Փորթուգալ Միքայել Փաշա
Փորթուգալ Միքայել Փաշա (ծնվել է 1842, Կ. Պոլիս-մահացել է 1897 թվականի նոյեմբերի 18-ին Կ․ Պոլիս-ում), հայ հասարակական գործիչ, բանասեր–հայագետ։
Փորթուգալ Միքայել Փաշա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1842 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 18, 1897 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1858 թվականին ավարտել է Փարիզի Մուրադյան վարժարանը, որտեղ նրան դասավանդել են Գ․ Այվազովսկին, Ղ․ Ալիշանը և այլք։ Կրետեում ու Թուրքիայում վարել է զանազան պետական պաշտոններ (թարգմանիչ, մաքսատան վերատեսուչ, ելևմտից խորհրդական, սուլթանի անձնական գանձի նախարար և այլն)։ Հրատարակության է պատրաստել Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմի» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, Փ․ Մ․ Փ–ի ծանոթագրությունները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպագրություններին ու թարգմանություններին, Հայաստանի վիճակին, պարսկերենին, պարսից կրոնին, Կովկասի պատմական աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղիշեի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903) քննական ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմական դերի գնահատմանը։
ԳրականությունԽմբագրել
- Թորոսյան Հ., Յիշատակ Միքայէլ Փորթուգալ Փաշայի կայսերական գանձապետի, Վնտ., 1898:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |