Փոքրասիական գորտ
Փոքրասիական գորտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Rana macrocnemis | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Փոքրասիական գորտ (լատ.՝ Rana macrocnemis), իրական գորտերի ընտանիքի գորշ գորտերի խմբին պատկանող գորտի տեսակ[1]։
Տարածված է հիմնականում Փոքր Ասիայի երկրների տարածքում։
ՏարածվածությունԽմբագրել
Փոքրասիական գորտերը տարածված են Փոքր Ասիայում, ինչպես նաև Կովկասում և Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքում։
Համարվում է ասիական գորտի տիպիկ օրինակ։ Տարածված է Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Փոքրասիական գորշ գորրտը Հայաստանի ամենացրտադիմացկուն գորտի տեսակն է ու տարածված է ծովի մակարդակից 1000-1200 մետրից մինչև 3000 մետր բարձրությունների վրա։
Տարածված է նաև Լեռնային Ղարաբաղում, սակայն միայն Հադրութի շրջանի մի փոքր հատվածում։ Ապրում է լեռնային անտառների, այգիների, անտառների, տափաստանների և լեռնային մարգագետինների ջրամբարների մերձափնյա շրջաններում։ Ափից հեռանում է 40-60 մետր։
Ընդհանուր տարածման արեալներում ապրում է 700-4000 մետր բարձրություններում։
ՆկարագրությունԽմբագրել
Գորտի միջին չափերը 5-6,5 սմ է։ Մարմնի մեջքային մասի գունավորումը փոփոխական է, հաճախ բաց գորշ՝ սև գծերով։
Աչքից թմբկաթաղանթի վրայով մինչև ուս է ձգվում քունքային մեծ բիծ։ Փորը վարդագույն է կամ գորշ՝ սև պուտերով։ Մեջքի նախշը կազմված է մուգ խալերից, ու երբեմն կրում է բաց գույնի միջնագիծ ու սպիտակավոըն կողմնային կատարներ։
Գլուխը կրում է քթանցքից մինչև բերանի ետին եղզրը ձգվող լայն մուգ շագանակագույն զոլ։ Աջքի բիբը էլիփսաձև է ու երկայնակի ձգված։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 151 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոքրասիական գորտ կատեգորիայում։ |