայնամասշտաբ պատերազմը[7]։

Փոքր պատերազմ տերմինը կիրառվում է նաև մեր ժամանակներում։ Օրինակ՝ 1998 թվականին լույս է տեսել «Փոքր պատերազմ։ Փոքր ստորաբաժանումների մարտական գործողությունների կազմակերպումն ու մարտավարությունը» գիրքը[4]։

Ներկայումս տարբեր երկրներում կան ՛՛Փոքր պատերազմ՛՛ անվանումը կրող տարբեր պարբերականներ, այդ թվում՝ էլեկտրոնային։ Նման պարբերականի օրինակ է անգլալեզու Փոքր պատերազմ հանդես (www.smallwarsjournal.com) համացանցային կայքը[8]։

Փոքր պատերազմը ծովում խմբագրել

Ծովային փոքր պատերազմը՝ ռազմածովային ուժերի փոքրամասշտաբ գործողություններ են[1]. 1920-ական թվականներին փոքր պատերազմի տեսությունը ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի պաշտոնական հայեցակարգն էր։ Այդ տեսության հիմքը հակառակորդին հասցված կարճ հանկարծակի հարվածներն էին, որոնք կատարվում էին մեր իսկ ափերի մոտ՝ մեր ռազմաօդային ուժերի և առափնյա հրետանու աջակցությամբ։ Պաշտպանության միջոցներ էին ծառայում ականա-հրետանային դիրքերը։ Դա բխում էր ԽՍՀՄ-ի այն ժամանակվա համեմատաբար թույլ ռազմածովային ուժերի պաշտպանական հայցակարգից, որի հակառակորդներն էին արևմտյան պետությունների հզոր ռազմածովային նավատորմները[9].

Փոքր պատերազմ — լոկալ կոնֆլիկտ խմբագրել

XX դարից փոքր պատերազմ տերմինը երբեմն կիրառվել է հետևյալ տեսակի պատերազմները նշանակելու համար.

Նշումներ խմբագրել

  1. ըստ ռուսաստանյան ՛՛Ռազմական հանրագիտարանային բառարանի՛՛ (ВЭС), ոչ մեծ ստորաբաժանումներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Военная энциклопедия (Военный энциклопедический словарь)(չաշխատող հղում)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Малая война: партизанство и диверсии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «Малая война (Организация и тактика боевых действий малых подразделений) 1998 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Strachan, Hew (1983). European Armies and the Conduct of War. New York: Routledge. ISBN 0415078636.
  6. Тактика малых подразделений (из полевого устава ССО армии ЮАР)
  7. В. В. Квачков Часть вторая. Специальные действия в военном искусстве советского времени. 2.1.Теория и практика специальных действий РККА: 1918–1937 годы // Спецназ России.
  8. http://www.smallwarsjournal.com
  9. ««Теория малой войны»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • Грозное оружие. Малая война, партизанство и другие виды асимметричного воевания в свете наследия русских военных мыслителей Составители Александр Савинкин, Игорь Домнин Издательство: Военный университет, Русский путь Серия: Российский военный сборник ISBN 978-5-85887-260-3; 2007 г.
  • М. А. Дробов. Малая война: партизанство и диверсии.
  • Тарас А.Е «Малая война» (Организация и тактика боевых действий малых подразделений)
  • Военная литература --[ Военная мысль ]-- Квачков В.В …Часть вторая. Специальные действия в военном искусстве советского времени 2.1. Теория и практика специальных действий РККА: 1918—1937 годы.
  • Тактика малых подразделений (из полевого устава ССО армии ЮАР).
  • Strachan Hew European Armies and the Conduct of War — New York: Routledge, 1983. — ISBN 0415078636.
  • Правила Малой войны и употребления легких войск. объясненные примерами из французской войны майором Валентини. Пер. с нем. Ген.-майор Гогель. Спб. 1811. 785 стр.
  • Энгельгардт А. Е. Краткое начертание малой войны для всех родов оружия СПб. 1850. 112 стр. (4 части)
  • Вуич И. В. Малая война С.-Петербург 1850. (Ч 1 Охранение войск от внезапного нападения, Ч 2 О действиях отрядами) 264 стр.
  • Липранди И. П. Некоторые замечания по поводу двух сочинений, вышедших под заглавием <малая война>. СПб., 1851. 75 стр.
  • Сражения. Малая война. Курс по военному делу. Б.м.: Лит. Ильина, 1855. 76 с.
  • Новицкий Н. Д. Лекции малой войны, читаные в Елисаветгр. офиц. кав. уч. Одесса. 1865.
  • Перицониус Г. Прикладная тактика. Раздел Д- Малая война. Военная библиотека. 1872. стр. 544—563.
  • Теория большой войны при помощи малой или партизанской и с участием Ландвера. Пер. с нем. В серии: Военная библиотека. Том 4. 1872. стр. 493—607.
  • Родзишевский. Курс тактики. М. 1877. Отдел IX. Действия малой войны. стр. 359—390.
  • Гершельман Ф. К. Партизанская война (исследование). С.-Петербург, 1885. 423 стр.
  • Fiedler, Siegfried: Taktik und Strategie der Kabinettskriege. 1650—1792, Bechtermünz-Verlag, Augsburg 2002
  • Groehler, Olaf: Die Kriege Friedrichs II.,Brandenburgisches Verlagshaus, Berlin 1990

Արտաքին հղումներ խմբագրել