Փորձարարական (բաց) դաս, մեթոդական աշխատանքի կազմակերպման ձև։ Իրականացվում է կոնկրետ մեթոդական նպատակներով, ծանոթացնում է մեթոդոլոգիայի միայն արդի խնդիրներին։ Փորձարարական դասն իր մեջ անպայման պետք է պարունակի նորույթ, մեթոդական թարմություն։ Իրականացնում են գիտամեթոդական պատրաստվածության բարձր մակարդակ և ուսումնադաստիարակչական գործընթացի բարձր արդյունավետություն ապահովող մանկավարժները։ Ի տարբերություն սովորականի, փորձարարական դասերը պահանջում են մեթոդական աշխատանքի հատուկ պատրաստվածություն։ Փորձարարական դասերի ժամանակ ուսուցիչը իր աշխատակիցներին ներկայացնում է իր դրական կամ նորարարական փորձը, մեթոդական գաղափարների յուրացումը, մեթոդական ձևերի կիրառումը կամ ուղղակի մեթոդի ուսուցումը։ Այդ իմաստով փորձարարական դասը դրական և նորարարական փորձի տարածման միջոց է։

Նպատակ խմբագրել

Փորձարարական դասն ունի մեթոդական նպատակ, որում արտացոլվում է այն, ինչն ուսուցիչը ցանկանում է ցույց տալ այցելուներին։ Մեթոդական նպատակների ձևակերպումը բազմազան է։ Օրինակ` «Ծանոթացնել ուսուցիչներին սովորողների մեջ ուսումնական առաջադրանքների կատարման հմտության զարգացման մեթոդիկային» կամ «Դասալսողներին ներկայացնել խմբային ուսումնական գործունեության մեթոդիկան» և այլն։

Ներկայացվող մանկավարժական պահանջները խմբագրել

Փորձարարական դասերի նախապատրաստմանն ու անցկացմանը ներկայացվում են մի շարք պահանջներ։

Նորույթը կարող է վերաբերել ինչպես ուսումնական նյութի բովանդակությանը, այնպես էլ նրա ուսումնասիրման մեթոդիկային։ Դասը կարող է իր մեջ պարունակել նոր, հատուկ կառուցվածք։ Աշխատակիցների դիտարկմանն առաջարկված նյութը կարող է նորույթ լինել գիտության, տարածաշրջանի և դպրոցի համար։ Ամեն դեպքում փորձարարական դասը դասալսողների համար պետք է լինի նորի բացահայտում։ Հակառակ դեպքում, անիմաստ է ներկա գտնվել աշխատակցի այն փորձարարական դասին, որից նոր բան չի կարելի քաղել։

Փորձարարական դասը արտացոլում է այն մեթոդական խնդիրների լուծումը,որի վրա աշխատել է ուսուցիչը։ Նրա անհատական խնդիրը պետք է կապված լինի դպրոցի ընդհանուր մեթոդական խնդրի հետ։ Դա մեթոդական աշխատանքի կազմակերպման նկատմամբ համակարգված մոտեցման իրականացման ցուցանիշն է։

Փորձարարական դասը պետք է ցույց տա (ապացուցի) նորարարության առավելությունը (բարձր արդյունավետությունը)։ Ուսուցիչը, որը բաց դաս է վարում, ընտրում է այնպիսի թեմա, որի բովանդակությունը թույլ է տալիս այդ անել կամ ընձեռում է այդպիսի հնարավորություն։ Օրինակ` փորձարարական դասի մեթոդական նպատակն է` «Տեսական (ընդհանրացնող) գիտելիքների ուսուցման կազմակերպման մեթոդիկան»։ Ուսուցիչը ընտրում է այնպիսի թեմա, որը պարունակում է տեսական նյութ։ Փորձարարական դասի անցկացման ժամանակ պահպանվում են ուսումնադաստիարակչական գործընթացին վերաբերող բոլոր պահանջները։ Դասը պետք է անցկացնել սովորական պայմաններում, ընդունված տևողությամբ և այլն։ Փորձարարական դասերի համար հատուկ պայմաններ ստեղծելը առաջին հերթին խախտում է ուսումնադաստիարակչական աշխատանքի կայունացած օրակարգը, երկրորդ հերթին, իդեալականացված պայմաններում նորույթը կորցնում է իր հետաքրքրությունը։

Փորձարարական դասը չպետք է վնասի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգին։ Սովորողները պետք է ստանան այնքան գիտելիք, որքան նրանք ստանում էին այն դասերին, որոնք անցնում էին առանց դասալսողների։ Ինչպես նաև անթույլատրելի է թեմայի միայն այն մասի բացատրությունը, որը հնարավորություն է տալիս ավելի վառ ցուցադրել նոր մեթոդական եղանակը` մնացածը թողնելով երեխաների ինքնուրույն ուսումնասիրմանը։

Դասալսողների համար պետք է պատրաստվեն հատուկ աշխատատեղեր։ Նրանց պետք է տեղավորել անպայման սովորողների թիկունքում, որպեսզի նրանք չշեղեն սովորողների ուշադրությունը։ Այցելուներին չի կարելի նստեցնել սովորողների կողքին։ Երեխաները, տեսնելով իրենց կողքին կողմնակի մարդկանց, դժվար թե կարողանան իրենց ուշադրությունը կենտրոնացնել ուսումնական նյութի բովանդակության վրա։

Փորձարարական դասերին այցելուների թիվը չի կարող լինել անսահմանափակ։ Ինչպես ցույց է տալիս կրթական փորձը, այս պահանջը հաճախ անտեսում են։ Երբեմն 25 երեխաներից բաղկացած դասարանում նստում են 15-20 դասալսողներ։ Նշենք, որ դասի ժամանակ թեկուզ մեկ կողմնակի մարդու ներկայությունը անհարմարավետություն է ստեղծում թե՛ ուսուցչի, թե՛ սովորողների համար։ Այդ կապակցությամբ ներկայումս փորձարկվում է ուսուցիչների փորձի ուսուցումը դասերի տեսաձայնագրությունների միջոցով։

Փորձարարական դասերը և նրանց բովանդակությունը չպետք է հակասեն ուսումնական ծրագրերին։ Չի կարելի ուսումնական նյութի բովանդակությունը չափից դուրս ընդլայնել, որպեսզի ցույց տա նոր մեթոդիկա։ Անթույլատրելի է այն խնդիրների ուսումնասիրումը, որն ընդգրկված չէ ծրագրում։

Անթույլատրելի է միևնույն դասարանի հետ փորձարարական դասի «փորձը»։ Սովորողներին փորձարարական դասի անցկացման մասին պետք է նախապես տեղեկացնել։ Դա սովորողներին կնախապատրաստի այն իրավիճակին, որ դասարանում լինելու են այցելուներ։ Փորձարարական դասերը անցկացվում են դպրոցի մեթոդական աշխատանքի և մեթոդմիավորումների պլաններին համապատասխան։ Դասին նախապատրաստվելու համար ուսուցչին պետք է տրվի բավարար ժամանակ։

Չի կարելի միևնույն դասարանում մեկ օրվա ընթացքում անցկացնել մի քանի փորձարարական դաս։ Ցանկալի չէ միևնույն դասարանում անցկացնել մի քանի փորձարարական դասեր մեկ ամսվա ընթացքում։ Դա բացատրվում է հոգեբանական այն ծանրաբեռնվածությամբ, որը իրենց վրա կրում են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչը։

Փորձարարական դասերին ներկայացվող պահանջների պահպանման և դրանց վերաբերող նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը մտնում է մեթոդական աշխատանքը ղեկավարող փոխտնօրենի գործառութային պարտականությունների մեջ։

Նախապատրաստման և անցկացման կարգը խմբագրել

Փորձարարական դասի նախապատրաստումը արմատականորեն չի տարբերվում սովորական դասին պատրաստվելուց։ Սակայն փորձարարական դասի մեթոդական նպատակին հասնելու անհրաժեշտությունը թողնում է իր հետքը նրա կառուցվածքի, կազմի և մեթոդական եղանակների ու միջոցների ուսուցման վրա։ Դասը վարող ուսուցիչը, դասի նպատակների կատարման միջոցով, որն է` սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացումը, պետք է ապահովի մեթոդական այն նպատակին հասնելը, որի ուսումնասիրումը նա պլանավորել էր։ Եվ ինքնավերլուծությունը նա իրականացնում է երկու տեսանկյունից` մեթոդական նպատակին հասնելու և սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացման։ Դասալսողների դասի վերլուծության գնահատականը նույնպես տարբերվում է ուսուցչի աշխատանքը ստուգող կամ նրա մանկավարժական փորձը ուսումնասիրող գնահատականներից։ Թեմաների ընտրությունը, որոնք թույլ են տալիս կիրառել նորը, իրականցվում են ծրագրի և դասագրքի բովանդակության վերլուծության հիման վրա։ Քանի որ թեմաների գիտելիքների համակարգը տարբեր է, ուստի նրանց ուսուցման մեթոդիկան ևս տարբեր կլինի։ Օրինակ, եթե փորձարարական դասի մեթոդական նպատակը վերաբերում է գրավոր աղբյուրների ուսումնասիրման աշխատանքներին, այդ թվում դասագրքերով, ապա ընտրվում է թեմա, որը թույլ է տալիս հնարավորինս լիարժեք բացել դասագրքի ուսումնասիրման կազմակերպման ձևերը` լրացնելով տեղեկատվությունը այլ աղբյուրներից։

Մեթոդական նպատակի իրականացմանը նպաստող մեթոդական եղանակների և մեթոդների ուսուցման ընտրությունը խմբագրել

Քանի որ մեթոդիկայի ուսուցումը իրենից ներկայացնում է ուսուցման միջոցների տարատեսակ հնարավորությունների օգտագործում, ուստի ուսուցիչը փորձարարական դասի ժամանակ պետք է հնարավորինս ռացիոնալ ձևով ցույց տա դրանց համադրությունը։ Նույնիսկ այն դեպքում, երբ նորույթը, այսինքն՝ այն՝ ինչ ցուցադրվում է դասալսողներին, վերաբերում է մեթոդիկային, ուսուցիչը պետք է որոշի, թե վաղուց օգտագործածից ինչը պետք է կիրառի։

Փորձարարական դասի պյանավորումը իրականացվում է բոլորի կողմից ընդունված պահանջներին համապատասխան։ Փորձարարական դասն ունի մեթոդական նպատակ, որի իրականացմանն են ծառայում թե՛ ուսումնական նյութը, թե՛ սովորողների ուսումնաճանաչողական գործունեությունը կազմակերպման ձևերը։ Դասի պլանները, հնարավորության սահմաններում, կատարելագործվում և խմբագրվում են մեթոդական աշխատանքը ղեկավարող փոխտնօրենի հետ համատեղ և պատկերացում կազմելու համար տպագրվում է դասալսողների համար։

Դիտումը (զննումը) խմբագրել

Ի տարբերություն այն դասերի, որոնց այցելում են ստուգման կամ մանկավարժի աշխատանքում նոր փորձի տարրեր փնտրելու նպատակով` փորձարարական դասերը ուսուցիչներին առաջարկվում են նոր մեթոդիկա։ Համապատասխանաբար, ուսումնական պրոցեսի մյուս կողմերը չեն դառնում ուսումնասիրման առարկա։ Դիտարկվող դասը որոշակի է դարձնում նորի և պրակտիկայում լայն կիրառում գտած ուսուցման միջոցների համապատասխանելիությունը, նրանց գործառութային փոփոխությունները ներմուծվող նորի հետ համապատասխանեցված։ Ուսումնասիրում է ներկայացվող նորույթի առաջընթացի հնարավորությունը ուսուցման ժամանակի և ուժի նվազագույն կորստի նպատակով, նրա արդյունավետությունը կայանում է սովորողների կարողությունների, հմտությունների և գիտելիքների համակարգի զարգացման վրա դրական ազդեցությամբ։

Փորձարարական դասի դիտարկմանը այցելած մանկավարժը պետք է պատասխանի հետևյալ հարցերին`

  • կարո՞ղ է արդյոք ներկայացվող նորույթը նա կիրառել իր փորձի ժամանակ,
  • որո՞նք են նրա կիրառման սահմանները,
  • հնարավո՞ր է արդյոք նրա կիրառումը հանգեցնի բացասական հետևանքների,
  • ինչպիսի՞ տեղեկատվական լրացուցիչ աղբյուրներ պետք է ուսումնասիրել իր աշխատանքում կիրառելու համար և այլն։

Փորձարարական դասին այցելող մանկավարժը իր կոլեգայի փորձը ուսումնասիրում է իր փորձի տեսանկյունից, հետևաբար, ինքնաբերաբար նա միաժամանակ իր գործունեությունն է ենթարկում գնահատականի։

Վերլուծություն խմբագրել

Փորձարարական դասի վերլուծությունը դասալսողների մասնակցությամբ` պարտադիր պայման չէ, անպայման չէ նույնիսկ դասը վարող ուսուցչի ներկայությունը (նա կարող է հրաժարվել դրանից)։ Եթե մեթոդական աշխատանքի պլանով կամ գիտամեթոդական սեմինարով պլանավորվում է վերլուծություն (օրինակ, երբ խոսքը գնում է երիտասարդ ուսուցիչներին ուսուցանել, թե ինչ է դասի վերլուծությունը), սկզբում խոսքը տալիս են դասի հեղինակին։ Նա հիշեցնում է մեթոդական նպատակը, տալիս է աշխատանքի նկարագրությունը ըստ իր առաջընթացի։ Նրա ելույթում պետք է արտացոլվեն հետևյալ հարցերի պատասխանները`

  • հասե՞լ է նա դասի մեթոդական նպատակին,
  • իրագործե՞լ է ուսումնադաստիարակչական գործընթացին վերաբերող խնդիրները։

Դասալսողները գնահատում են դասը մեթոդական նպատակի առաջընթացի տեսանկյունից։ Ի տարբերություն ստուգման նպատակով այցելած դասերի վերլուծության, այստեղ ամենագլխավորը` մտքերի փոխանակումն է, բանավեճերը, քննարկումները և այլն։