Փոլ Մորլի (անգլ.՝ Paul Morley, մարտի 26, 1957(1957-03-26), Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բրիտանական երաժշտական լրագրող, առավել հայտնի է NME (1977-1983) հետ երկար տարիների համագործակցության համար, գրքերի և քննադատական ակնարկների հեղինակ, ռոք մենեջեր, պրոմոուտեր, հեռուստահաղորդավար և երաժիշտ։

Փոլ Մորլի
անգլ.՝ Paul Morley
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1957(1957-03-26) (67 տարեկան)
ԾննդավայրՍտոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունStockport Grammar School?
Մասնագիտությունլրագրող, երաժշտական քննադատ, գրող, գործ տվող արվեստի ասպարեզում, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, music publicist և հեռուստահաղորդավար
ԱմուսինClaudia Brücken?
ԱնդամությունArt of Noise?
 Paul Morley Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Հենց Մորլին էր, ի սկզբանե հաջող ZTT Records լեյբլի նախաձեռնողն ու «ուղեղը», նրա գաղափարները ապահովել են փոփ խմբին սենսացիոն վերելքը Հոլիվուդում։ Որոշ ժամանակ նա աշխատել է որպես Մանչեստերի The Drones փանկ ռոք խմբի մենեջեր[1]։ Art of Noise փորձնական էլեկտրոնային փոփ նախագիծը մեծ ճանաչում է բերել Փոլ Մորլիին, որի կազմակերպիչներից մեկը նա էր։

Մորլին բազմիցս հաղորդումներ է վարել բրիտանական հեռուստատեսությունում (The Late Show, BBC 2; Without Walls, Channel 4; Newsnight Review, BBC 2 և այլն)։ «Ինչպե՞ս լինել կոմպոզիտոր» (BBC 2) հեռուստաֆիլմի համար, Մորլին մի տարի անցկացրել է Երաժշտական թագավորական ակադեմիայում, փորձելով երաժշտություն սովորել՝ առանց երաժշտի որևէ հմտություն կամ կրթություն ունենալու։

Փոլ Մորլին «Words and Music: the History of Pop in the Sshape of a City» գրքի հեղինակն է, որում գլխավոր հերոսուհու դերը տրվել է Քայլի Մինոուգին։ Ավելի ուշ, գրքի հիման վրա, DJ Food- ը ստեղծել է մեկ ժամ տևողությամբ երաժշտական թրեք։ Նրա այլ գրքերից են` «Ask: The Chatter of Pop» («երաժշտական հոդվածների ժողովածու») և ինքնակենսագրական «Nothing» գիրքը։

2005 թվականին Փոլ Մորլին, The Auteurs-ի անդամ Ջամս Բանբերիի հետ (անգլ.՝ James Banbury), ստեղծել են Infantjoy խումբը, որը թողարկել է «Where The Night Goes» ալբոմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andy Kellman. «The Drones biography». allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Մորլի» հոդվածին։