«Փիթեր Փեն» (անգլ.՝ Peter Pan)՝ 1924 թվականի ամերիկական համր սև-սպիտակ ֆիլմ։ Նկարահանում Ջեյմս Բարրի «Փիթեր Պենը և Վենդին» (Peter and Wendy) վիպակի հիման վրա։ 1929-ից մինչև 1995 թվականը ֆիլմը անհասանելի էր դիտելու համար (բոլոր կրկնօրինակները վնասված էին), 2000-ին ֆիլմը վերականգնվեց և ընդգրկվեց ֆիլմերի ազգային գրանցամատյանում։

Փիթեր Փեն
անգլ.՝ Peter Pan
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, համր կինո, ծովահենային ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմածովահենություն
ՀիմքՓիթրը և Վենդին
Թվական1924
Լեզուանգլերեն
ՌեժիսորHerbert Brenon?
ՊրոդյուսերՖրեդ Նիբլո և Herbert Brenon?
Սցենարի հեղինակWillis Goldbeck? և Ջեյմս Մեթյու Բարրի
ԴերակատարներMary Brian?, Էռնեստ Թորրանս, Esther Ralston?, Աննա Մեյ Վոնգ, Բեթի Բրոնսոն, Cyril Chadwick? և Virginia Brown Faire?
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու և Ռոյ Պամերոյ
ԿինոընկերությունFamous Players-Lasky Corporation?
Տևողություն105 րոպե
 Peter Pan (1924 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Փիթեր Պենը մի տղա է, ով երբեք չի ծերանում, Վենդիին, Ջոնին և Մայքլ Դարլինգներին տեղափոխում է Նևերլենդ։ Այնտեղ իրենց սպասում էին նոր ընկերներ՝ անհայտ կորած տղաներ և փերի Դին Դինը, և բազում զարմանալի և վտանգավր արկածներ, հատկապես նավապետ Հուկի և նրա ծովահենների հետ պայքարը։

Սակայն Դառլինգը սկում է կարոտել տունը և ընտանիքը և Վենդին առաջարկում է բոլոր անհայտ կորած տղաներին և Փիթերին հետ վերադառնալ իրենց հետ, խոստանալով, որ իրենց անպայման կորդեգրեն։ Տղաները համաձայնվում են, բայց ոչ Փիթերը։ Նա մերժում է հայտարարելով՝ որ չի պատրաստվում մեծանալ։ Վերջինս Վենդիից խոստում է վերցնում, որ նա գարնանը ետ կվերադառնա Նևերլենդ, որպեսզի օգնի իրան ախտահանման հարձում։

Սյուժեի առանձնահատկություններ խմբագրել

Ֆիլմի սյուժեն շատ չի տարբերվում 1904 թվականի բնօրինակ պիեսից, նույնիսկ շատ երկխոսություններ բառ առ բառ կրկնվում են։ Ֆիլմի մեջ նաև ավելացրել են Նանա անունոց նյուֆաունդլենդ-դայակի հետ։ Ինչպես բնօրինակ պիեսում այնպես էլ հետագա ֆիլմերում (բացառությամբ 1953-ի դասական մուլտֆիլմի) բացահայտվում են Վենդիի և Փիթերի ձգացմունքները՝ աղջիկը սիրահարվում է տղայի վրա, իսկ նա իր հերթին ընդունում է բացառապես ինչպես «մայր»։ Բայց ֆիլմում բացակայում է մի տեսարան, որը Բարրին ավելացրել է պիեսի բեմադրությունից հետո, որտեղ միքանի տարի հետո Փիթերը վերադառնում է Վենդիի մոտ և նա իր հետ Նևերլենդ է տանում նրա աղջկան։

Դերասանական կազմ խմբագրել

  • Բեթի Բրոնսոն՝ Փիթեր Պեն
  • Էռնեստ Տորենս՝ Նավապետ Հուկ
  • Մերի Բրայան՝ Վենդի Դարլինգ
  • Վիրջինիյա Բրաուն Ֆէյեր՝ Դին Դին
  • Ջեկ Մյորֆի՝ Ջոն Դարլինգ
  • Ֆիլիպ Դե Լեսի՝ Մայքլ Դարլինգ
  • Ջորջ Ալի՝ Նանա, նյուֆաունդլենդ
  • Էսթեր Ռելսթոն՝ Միսիս Դարլինգ
  • Սիրիլ Չեդուիկ՝ Միստեր Դարլինգ
  • Աննա Մեյ Վոնգ՝ Վագռաշուշան
  • Լուիս Մորիսոն՝ Ջենթլմեն Սթարքի, ծովահեն
  • Էդվարդ Քիփլինգ՝ Սմի, ծովահեն

Անհետ կորած տղաներ խմբագրել

  • Մորիս Մյորֆի՝ Չարաճճի (Շատախոս)
  • Միքի Մեքբեն՝ Պուճուր
  • Ջորջ Քրեյն կր.՝ Խուճուճ
  • Ուինսթոն և Ուեսթոն Դոտի՝ Զույգեր
  • Տերենս Մաքմիլան՝ Զադավակա

Պրեմիերային ցուցադրում տարբեր երկրներում[1] խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեյմս Բարին մասնակցել է դերասանների ընտրության ժամանակ։ Փիթեր Պենի դերը նա վստահել է Բեթի Բրոնսոնին և այդ ժամանակվանից սկսվեց Փիտերի ՝ աղջիկների կերպարներ կերտելու ավանդույթը, որը բավականին երկար ժամանակ է տևում։ Բարին նաև պլանավորում էր ֆիլմը հագեցնել հատուկ էֆեկտներով և թռիչքներով, սակայն այդպիսի նկարահանումները այդ ժամանակ բավականին թանկ էին և այդ պատճառով էլ հերոսները շատ քիչ են թռչում ֆիլմի ընդացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Փեն (ֆիլմ, 1924)» հոդվածին։