Փոլ Ռոմեր
Փոլ Մայքլ Ռոմեր (անգլ.՝ Paul Michael Romer, նոյեմբերի 6, 1955[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ։ 2002 թվականին արժանացել է Ռեքթենվալդի մրցանակին, Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ[4] (2016-հունվար 2018)։ Նյու Յորքի համալսարանի բիզնես դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր։ 2018 թվականին արժանացել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի «տնտեսական աճի մեջ նորարարությունների և կլիմայի ներդրման համար» (Ուիլյամ Նորդհաուսի հետ համատեղ), մասնավորապես՝ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[5]։
Փոլ Ռոմեր անգլ.՝ Paul Michael Romer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1955[1] (65 տարեկան) Դենվեր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Նյու Յորքի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ստենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ռոչեստերի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան (1983) և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում |
Գիտական ղեկավար | Ռոբերտ Լուկաս կրտսեր և José Scheinkman? |
Եղել է գիտական ղեկավար | Sergio Rebelo?, Luis Rivera-Batiz?, Laura Veldkamp?[2], Danyang Xie?[2], Renato da Fonseca?[2] և Monica J. Hargraves?[2] |
Ազդվել է | Ջոզեֆ Շումպետեր |
Պարգևներ | Ռեկտենվալդի մրցանակ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[3] Էկոնոմետրիկ միության անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
Ամուսին(ներ) | Caroline Weber? |
Հայր | Roy Romer? |
Կայք | paulromer.net |
Paul Romer Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կոլորադո նահանգի նախկին նահանգապետ Ռոյ Ռոմերի որդին։
Մաթեմատիկայի բակալավր (1977) և փիլիսոփայության դոկտոր (1983) տնտեսագիտության բաժնում Չիկագոյի համալսարանում։
Սթենֆորդի համալսարանի, ապա՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Նյու Յորքի համալսարանին կից Մերոնի քաղաքային տնտեսության կառավարման ինստիտուտի տնրեն։ Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտական աշխատող։
2016 թվականի հուլիսի 18-ին Համաշխարհային բանկի տնօրեն Ջիմ Յոն Կիմը Փոլ Ռոմերին նշանակել է Համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ։ Պաշտոնապես Ռոմերը անցել է աշխատանքի 2016 թվականի հոկտեմբերին[6]։ 2018 թվականի հունվարին Ռոմերը հեռացել է աշխատանքից Համաշխարհային բանկի աշխատակիցների հետ կոնֆլիկտի պատճառով[7]։
Տնտեսական աճի նոր տեսությունԽմբագրել
Փոլ Ռոմերը Էրոու-Ռոմեր մոդելի հեղինակներից մեկն է։
Փոլ Ռոմերը հեղինակել է նաև Ռոմերի մոդելը, որտեղ տնտեսական աճի հիմնական գործոնը համարվում է կապիտալի հատկացումների աճը Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում և ներդրումները մարդկային կապիտալում։ Ռոմերի մոդելների եզրակացություններից մեկն այն է, որ տնտեսությունը, որը գնահատում է մարդկային կապիտալի ռեսուրսներն ու գիտության զարգացումը, երկարաժամկետ հեռանկարում աճի ավելի լավ հնարավորություններ ունի, քան այն տնտեսությունը, որը զրկված է այդ առավելություններից։
ՄատենագիտությունԽմբագրել
- Romer P.M. Increasing Returns and Long-Run Growth (Возрастающая отдача и экономический рост)// The Journal of Political Economy, October, 1986. — pp. 1002-1037.
- Romer P.M. New Goods, Old Theory, and the Welfare Costs of Trade Restrictions, 1994.
- Romer P.M. Science, Economic Growth and Public Policy, 1996.
ՄրցանակներԽմբագրել
2018 թվականի հոկտեմբերի 8-ին Փոլ Ռոմերին շնորհվել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ «երկարաժամկետ մակրոտնտեսական վերլուծության մեջ տեխնոլոգիական նորարարությունների ներդրման համար»[8][9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://search.proquest.com/docview/303206758/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2018 — Nobel Foundation.
- ↑ Paul Romer
- ↑ Nobrl Prize
- ↑ Президент Группы Всемирного банка назначил Пола Роумера главным экономистом
- ↑ Главный экономист Всемирного банка решил покинуть свой пост РБК
- ↑ Пресс-релиз Нобелевского комитета
- ↑ Лауреатами премии по экономике памяти Нобеля стали Уильям Нордхаус и Пол Ромер