Փոխակերպիչ տեխնիկա, էլեկտրական էներգիայի փոխակերպման եղանակների և միջոցների մշակմամբ զբաղվող էլեկտրատեխնիկայի բաժին, ինչպես նաև համապատասխան փոխակերպիչ հարմարանքների համախումբ։ Փոխակերպիչ տեխնիկայի հարմարանքների միջոցով փոփոխում են փոփոխական լարման և հոսանքի մեծությունները (տրանսֆորմատորներ), փոփոխական հոսանքը փոխակերպում են հաստատուն կամ բաբախող միաուղղորդված հոսանքի (ուղղիչներ), հաստատուն կամ բաբախող միաուղղված հոսանքը փոխակերպում փոփոխականի (ինվերտորներ), մի հաճախականության փոփոխական հոսանքը՝ մեկ այլ հաճախականության փոփոխական հոսանքի (փոխակերպիչներ հաճախականության), փոփոխում են փոփոխական հոսանքի փուլերի թիվը (փուլերի տրոհիչ) և հաստատուն լարման մեծությունը (հաստատուն լարման կարգավորիչներ և փոխակերպիչներ)։ Փոխակերպիչ տեխնիկայի հարմարանքներից են նաև անկոնտակտ կոմուտացիոն ապարատները։ Ըստ փոխակերպիչ հարմարանքների ուժային շղթաների հիմնական տարրերի տեսակի տարբերում են էլեկտրամեքենայական (տրանսֆորմատորներ և հաճախականության էլեկտրամեքենայական փոխակերպիչներ) և ստատիկ (էլեկտրա–մագնիսական և վենտիլային) փոխակերպիչ հարմարանքներ։ Էլեկտրամագնիսական փոխակերպիչները հազվադեպ են կիրառում (առավելապես, որպես հաճախականության բաժանիչներ և բազմապատկիչներ)։

Գրականություն խմբագրել

  • Ривкин Г․ А․, Преобразовательные устройства, М․, 1970.
  • Чиженко И․ М․, Руденко В․ С․, Сенько В․ И․, Основы преобразовательной техники, М․, 1974․