Փիլիպոս III Մակեդոնացի կամ Փիլիպոս Արիդեոս (հին հունարեն՝ Φίλιππος Γ΄ ὁ Ἀρριδαῖος, անհայտմ.թ.ա. 317), Մակեդոնիայի արքա, որը կառավարել է մ․թ․ա․ 323-317 թվականներին, աշխարհահռչակ Ալեքսանդր Մակեդոնացու կրտսեր եղբայրն ու իրավահաջորդը, Մակեդոնական կայսրության հիմնադիր Փիլիպոս II Մակեդոնացու որդին[2]։

Փիլիպոս III
Φίλιππος Γ΄ ὁ Ἀρριδαῖος
Մակեդոնիայի թագավոր
Եգիպտոսի փարավոն
Իշխանությունմ.թ.ա. 323 - 317
Ծնվել է՝մ. թ. ա. 359
ԾննդավայրՄակեդոնական կայսրություն
Մահացել է՝մ.թ.ա. 317 մարդասպանություն
Վախճանի վայրՀին Մակեդոնիա
Macedonian royal tombs, Vergina
ԵրկիրՀին Մակեդոնիա
Ազգությունհին մակեդոնացի
ՆախորդԱլեքսանդր Մեծ
ՀաջորդողԱլեքսանդր IV Մակեդոնացի
ՈւղեկիցԱմեստրիդա
Թագավորական ՏունԱրիդեոսներ
ՏոհմԱրգեադների տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրՓիլիպոս II Մակեդոնացի[1]
ՄայրPhilinna?[1]
Հավատքհին հունական կրոն

Կենսագրություն

խմբագրել

Արիդեոսը (Փիլիպոս անունը ստացել է թագադրությունից հետո) եղել է Փիլիպոս II մեծ արքայի և թեսալական Լարիսա քաղաքից սերվող Ֆիլինայի որդին։ Նա գրեթե նույն տարիքին էր ինչ Փիլիպոսի օրինական որդին՝ Ալեքսանդրը, որը հետագայում դառնում է աշխարհի պատմության ամենանշանավոր միապետներից մեկը՝ կրելով «Մեծ» պատվո տիտղոսը։ Փիլիպոսի մահից հետո Արիդեոսը մակեդոնական գահին չէր հավակնում ոչ թե իր մոր ոչ ազնվականական ծագման, այլև հույների ներկայացրած դավաճանության մեղադրանքի պատճառով։ Նա մեղադրվում էր թագուհու՝ Օլիմպիայի դեմ խարդավանքի կազմակերպման համար։ Դառնալով գահակալ՝ Ալեքսանդրը վերացնում է գահի մյուս բոլոր հավակնորդներին, սակայն խնայում է Արիդեոսին։

Հույն նշանավոր պատմագիր Պլուտարքոսը այս պատմությունը ներկայացնում է հետևյալ կերպ․

  Երբ Պիքսոդարոսը, Կարիայի սատրապը, ռազմական դաշինք է կնքում Փիլիպոսի հետ, նա պարտավորվում է իր ավագ դստերը կնության գալ վերջինիս որդուն՝ Արիդեոսին՝ Մակեդոնիայի ապագայի համար։ Ալեքսանդրի մայրն ու ընկերները սկսում են զրպարտել Փիլիպոսին՝ Արիդեոսին մակեդոնական գահի հետագա հավակնորդ կնքելու համար։ Վհատված Ալեքսանդրը ողբերգակներ Թեսալին և Կարիոսին ուղարկում է Պիքսոդարոսի մոտ՝ մերժելու հոր անօրինական առաջարկը կամ Արիդեոսի փոխարեն որպես փեսա Ալեքսանդրին պահանջելու։ Այս պլանը Պիքսոդարոսին շատ ավելի է դուր գալիս, քան առաջինը․․․ իմանալով այս մասին, Փիլիպոսը խիստ զայրանում է ու սկսում քննադատել որդուն՝ անվանելով նրան ցածրորակ մարդ՝ բարբարոս թագավոր դառնալու իր ձգտման պատճառով։  

Ալեքսանդրի մահից հետո՝ մ․թ․ա․ 323 թվականին, բազմաթիվ պատերազմներից հետո դառնում է Մակեդոնական կայսրության գահակալ՝ թագադրվելով Բաբելոնում։ Հետագայում դառնում է նաև Եգիպտոսի փարավոն։ Գահակալում է մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 317 թվականը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Любкер Ф. Arrhidaeus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 160.
  2. «Հին Հունաստանի պատմություն», Դասագիրք բուհերի պատմության ֆակուլտետների ուսանողների համար Խմբ.՝ Վ.Ի. Ավդիև և ուրիշ.; Թարգմանությամբ՝ Գ. Հարությունյանի, ԵՊՀ - Երևան։ Երևանի պետական համալս. հրատ., 1982. - 584 էջ