Փհենյանի օտար լեզուների համալսարան

Փհենյանի օտար լեզուների համալսարան (կորեերեն՝ 평양외국어대학), հնգամյա կրթությամբ համալսարան Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում։ Մասնագիտացած է օտար լեզուների ուսուցման վրա։

Փհենյանի օտար լեզուների համալսարան
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1949
Երկիր ԿԺԴՀ
ՏեղագրությունՓհենյան
Փհենյանի օտար լեզուների համալսարան (Հյուսիսային Կորեա)##
Փհենյանի օտար լեզուների համալսարան (Հյուսիսային Կորեա)
Փհենյանի օտար լեզուների համալսարան, Հյուսիսային Կորեա

Պատմություն

խմբագրել

Փհենյանի օտար լեզուների համալսարանը 1964 թվականին առանձնացել է Կիմ Իր Սենի անվան համալսարանից[1]։ Հյուսիսային Կորեայի պետական Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը նշում է, որ համալսարանը հիմնադրվել է 1949 թվականի նոյեմբերի 15-ին[2][3]։ Այս համալսարանը չունի այն հեղինակությունը, ինչն ունի Կիմ Իր Սենի անվան համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը, որտեղ սովորում են իշխող քաղաքական էլիտայի անդամները։ Շրջանավարտների մեծ մասն աշխատում են Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում կամ հետախուզական ծառայություններում, քանի որ ավարտելուց հետո տիրապետում են օտար լեզուների[4]։

Կառուցվածք

խմբագրել

Ընդհանուր առմամբ Փհենյանի օտար լեզուների համալսարանում դասավանդվում է 22 լեզու։ Համալսարանն ունի առանձին ֆակուլտետներ, որտեղ ուսուցումն իրականացվում է անգլերենով, ռուսերենով, չինարենով և ճապոներենով։ Այսպես կոչված «Ազգային լեզուների ֆակուլտետում» կարելի է սովորել հունգարերեն, արաբերեն, մալայերեն, կխմերերեն, թայերեն, լաոսերեն, պարսկերեն, հինդի, ուրդու, գերմաներեն, բուլղարերեն, չեխերեն, լեհերեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, ռումիներեն և իսպաներեն[5]։

Հայտնի ուսանողներ, դասախոսներ և շրջանավարտներ

խմբագրել
  • Չարլզ Ռոբերտ Ջերքինս, ամերիկացի փախստական, ով դավաճանել է Միացյալ Նահանգները և անցել Հյուսիսային Կորեայի կողմը։ Անգլերենի նախկին ուսուցիչ։ Նրա դուստրերը՝ Բրինդան և Միքան նախկինում սովորել են այս համալսարանում[6]։
  • Ջեյմս Դրեսնոք, ամերիկացի փախստական Ջեյմս Ջոզեֆ Դրեսնոքի որդին[7]։
  • Ռի Յոն-հո, հյուսիսկորեացի քաղաքական գործիչ, որը 2016-2020 թվականներին զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը[8]։
  • Թհե Յոն-հո, Հյուսիսային Կորեայից փախստական, նախկինում զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի փոխդեսպանի պաշտոնը։ Ներկայումս Հարավային Կորեայի Ազգային ժողովի անդամ է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Yi, Jae-seung (23 July 2007). 과학기술중시정책 영향... 외국어 배우기 열풍, 2개 국어 회화 필수 [Impact of science and technology-oriented policy…] (կորեերեն). Minjog21. Արխիվացված է օրիգինալից 8 February 2012-ին. Վերցված է 20 July 2007-ին.
  2. «Pyongyang Univ. of Foreign Studies». Korean Central News Agency. 24 November 2009. Արխիվացված է օրիգինալից 30 April 2011-ին. Վերցված է 30 December 2010-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2022-12-18-ին. Վերցված է 2022-12-18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Bowers, Andy (2006-10-10). «North Korea's Confusing Brand of English». National Public Radio.
  5. «Archived copy». Minjong21 (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին. Վերցված է 2014-12-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Curtin, J. Sean (2004-06-05). «The strange saga of Charles Robert Jenkins». Asia Times Online. Արխիվացված օրիգինալից 2004-06-14. Վերցված է 2007-07-20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. Produced by Robert G. Anderson and Casey Morgan; reported by Bob Simon (2007-07-28). «An American in North Korea». 60 Minutes. CBS Television.
  8. North Korea Handbook. M.E. Sharpe. 2002. էջեր 186–187. ISBN 978-0-7656-3523-5.

Արտաքին հղումներ

խմբագրել