Որոնողական համակարգ

(Վերահղված է Փնտրող համակարգից)

Որոնողական համակարգը գործիք է, որը նախատեսված է համապատասխան բառերով Համաշխարհային ցանցում որոնումներ կատարելու համար։ Ստեղծված է համացանցում և FTP սերվերներում ինֆորմացիա փնտրելու համար։ Փնտրված արդյունքները ընդհանրապես ներկայացվում են արդյունքների ցանկում և սովորաբար կոչվում են նպատակակակետ, հիթ։ Ինֆորմացիան կարող է բաղկացած լինել վեբ էջերից, նկարներից, ինֆորմացիաներից և այլ տիպի ֆայլերից ու տվյալներից։ Այն կարող է օգտագործվել տարբեր տեսակի տեղեկատվություն որոնելու համար, ներառյալ՝ կայքեր, ֆորումներ, նկարներ, վիդեոներ, ֆայլեր և այլն։ Որոշ կայքեր արդեն իրենցից ներկայացնում են ինչ-որ որոնողական համակարգ, օրինակ՝ Dailymotion, YouTube և Google Videos ինտերնետում տեղադրված տեսահոլովակների որոնողական կայքեր են։

Ամենաշատ այցելված երեք որոնողական համակարեգերը 2012 թվականի հուլիսի դրությամբ

Որոնողական կայքը բաղկացած է "ռոբոտներից", որոնց անվանում են նաև bot, spider, crawler, որոնք ավտոմատ կերպով, առանց մարդկային միջամտության պարբերաբար հետազոտում են կայքերը։ Որոնողական կայքերը հետևում են հղումներին, որոնք կապված լինելով իրար հետ ինդեքսավորում է յուրաքանչյուր էջ տվյալների բազայում՝ հետագայում բանալի բառերի օգնությամբ դառնալով հասանելի ինտերնետից օգտվողների համար։

Սխալմամբ, որոնողական կայքեր են անվանում նաև այն կայքերը, որոնք իրենցից ներկայացնում են կայքային տեղեկատուներ։ Այս կայքերում ուշադրության արժանի կայքերը ցուցակագրվում և դասակարգվում են մարդկային ռեսուրսների շնորհիվ, այլ ոչ թե բոտերի կամ ռոբետների միջոցով։ Այդ կայքերից կարելի է նշել օրինակ՝ Yahoo!։ Yahoo!-ի որոնողական կայքը գտնվում է այստեղ։

Բոլոր որոնողական համակարգերը նախատեսված են ինտերնետում որոնում իրականացնելու համար, սակայն կան որոշ որոնողական համակարգերի տարատեսակներ, որոնք համակարգչային ծրագրեր են և հետևաբար տեղակայվում են համակարգչի մեջ։ Այս համակարգերը կոչվում են desktop։ Վերջիներս հնարավորություն են տալիս որոնելու թե համակարգչի մեջ կուտակված ֆայլեը, թե կայքերում տեղադրված ռեսուրսները։ Այդ ծրագրերից ամենահայտնիներն են՝ Exalead Desktop, Copernic Desktop Search Արխիվացված 2009-02-17 Wayback Machine

Գոյություն ունեն նաև մետա-որոնողական համակարգեր, այսինքն կայքեր, որ նույն որոնումը կատարում են միաժամանակ տարբեր որոնողական կայքերի միջնորդությամբ։ Որոնման արդյունքները հետո դասակարգվում են որպեսզի ներկայացվեն օգտագործողին։ Մետա-որոնողական համակարգերի շարքից կարելի է թվարկել օրինակ՝ Mamma և Kartoo Արխիվացված 2010-01-20 Wayback Machine։

Հիմնական որոնողական կայքեր խմբագրել

Համաձայն Comscore Արխիվացված 2012-07-29(Timestamp length) archive.today-ի 2007 թվականի օգոստոսին կատարված ուսումնասիրությունների, հիմնական որոնողական կայքերն են՝

  1. Գուգլը, մոտավորապես 60%, 61 միլիարդ որոնում
  2. Yahoo, 8,5 միլիարդ որոնում՝ այսինքն 14%
  3. Baidu "չինական google" որտեղ կատարվել է 3,3 միլիարդ որոնում՝ այսինքն 5,4%
  4. Live Search, (Microsoft) 2.1 միլիարդ որոնում 3,4%