Փոքրիկ Կեսար (անգլ.՝ Little Caesar), պատմության մեջ առաջին ձայնային գանգստերական ֆիլմը, որը բեմադրվել է Մերվին Լը Ռոյի կողմից WR Burnett վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1931 թվականի հունվարի 9-ին։ Էդվարդ Ռոբինսոնը խաղացել է գլխավոր դերը։

Picto infobox cinema.png
Փոքրիկ Կեսար
անգլ.՝ Little Caesar
Caesar2.JPG
ԵրկիրԱՄՆ
Ժանրքրեական[1] և դրամա[1]
Թվական1931
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄերվին Լերոյ[1][2][3]
ՊրոդյուսերՀել Ուոլլիս, Դերիլ Զանուք և Warner Bros.
Սցենարի հեղինակFrancis Edward Faragoh?
ԴերակատարներԷդվարդ Գ. Ռոբինսոն[2][3][4], Douglas Fairbanks Jr.?, Glenda Farrell?[4], Sidney Blackmer?[3][4], Ջորջ Է. Սթոուն[4], Ստենլի Ֆիլդս[3][4], Ralph Ince?[4], Armand Kaliz?[4] և William Collier Jr.?
ՕպերատորԹոնի Գաուդիո
ԵրաժշտությունErnö Rapée?
Պատմվածքի վայրՉիկագո
ԿինոընկերությունFirst National?
Տևողություն79 րոպե
Բյուջե281 000 $
Շահույթ751 000 $
Little Caesar (film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Մանր հանցագործ Կեսար Էնրիկո Բանդելլոն, որը հայտնի է որպես Ռիկո, և նրա ընկեր Ջո Մասարան տեղափոխվում են Չիկագո` հաջողություն փնտրելու։ Նրանք միանում են Սեմ Վետտորի բանդային, բայց Ջոն, ով երազում է դառնալ պարուհի, ավելի շատ հետաքրքրում է փառքն ու կանայք։ Նա հանդիպում է Օլգային և հեռանում խմբից։ Միևնույն ժամանակ, Ռիկոն արագորեն ստանձնում է Սեմի կազմակերպության ղեկավարի պաշտոնը և տեղ է գրավում Չիկագոյի հանցավոր արհմիության վերնամասում։ Միևնույն ժամանակ, նրա մոտ աճում է վստահությունը, որ մի օր Ջոն կդավաճանի իրեն…

ԴերերումԽմբագրել

  • Էդվարդ Գ. Ռոբինսոն` Ռիկո
  • Դուգլաս Ֆերբենքս կրտսեր` Ջո Մասսարա
  • Գլենդա Ֆարել` Օլգա Սմասոֆֆ
  • Ուիլյամ Կոլիեր` Տոնի Պասսա
  • Սիդնեյ Բլեքմեր` Բուգ-Բոյ
  • Ռալֆ Ինս` Պում Մոնմանա
  • Թոմաս Ջեքսոն` Սերժանտ Ֆլաերտու
  • Ջորջ Սթուուն` Օմերո
  • Ստենլի Ֆիլդս` Սեմ Վետտորու

ԸնկալումԽմբագրել

Ամերիկացի կինոքննադատ Ջերալդ Փիրին, սցենարի գրքի հրատարակության նախաբանում, Ռիկոյին բնութագրում է, որպես «դեպրեսիայի խորհրդանիշ, բոլորովին անկայուն, միայնակ և լքված մարդ»[5]։

Ֆրանսիացի կինոքննադատ Ժակ Լուրսելը «Փոքրիկ Կեսարը» համեմատելով «Հասարակության թշնամի» ֆիլմի հետ, նշում է, որ Լերոյը ստեղծել է հրեշավոր դաժան մարդու դիմանկարը, որը ոչ միայն փող է տենչում, այլև իշխանություն, հռչակ և փառք։ «Նրան ավելի շատ կործանում է հպարտությունը, քան դաժանությունը»[6]։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

ՄրցանակԽմբագրել

«Օսկար»

  • 1931 թվական - Լավագույն ադապտացված սցենար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0021079/
  2. 2,0 2,1 http://stopklatka.pl/film/maly-cezar
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.cinematografo.it/cinedatabase/film/piccolo-cesare/31656/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.imdb.com/title/tt0021079/fullcredits
  5. Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 903. — ISBN 978-5-904175-02-3
  6. Жак Лурселль Авторская энциклопедия фильмов Т.1. — С. 902. — ISBN 978-5-904175-02-3