Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթ

Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթ (հոլ.՝ Pieter Teyler van der Hulst, մարտի 25, 1702(1702-03-25)[1][2][3], Հաառլեմ - ապրիլի 8, 1778(1778-04-08)[1][2][4][…], Հաառլեմ), շոտլանդական ծագման բանկիր, որը մահացել է առանց ժառանգներ ունենալու և 2 միլիոն ֆլորին է կտակել իր հայրենի Հաառլեմ քաղաքում կրոնի, գիտության և արվեստի զարգացման համար, որի արդյունքում ստեղծվել է Թեյլերի թանգարանը։ Հիմնադրել է նաև Թեյլերի բակը։

Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթ
հոլ.՝ Pieter Teyler van der Hulst
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1702(1702-03-25)[1][2][3]
ԾննդավայրՀաառլեմ
Մահացել էապրիլի 8, 1778(1778-04-08)[1][2][4][…] (76 տարեկան)
Մահվան վայրՀաառլեմ
ԳերեզմանՍուրբ Բավոն Գենտացու եկեղեցի (Հաառլեմ)
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունվաճառական, բանկիր, մեկենաս և արվեստի կոլեկցիոներ
 Pieter Teyler van der Hulst Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թեյլերը շոտլանդացի հարուստ առևտրականների ժառանգ էր։ Նրա ազգանունը ծագում է շոտլանդական Tailor բառից։ Ամուսնացել է լեդի Հելենա Վինանդս Վերչավեի (Helena Wynands Verschaave) հետ, 1728 թվականին[5]։ Ի սկզբանե կապիտալ է ստեղծել մետաքս և այլ կտորեղեն վաճառելով, սակայն 1763 թվականից սկսել է բանկիրական գործունեություն ծավալել։

Թեյլերը շոտլանդական Լուսավորության ակտիվ հետևորդ էր։ Եղել է մենոնիտների համայնքի ակտիվ անդամ։ 1750 թվականին դարձել է քաղաքի մանկատան հոգաբարձուն[6]։ Թեյլերների ընտանիքն ակտվորեն մասնակցել է համայնքի կյանքին, ինչպես նաև` բակ է բացել 1752 թվականին[7], որի ծառայություններից կարող էին օգտվել ոչ միայն մենոնիտները։

Թեյլերը կտակ է գրել, որի արդյունքում 1756 թվականին, նրա կնոջ մահից հետո ձևավորվել է նրա անունը կրող թանգարանը[6]։ Ի սկզբանե այնտեղ նշանակվել է նրա գրադարանի, գիտական ու գեղարվեստական հավաքածուների պահապանների ամենամյա մրցանակ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

18-րդ դարում Ամստերդամի և Հաարլեմի իշխող դասի մեջ էին մտնում միայն բողոքականները։ Դրա արդյունքում կաթոլիկները, մենոնիտները, քվակերները և մյուսները չէին կարող մասնակցել 1752 թվականին բացված Հոլանդական գիտական ընկերության (Hollandsche Maatschappij дер Wetenschappen) գործունեությանը։

Այժմ ընկերության շենքը գտնվում է Թեյլերի թանգարանի դիմաց և դրա հետ սերտ կապեր է պահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pieter Teyler Van Der Hulst — 2009.
  3. 3,0 3,1 Sliggers B. C. Teyler (van der Hulst), Pieter // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T084152
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Huuwlykszangen voor den heere Pieter Teyler, van der Hulst, en jongkvrouwe Helena Wynands Verschaave, poem by Pieter Langendijk on the occasion of their wedding in the DBNL
  6. 6,0 6,1 Teyler van der Hulst, Pieter (1702—1778) on Global Anabaptist Mennonite Encyclopedia Online
  7. Haarlems hofjes, Dr. G. H. Kurtz, Schuyt & Co C.V., Haarlem, 1972, ISBN 90-6097-027-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Թեյլոր վան դեր Հյուլսթ» հոդվածին։