Փյունիկ պարկ (ֆր.՝ Parc Phœnix), ընդհանուր առմամբ յոթ հեկտար (17 ակր) տարածք զբաղեցնող բուսաբանական և կենդանաբանական այգի ֆրանսիական Նիս քաղաքի հարավարևմտյան ծայրամասում

Բնակավայր
Փյունիկ պարկ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էփետրվար 1990 թ.
Մակերես7 հեկտար
Պաշտոնական կայքparc-phoenix.org(ֆր.)
Փյունիկ պարկ (Նիս) (Ֆրանսիա)##
Փյունիկ պարկ (Նիս) (Ֆրանսիա)

Տեղը և պատմությունը խմբագրել

Այցելուների առջև պարկն իր դռները բացել է 1990 թվականի փետրվար ամսին։ Գտնվում է Նիս քաղաքի հարավարևմտյան ժայրամասում՝ l'Arenas կոչվող շրջանում և ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով մեկ։ Այգու ներսում կա բնական ջրային ավազան։ Պարկը բաժանված է մի շարք գոտիների, ինչպես, օրինակ, արևադարձային գոտի, միջերկրածովյան պարտեզ, կենդանիներին պահելու համար առանձնացված տարածքներ...

Պարկում կանոնավոր կերպով կազմակերպվում են բնությանը նվիրված ցուցադրություններ։

Նիսի քաղաքային համայնքի «Լազուրե ափ» (communauté urbaine Nice Côte d'Azur) կազմակերպությունն իր շտաբը հաստատել է պարկի հյուսիսակողմում գտնվող շինության մեջ։ Հենց այդտեղ է համայնքի խորհուրդը իր հանդիպումը կազմակերպել՝ 2010 թվականի դեկտեմբերին «Միջերկրածովյան համալսարան» անվանումը կրող կենտրոն տեղափոխվելուց առաջ[1]։ Իր ստեղծման օրից՝ 2011 թվականի դեկտեմբերի 31-ից Nice Côte d'Azur metropolis կազմակերպությունը նույնպես իր գլխավոր գրասենյակը հաստատել է «Փյունիկ» պարկում[2]։

Ջերմատնից դուրս գտնվող պարտեզներ խմբագրել

 
Բույսեր և կենդանիներ, որոնք գտնվում են ջերմատնից դուրս

Պարկի տարածքի մեծագույն մասը զբաղեցնում են ջերմատունը, ջրային ավազանը, որտեղ կան ձկնկուլներ, կարապներ, բադեր, կրիաներ, ջրլող այլ թռչուններ ու կենդանիներ։ Մնացած կենդանիները տեղավորված են վանդակներում։

Պարկի ջերմատունը խմբագրել

 
Ջերմատան բույսերի նմուշներ

Պարկի ջերմատունը զբաղեցնում է յոթ հազար քառակուսի մետր տարածություն, ունի 25 մետր բարձրություն։ Եվրոպայի ամենաընդարձակ ջերմատներից մեկն է։ Բաժանված է յոթ գոտիների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Philippe Fiammetti, « Nice : La communauté urbaine s'offre le C.U.M. » Արխիվացված 2020-07-21 Wayback Machine, Nice-Matin, 28.
  2. Décret du 17 octobre 2011 du ministère de l’Intérieur, de l’Outre-mer, des Collectivités territoriales et de l’Immigration portant création de la métropole dénommée « Métropole Nice Côte d’Azur », Journal officiel de la République française, Կաղապար:Numéro du 18 octobre 2011.

Արտաքին հղումներ խմբագրել