Փոխանցման հարաբերություն

Փոխանցման հարաբերություն, մեխանիզմների հիմնական բնութագրերից, որն արտահայտվում է տանող և տարվող օղակների անկյունային արագությունների կամ պտտման հաճախականությունների հարաբերությամբ։ Փոխանցման հարաբերություն հասկացությունը վերաբերում է պարզ և բարդ բազմօղակ մեխանիզմներին։ Մեխանիզմները բնութագրելու համար օգտվում են նաև փոխանցման թվի հասկացությունից, որը փոկավոր և ֆրիկցիոն փոխանցման համար արտահայտվում է տարվող և տանող փոկանիվների տրամագծերի, ատամնավոր փոխանցումների համար՝ տարվող և տանող ատամնանիվների ատամների թվերի հարաբերությամբ։ Ի տարբերություն փոխանցման հարաբերության, փոխանցման թիվը միշտ մեծ կամ հավասար է մեկի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։