Փոքր Պամաճ

գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Ախալցխայի մունիցիպալիտետում

Փոքր Պամաճ (վրացերեն՝ პატარა პამაჯი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 12 կմ արևմուտք, իսկ Վալե երկաթուղային կայարանից` 5 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 1210 մ բարձրության վրա։

Գյուղ
Փոքր Պամաճ
վրաց.՝ პატარა პამაჯი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
ԲԾՄ1210 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն454[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,6 %
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Փոքր Պամաճ (Վրաստան)##
Փոքր Պամաճ (Վրաստան)
Փոքր Պամաճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Փոքր Պամաճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 658 բնակիչ, հիմնականում հայեր, որից 290 տղամարդ և 368 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 454 մարդ, որից 207 տղամարդ և 247 կին։

Բնակիչներն զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմություն խմբագրել

Գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից` 1830 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։