Փոթիի մայր տաճար
Փոթիի մայր տաճար, վրացական ուղղափառ եկեղեցի Վրաստանի Փոթի քաղաքի կենտրոնում։
Փոթիի մայր տաճար ფოთის საკათედრო ტაძარი | |
---|---|
![]() Փոթիի մայր տաճարի հին նկար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փոթի |
Ճարտարապետ | Ա. Զալենկո, Մ. Մարֆելդ |
Ճարտարապետական տիպ | եկեղեցական |
Ճարտարապետական ոճ | նեո-բյուզանդական |
Կառուցման ավարտ | 1907 |
Հիմնադրված | 1907 |
![]() | |
![]() | |
Տաճարը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կրկնօրինակն է[1], որ կառուցվել է 1906-1907 թվականներին՝ Նիկո Նիկոլաձեի օգնությամբ, ով հանդիսանում էր Փոթիի քաղաքապետը։ Նիկո Նիկոլաձեն տաճարի համար ընտրել է քաղաքի կենտրոնական մասը, որպեսզի այն տեսանելի լինի Փոթիի յուրաքանչյուր ծայրից։
Զալենկոն և Մարֆելդը այս նեո-բյուզանդական տաճարի ճարտարապետներն են հանդիսանում։ Տաճարում միաժամանակ կարող է գտնվել 2,000 մարդ։ Տաճարի զարդարանքները, դեկորացիաները վերցված են Տրաբզոն լեռների քրիստոնեական տաճարներից։ Փոթիի մայր տաճարի հիմնական դեկորացիաների մեջ տեղ են զբաղեցնում 3 նշաններ. դրանք Սուրբ Նինոյի, Սուրբ Անդրեյի և Սուրբ Դավիդ Կառուցողի տաճարների նշաններն են։
1923 թվականին՝ կարմիր բանակի Վրաստան ներխուժումից հետո, կոմունիստական կառավարությունը կառույցը դարձրեց թատրոն, իսկ զանգերը նվիրաբերեց ինդուստրիալացման հիմնադրամին։
2005 թվականին տաճարը վերափոխվեց Վրաստանի ուղղափառ եկեղեցու։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի նախկինում օրթոդոքս ամենամեծ տաճարներից մեկը
Արտաքին հղումներԽմբագրել
- Փոթիի եկեղեցական կյանքի մասին քաղաքի պաշտոնական կայքում Archived 2007-09-28 at the Wayback Machine.