Փիթեր Թոմսոն

ֆիջիացի քաղաքական և պետական գործիչ

Փիթեր Թոմսոն (անգլ.՝ Peter Thomson, 1948, Սուվա, Ֆիջի), ֆիջիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ից ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ[1]։

Փիթեր Թոմսոն
 
Կրթություն՝ Քեմբրիջի համալսարան, Օքլենդի համալսարան, Վոլֆսոն քոլեջ, Auckland University of Technology? և Natabua High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր 1948
Ծննդավայր Սուվա, Ֆիջի
Քաղաքացիություն  Ֆիջի

2014 թվականին Թոմսոնը ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գործադիր խորհրդի նախագահ[2]։ 2013 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի խոշորագույն բանակցային խմբի՝ Խումբ 77-ի անդամ։ 2014 թվականինՖիջիի նախագահի հրամանով Թոմսոնը դարձել է Ֆիջիի շքանշանի ասպետ[3]։

Ընտանիք խմբագրել

Փիթեր Թոմսոնը Ֆիջիում հանդիսանում է իր ընտանիքի հինգերորդ սերունդը։ Ծնվել է Բրիտանական գաղութային պատասխանատու Յանա Թոմսոնի և նրա կնոջ լեդի Նենսի Թոմսոնի ընտանիքում։ Նրա կինը հրատարակիչ Մարիսկա Թոմսոնն է։ Նրանք ամուսնացել են Ֆիջիում 1973 թվականին, նրանք երկու երեխա ունեն Ջեյմը և Նիկոլան, նաև ունեն երեք թոռ։

Կրթություն խմբագրել

Նա սկզբնական կրթությունը ստացել է Նատաբուայի միջնակարգ դպրոցում, նաև Սուվայի գիմնազիայում։ 1967 թվականին պատրաստություն է անցել Անգլիական Սեվենոկաս կենտրոնում։ Հետագայում բակալավրի աստիճան է ստացել Օքլենդի համալսարանում, իսկ դրանից հետո մագիստրոսի աստիճան Քեմբրիջի Վոլֆսոնի քոլեջում։

Պետական ծառայություն խմբագրել

Թոմսոնը պետական աշխատանքը սկսել է 1972 թվականին որպես քաղաքացիական ծառայող։ Նա զբաղվել է գյուղական շրջանների և տեղի ինքնավարությունների՝ Նավոա, Մակուատա, Թավեունի զարգացման հարցերով։ 1978 թվականին հրավիրվեց աշխատել Ֆիջիի արտաքին գործերի նախարարությունում։ 1979 թվականին աշխատել է Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի քարտուղարությունում։ 1980 թվականին նշանակվել է Ճապոնիայում Ֆիջիի Գործերի ժամանակավոր հավատարմատար, որի հիմնական առաջադրանքն էր Տոկիոյում Ֆիջիի դեսպանության կազմակերպումը։ 1984 թվականին նա նշանակվել է Ավստրալիայում Ֆիջիի Գլխավոր հյուպատոս 1986 թվականին կղզի վերադառնալով նշանակվել է Ֆիջիի կառավարության ինֆորմացիայի հարցերով մշտական քարտուղարը, նաև ընտրվել է Ֆիջիի փոխանակումների կառավարական ծրագրի անդամ։

1987 թվականին նա աշխատել է Ֆիջիի կառավարությունում որպես Ֆիջիի Գեներալ-նահանգապետ Պենաիա Նգանիլաուի մշտական քարտուղար։ Ֆիջիում պետական հեղաշրջումից հետո գաղթեց Նոր Զելանդիա, այնուհետև Ավստրալիա։

Հասարակական գործունեություն խմբագրել

1988 թվականին նա սկսեց աշխատել Խաղաղօվկիանոսյան երկրներում տարբեր կառավարական հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, և ներդրումային կորպորացիաների ներդումների կառավարման հարցերով խորհրդատու։ Հանդիսանում է Ավստրալիա — ՖիջիԻ և Նոր Զելանդիայի գործադիր խորհուրդ — Ֆիջի գործադիր կոմիտեի հիմնադիր։

Բիզնես խմբագրել

Նոր Զելանդիայում հիմնել է «Թոմսոն Պացիֆիկ» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով։ Նաև նա եղել է Tabua Investments Ltd-ի հիմնադիրը նաև Denarau Island Resort տուրիստական առողջարանային կենտրոնի հիմնադիրներից մեկն է։

Աշխատանքը ՄԱԿ-ում խմբագրել

Նա Ֆիջիում իրավաբանական գործունեությունը վերսկսեց 2010 թվականին, երբ նշանակվեց ՄԱԿ-ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ[4]։

2011 թվականի օգոստոսին դարձել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի փոխնախագահներից մեկը[5]։

2013 թվականին ընտրվել է Խումբ 77-ի՝ ՄԱԿ-ի խոշորագույն բանակցային խումբի նախագահ։

2014 թվականին ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և մի շարք այլ ծրագրերի գործադիր խորհրդի նախագահ[6]։

2016 թվականի հունիսի 13-ին Փիթեր Թոմսոնը ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ[7]

2016 թվականի սեպտեմբերի 13-ին վերընտրվել է նույն պաշտոնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Председателем 71-й сессии Генеральной Ассамблеи ООН избран постпред Фиджи Питер Томсон». Центр новостей ООН. 13 июля 2016 года.
  2. «Постоянный представитель Фиджи при ООН посетил Офис ЮНОПС». Сайт правительства Республики Фиджи. 22 июля 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Президент наградил Орденом Фиджм». Сайт газеты Фиджи Таймс. 25 ноября 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Председателем следующей сессии Генассамблеи ООН избран представитель Фиджи». Радио ООН. 13 июня 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Представитель Фиджи избран Вице-председателем Генеральной Ассамблеи ООН». Новости тихоокеанских островов. 5 августа 2011 года.
  6. «Историческое назначение». Фиджи Таймс. 10 января 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «Председателем Генассамблеи ООН стал посол Фиджи Питер Томсон (новости)». Телеканал NTD. 14 июня 2016 года.