Փողոցային տեսարան Կահիրեում
«Փողոցային տեսարան Կահիրեում»[1] կամ «Անցանկալի ընկերակիցը։ Փողոցային տեսարան Կահիրեում» (անգլ.՝ The Unwelcome Companion: A Street Scene in Cairo), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի վաղ շրջանի նկարը՝ ստեղծված 1873 թվականին։ Գտնվում է Թաունլի հոլլի (Բեռնլի) գեղարվեստի պատկերասրահ-թանգարանում։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1872 |
բարձրություն | 59,1 սանտիմետր |
լայնություն | 49,5 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Towneley Hall Art Gallery and Museum? |
հավաքածու | Towneley Hall Art Gallery and Museum? |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելՆկարչի առավել վաղ գործերից «Փողոցային տեսարան Կահիրեում» կտավը ավարտին է հասցվել 1873 թվականին և ցուցադրվել է Բրիտանացի նկարիչների թագավորական միությունում[2][3]։
1951 թվականին Պ. Օլդմանը կտավը տվել է Թաունլիի գեղարվեստի թանգարանից[3]։ Նկարը սխալմամբ նույնականացրել են որպես «Իսպանացի աղջիկն ագուռով», մինչև որ Էնթոնի Հոբսոնը հայտնաբերել է «Անցանկալի ընկերակիցը։ Փողոցային տեսարան Կահիրեում» ճիշտ անվամբ պիտակը[2][3]։ Նկարի սյուժեն պարզ չէ։ Հոբսոնը կարծել է, որ Ուոթերհաուսը այդ ժամանակ «դեռևս չէր յուրացրել մարմնի կեցվածքի և շարժման հարմար համապատասխանությունը, որը մի քանի տարի շարունակ նրան դարձրել է լեգենդների ականավոր նկարազարդող[2]։
Ուոթերհաուսը հետագայում պատկերել է նույն կնոջը նույն հագուստով իր «Պարող աղջիկ» կտավում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Уличная сцена в Каире. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Hobson, Anthony. 1989. J. W. Waterhouse. Oxford: Phaidon Christie’s. pages 12, 16-17. 0-7148-8066-3
- ↑ 3,0 3,1 3,2 Noakes, Aubrey. 2004. Waterhouse: John William Waterhouse. London: Chaucer Press. pages 15-17. 1-904449-39-5
Արտաքին հղումներ
խմբագրել- «The Unwelcome Companion - A Street Scene in Cairo». artguide.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)