Փիթրբալդ, կատվի տեսակ։ Ունի նեղ ու երկար գլուխ և նշաձև աչքեր, փոքր դունչ և իրարից առանձնացած ականջներ։ Ունեն երկար, բարակ և օվալ թաթեր, որոնք իրենց օգնում են բռնել և բռնիչով դռներ բացել։ Ունեն մազաթափության գեն և որոշ կատուներ նույնիսկ առանց մազերի են ծնվում։ Փիթրբալդներն ունեն միջին վոկալ ձայն և միշտ հետևում են իրենց տերերին։ Սովորաբար ապրում են ներդաշնակ՝ ուրիշ կատուների, կենդանիների և երեխաների հետ։

Ցեղատեսակի ստեղծման պատմություն խմբագրել

Փիթրբալդ ցեղատեսակը ստեղծվել է 1994 թվականի երկրորդ կեսին՝ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում։

1994 թվականին ցեղատեսակը ընդունվեց Ռուսաստանի կատուների դաշնության կողմից և տրվեց ստանդարտն հապավում՝ PD։ Հետո 2003 թվականին, Կատուների համաշխարհային ասոցիացիայի կողմից կատվին տրվեց՝ PBD հապավումը։

Ցեղատեսակի մեջ նաև մտնում են PTB, PD և PSX կատուները։

Հիմա, ոչ բոլոր կատուների ռեգիստրներն են ճանաչում Փիթրբալդ կատուներին։ Կան որոշ մտահոգություններ ցեղի գենետիկական առողջության հետ կապված։ Կան մարդիկ, ովքեր մատծում են, որ կատվի դոմինանտ գեները մազաթափության գեներ են և դրանք առաջացնում են կատվի մոտ գենետիկական մուտացիա։

Արտաքին հղումներ խմբագրել