Փոքր Դուռնուկ

գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետում

Փոքր Դուռնուկ (Դուռնիկ, վրացերեն՝ პატარა დურნუკი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրի Ծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 680 մ բարձրության վրա։

Գյուղ
Փոքր Դուռնուկ
վրաց.՝ პატარა დურნუკი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԹեթրիծղարոյի
ԲԾՄ680 մ
Բնակչություն25[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր[2]
Փոքր Դուռնուկ (Վրաստան)##
Փոքր Դուռնուկ (Վրաստան)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 61 բնակիչ, որից 35 տղամարդ և 26 կին, հիմնականում հայեր։ 2014 թվականին գյուղում ապրում էր 25 մարդ, որից 12 տղամարդ և 13 կին, ովքեր զբաղվում են անասնապահությամբ։

Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան և ակումբ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին։ Բնակիչների նախնիները եկել են Վրաստանի Դարբազ և Մեծ Դուռնուկ գյուղերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։