Փոկավոր փոխանցում, մեխանիզմ, որը պտտական շարժումը փոխանցում է լիսեռներին ամրացված փոկանիվների վրայով գցված փոկի միջոցով։ Միջանկյալ ճկուն կապ հանդիսացող փոկի միջոցով պտտող մոմենտը տանող փոկանիվից տարվողին է փոխանցվում ձգված փոկի և փոկանիվների միջև առաջացող շփման ուժերի հաշվին։ Օգտագործվող փոկերի տեսակից կախված՝ տարբերում են հարթ–փոկավոր, սեպափոկավոր և կլոր–փոկավոր փոխանցումներ։ Տարածում են ստանում նաև բազմասեպավոր փոկերով փոխանցումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։