Փորագրիչ հաստոց, ըստ գծագրի, ձևանմուշի կամ մոդելի՝ մեխանիկական փորագրում կատարող մեքենա։ Կիրառում են ցածրաքանդակներից և այլ ուռուցիկ գեղարվեստական բնօրինակներից պատկերները փափուկ մետաղի (օրինակ, պղնձի), քարի կամ փայտի վրա փոխադրելու համար։ Մետաղամշակման մեջ Փորագրիչ հաստոց են անվանում ոչ մեծ չափերի պատճենահան ֆրեզիչ հաստոցը՝ փորագրիչ հարմարանքով, որը կրում է դետալների վրա դրոշմներ, մակագրություններ, թվանշաններ փորագրող կտրող գործիք (ֆրեզ կամ փորագրիչ)։