Փոխադարձ ուսուցում , Բելլ–Լանքաստերյան համակարգ, ուսուցման մեթոդների և կազմակերպման համակարգ տարրական դպրոցում, ըստ որի ավագ և ուսման առավել առաջավոր աշակերտները (մոնիթորները) ուսուցիչների ղեկավարությամբ պարապմունքներ են անցկացնում մյուսների հետ։ Փոխադարձ ուսուցման մեթոդը իրարից անկախ մշակել են անգլիացի մանկավարժ էնդրյու Բելը (1753–1832 թթ.) և Ջոզեֆ Լանքաստերը (1776 կամ 1778–1838 թթ.)։ Փոխադարձ ուսուցում կիրառվել է Հնդկաստանում, ապա, 19–րդ դարի սկզբին, լայն տարածում ստացել մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա և այլն)։ Ռուսաստանում փոխադարձ ուսուցման դպրոցներ են բացվել 1818 թվականից սկսած, որոնք լայն տարածում չեն ստացել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոխադարձ ուսուցում» հոդվածին։