Փոլ Կարմիրյան

պարուսույց

Փոլ Կարմիրյան (օգոստոսի 13, 1991(1991-08-13), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայազգի պարուսույց, պարող[1]։

Փոլ Կարմիրյան
Ծնվել էօգոստոսի 13, 1991(1991-08-13) (32 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունպարող և պարուսույց

Կենսագրություն խմբագրել

Փոլ Կարմիրյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 13-ին՝ ԱՄՆԼոս Անջելես քաղաքում[2]։ Մայրը գեղանկարչուհի, գրաֆիկ Ալեքսանդրա Մանուկյանն է։

Փոլն իննը տարեկանից հաճախել է Սերժ Փոթոյանի հայկական պարի դպրոց, ապա՝ Վանուշ Խանամիրյանի անվան պարի անսամբլ, որտեղ սովորելով է հայկական ժողովրդական պարեր։ 17 տարեկանից Փոլն ու իր դպրոցական ընկերուհու՝ Մարիամ Նարինյանը պարել են լատինո-ամերիկյան ոճի պարեր, հաճախել են Գրիգորի Սեդրակյանի «M Dance» պարային ստուդիա, մասնակցել է մի շարք պարային մրցույթների և արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի։

Փոլ Կարմիրյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2011 թվականին։ Հայաստանում մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին ու հաղթող ճանաչվել։ Իր պարային նոր զույգի՝ Զո Ֆրանցեսի հետ մասնակցել է մի քանի լատինո-ամերիկյան պարային մրցույթների։

Պարելու զուգահեռ Փոլը սովորել է նաև Նորթրիջի Քալիֆորնիայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։

2013 թվականին իր մասնակցությունն է ունեցել ամերիկյան «So You Think You Can Dance» հեռուստանախագծին և ճանաչվել է լավագույն երեք արական սեռի պարողներից մեկը։ «So You Think You Can Dance» հեռուստանախագծիի շրջանակներում հյուրախաղերով ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների և Կանադայի 44 քաղաքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ըստ Ժնևի կոնվեցիաների՝ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները ռազմական հանցագործություններ են խաղաղ բնակչության դեմ». Փոլ Կարմիրյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «AV Production - Փոլ Կարմիրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել