Փոթոոոոոոոո (անգլ.՝ Potoooooooo կամ Pot-8-Os, 1773 - նոյեմբեր 1800), 18-րդ դարի ազնվացեղ արշավաձի, որը հաղթել է ավելի քան 30 մրցավազքում և առաջ անցել իր ժամանակի հայտնի ձիարշավային ձիերից[3]։ Մրցարշավային տարիներից հետո շարունակել է զուգավորվել և բազմաթիվ սերունդներ է տվել, որոնք նույնպես մասնակցել են մրցարշավների և դարձել են Էփսոմի դերբիի (անգլ.՝ Epsom Derby) հաղթողներ։ Փոթոոոոոոոոն առավել հայտնի է իր անվան արտասովոր ուղղագրությամբ, որն արտասանվում է «Փըթեյթոս»՝ բառացի կարտոֆիլ։

Փոթոոոոոոոո
Տեսակձի
Սեռարու
Ծնվել է1773
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Սատկել է1800
ՁագերChampion?, Tyrant?, Waxy?, Parasol?, Potoooooooo mare?, Coriander?, Coheiress?, Mandane?, Potoooooooo mare?[1] և Parsley?[2]

Նախապատմություն խմբագրել

Փոթոոոոոոոո (նաև տարբեր աղբյուրներում գրված է Pot-8-Os, Pot8Os, Pot8O's կամ Pot 8 Os) շագանակագույն քուռակ էր, որին 1773 թվականին բուծել է Աբինգդոնի 4-րդ կոմս Ուիլոբի Բերտը։ Նա Սպորտմիսթրեսից անգլ.՝ (Sportsmistress) ծնված առաջին քուռակն է եղել։ Հայրը եղել է անպարտելի Էքլիփսը (անգլ.՝ Eclipse)[3][4]։

Նրա անվան ծագումն ունի մի քանի տարբեր վարկածներ։ Ամենատարածվածի համաձայն՝ Բերտը մտադրվել է երիտասարդ քուռակին անվանել «Կարտոֆիլ» (Փըթեյթոս) և ախոռապանին հանձնարարել է անունը գրել մսուրի վրա։ Ախոռապանը անունը գրել է «Փոթոոոոոոոո» (Pot, որին հաջորդում է ութ «o», անգլերեն բառախաղ է՝ «էյթ»-ը ութ է նշանակում), որն այնքան է զվարճացրել Բերտին, որ նա ընդունել է այդ ուղղագրությունը[5]։ Հետագայում այս անվան այլ գրանցողներ օգտագործել են մի շարք ուղղագրություններ, որոնք արտացոլում են «Փըթեյթոս» բառի վերանայված արտասանությունը[3]։ The Jockey Club-ի առցանց տվյալների բազայում անունը գրված է որպես Pot8O's[6]։ The General Stud Book-ն օգտագործում է Potooooooooo տարբերակը[7]։

Փոթոոոոոոոոն սատկել է 1800 թվականի նոյեմբերին՝ 27 տարեկան հասակում և թաղվել Նապաստակի այգում՝ ծառի տակ։ Մոտ 200 տարի անց, երբ ծառն ընկել է, հայտնաբերվել է նրա կմախքը[5], որն այժմ ցուցադրվում է Նյումարքեթի Ազգային ձիարշավային թանգարանի Քինգս Յարդ ցուցասրահում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.pedigreequery.com/pot8os+mare3
  2. https://www.pedigreequery.com/parsley2
  3. 3,0 3,1 3,2 Ahnert, Rainer L. (editor in chief), Thoroughbred Breeding of the World, Pozdun Publishing, Germany, 1970.
  4. «Pot8os». www.bloodlines.net. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  5. 5,0 5,1 Byles, Tony (2015 թ․ հունվարի 14). 101 Interesting Facts on the History of Horse Racing (Kindle ed.). Apex Publishing. ISBN 9781910295328.
  6. «Pot8O's Pedigree». www.equineline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  7. The General stud book (First American from the Second London ed.). Weatherbys. 1834. էջ 267. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Stakes and Spuds». www.palacehousenewmarket.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.