Փընար Սելեք
Փինար Սելեք (թուրքերեն՝ Pınar Selek, հոկտեմբերի 8, 1971, Ստամբուլ, Թուրքիա), թուրք սոցիոլոգ, ֆեմինիստ և հեղինակ[1]։ Հայտնի է խոցելի խմբերի հետ իր աշխատանքով, այնպիսիք, ինչպիսիք են կանայք, աղքատները, փողոցային երեխաները, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները և քրդական համայնքները։ Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվել են թուրքերենով, գերմաներենով և ֆրանսերենով։ Թուրքական ֆեմինիստական Amargi թերթի հիմնադիր խմբագիրներից մեկն է[2]։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։
Փընար Սելեք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1971 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Մասնագիտություն | գրող, սոցիոլոգ, իրավապաշտպան և մանկագիր |
Կայք | pinarselek.fr |
![]() |
Սելեքը Թուրքիայում 15 տարի ենթարկվել է դատական հետապնդումների` 1998 թվականին Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի պատճառով։ 2013 թվականի հունվարի 24-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման[3][4]։ Սելեքի դատապաշտպանները բողոքարկել են դատավճիռն ու հայտարարել նրա գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղափոխելու մասին[5]։
ԿրթությունԽմբագրել
Սելեքը հաճախել է ֆրանսիական բարձրագույն դպրոց Ստամբուլում, ուսումը շարունակել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի հասարակագիտության բաժնում։ Այժմ քաղաքագիտության ոլորտում գիտական հետազոտություն է հեղինակում Ստրասբուրգի համալսարանում։
Ձերբակալություն, բանտարկություն և ազատ արձակում, 1998-2000Խմբագրել
Փինար Սելեքը ձերբակալվել է 1998 թվականի հուլիսի 11-ին` Ստամբուլի Եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի գործի մեղադրանքով. պայթյունի հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել` մոտավորապես 100 մարդ[6]։ Ձերբակալությունը մեծապես ընկալվել է որպես նրա` ակադեմիական ուսումնասիրության համար քրդերի հետ ունեցած կապի հետևանք[7][8]։ Նրա աշխատանքն առգրավվել է, և նա հրաժարվել է անվանել այն մարդկանց, ում հետ ինքը հարցազրույցներ է վարել իր հետազոտության ընթացքում[9]։ Մեկ այլ կասկածյալ, Աբդյուլմեջիթ Օզթյուրքը, ձերբակալվել է Սելեքից երկու շաբաթ անց և խոստովանել է ոստիկանությանը, որ իրենք երկուսով են տարել պայթուցիկը, չնայած հետո հրաժարվել է իր պնդումից ու հավաստիացրել, թե ինքը ոստիկանության կողմից կտտանքների է ենթարկվել[10][11]։ Օզթյուրքը հետագայում ազատվել է բոլոր մեղադրանքներից և Սելեքի դեմ արված նրա հայտարարությունները անընդունելի են համարվել[12][13]։ Երկուսուկես տարի բանտում անցկացնելուց հետո, որի ժամանակ նա կտտանքների է ենթարկվել[11], Սելեքը 2000 թվականի դեկտեմբերի 22-ին ազատ է արձակվել, երբ մի խումբ փորձագետներ[14] վստահեցել են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի հանկարծակի բռնկումից[15][16]։ Երեք փորձագետներ վկայություն են տվել դատարանում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով[9]։
Արդարացումներ, գործի վերաքննություն և դատապարտումԽմբագրել
Ստամբուլի N 12 բարձրագույն քրեական դատարանն արդարացրել է Սելեքին երեք դեպքերով (2006, 2008 և 2011 թվականներին)` վկայակոչելով նրա մեղքն ապացուցող վկայությունների բացակայությունը[17]։ Այնուամենայնիվ 2012 թվականի նոյեմբերի 22-ին դատարանը որոշել է ուղղում մտցնել նախկինում իր ընդունած արդարացման որոշումներում և վերաբացել նրա դատավարությունը, մի բան, որ նրա պաշտպաններն անվանել են «աննախադեպ Թուրքիայի իրավունքի պատմության համար»[18]։ 2013 թվականի հունվարի 24-ին, ազատ արձակվելուց մեկ ժամ հետո, դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` շուկայի պայթյունի համար[16]։ Մինչև Սելեքը փորձում էր բողոքարկման հասնել, ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Ավստրիայից մասնակցում էին լսումներին և ավելի քան 150 մարդ բողոքի ակցիա էին անում դատարանի դիմաց[14]։ Ստրասբուրգի համալսարանից չորս դիտորդ, այդ թվում և պրոռեկտորը, նույնպես մասնակցում էին լսումներին[19]։
Աջակցություն ակադեմիական հաստատություններից և միջազգային կազմակերպություններիցԽմբագրել
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Ընդդեմ կտտանքների համաշխարհային կազմակերպությունը կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ Սելեքի դեմ տարվող 14-ամյա «դատական բռնությանը»` նրա գործողություններն անվանելով «մտքի և համոզմունքների արտահայտման ազատության օրինական դեպքեր»[20]։ PEN միջազգային կազմակերպությունը մտահոգություն է արտահայտել Սելեքի դեմ տարվող դատական արշավը` որակելով այն պատժամիջոց նրա կողմից Թուրքիայում փոքրամասնությունների հետ տարվող շարունակական աշխատանքի ու աջակցության համար[15]։
Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան իր աջակցությունն է արտահայտել Սելեքին և վրդովմունքն է արտահայտել արդարացման նրա դիմումի հետաձման առթիվ[21]։ Ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում նշվել է, որ գործի ընթացքը ցույց է տվել, որ Սելեքը 14 տարի դատական քաշքշուկների մեջ է հայտնվել քրդական PKK կազմակերպության վերաբերյալ կատարած իր հետաքննության պատճառով[22]։ Human Rights Watchը դատավարությունը կոչել է «դատական գործընթացի աղավաղում» և պնդել է, որ «անհիմն դատավարությունները պետք է մեկընդմիշտ վերացվեն»[23]։ Թուրք լրագրող Թենգիզ Ցանդարը 2013 թվականի հունվարը կոչել է «ծաղր» և «անշնորհակալ դատ»[24]։
Բացի Amnesty International-ը[25], Սելեքին աջակցություն հայտնած այլ կազմակերպություններից են Transnational Work Group on Academic Liberty և Freedom of Research in Turkey-ն[26], French Sociological Association-ը[27] և Committee of Concerned Scientists-ը[28]։
Ստրասբուրգի համալսարանի նախագահ Ալեի Բերետցը պաշտպանել է համալսարանի դիրքորոշումը Սելեքին աջակցելու հարցում` նրա դատապարտումը համարելով «անարդար և զայրացուցիչ»[29][30]։ Դատավճռին հաջորդած մամուլի ասուլիսում Սելեքը երդվել է շարունակել պայքարն արդարության համար[31]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Kerem Öktem (15 September 2008), "Another Struggle: Sexual Identity Politics in Unsettled Turkey" Archived 2017-10-17 at the Wayback Machine.. Middle East Research and Information Project. Retrieved January 26, 2013.
- ↑ Amargi Istanbul - Pınar Selek. Retrieved 25 January 2013.
- ↑ (25 January 2013), "PıNAR SELEK SENTENCED TO LIFE" Archived 2013-01-28 at the Wayback Machine.. Sabah. Retrieved 2 February 2013.
- ↑ The Observatory (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine.. Paris-Geneva. Retrieved 2 February 2013.
- ↑ Kaya Genc (1 February 2013), "Why was this Turkish sociologist given a life sentence?" Archived 2013-06-03 at the Wayback Machine.. UNCUT Archived 2016-08-26 at the Wayback Machine.. Retrieved 2 February 2013
- ↑ Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013
- ↑ Editorial (2011)։ «Rights for all»։ Nature 470 (7335): 436։ Bibcode:2011Natur.470..436.։ PMID 21350442։ doi:10.1038/470436a
- ↑ Maureen Freely (2012)։ «Crossing the Line»։ Index on Censorship 41 (3): 56–65։ doi:10.1177/0306422012456477
- ↑ 9,0 9,1 Erdem Güneş (հունվարի 24, 2013)։ «Sociologist Selek handed life in prison for alleged bombing»։ Hürriyet Daily News։ Վերցված է հունվարի 27, 2013
- ↑ Baran Mavzer (27 January 2013), "Pınar Selek Issued a Life Sentence after 15 Year Trial". Global Voices. Retrieved 27 January 2013.
- ↑ 11,0 11,1 International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (25 January 2013), "TURKEY: Outrage following the conviction of Pinar Selek to life imprisonment". Paris-Geneva. Retrieved 25 January 2013.
- ↑ Cengiz Çandar (հունվարի 28, 2013)։ «Selek Case a Travesty For Turkish Judiciary»։ Al-Monitor։ Վերցված է հունվարի 28, 2013
- ↑ Human Rights Watch (8 February 2011), "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice: Drop All Charges Against Pınar Selek". Istanbul. Retrieved 3 February 2013
- ↑ 14,0 14,1 "Sociologist Pinar Selek sentenced lifetime prison for bombing claims". National Turk. Retrieved 25 January 2013.
- ↑ 15,0 15,1 PEN International (12 December 2012), "News: TURKEY – PEN International Concerned About Pinar Selek Trial" Archived 2013-05-03 at the Wayback Machine.. Retrieved 25 January 2013.
- ↑ 16,0 16,1 "Turkish sociologist sentenced to life for 'terrorism'". Istanbul. FOCUS Information Agency. Retrieved 25 January 2013.
- ↑ World Organisation Against Torture, "Turkey: Continued judicial harassment faced by Ms. Pinar Selek". Retrieved 25 January 2013.
- ↑ International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013
- ↑ Erdem Güneş (24 January 2013), "Pınar Selek back on trial again in absentia". Istanbul. Hurriyet Daily News. Retrieved 25 January 2013.
- ↑ International Federation for Human Rights Archived 2013-06-05 at the Wayback Machine. (27 November 2012), "TURKEY: Judicial harassment of Pinar Selek continues as Istanbul Heavy Penal Court decides to amend her acquittal and request her conviction". Retrieved 25 January 2013.
- ↑ Peter Sluglett, Middle East Studies Association Committee on Academic Freedom Archived 2013-01-11 at the Wayback Machine. (25 December 2012), "Letter Concerning Prolonged Denial of Justice for Pinar Selek". Retrieved 25 January 2013.
- ↑ Middle East Studies Association Archived 2014-03-26 at the Wayback Machine. (12 December 2012). "Letters on Turkey" Archived 2014-10-22 at the Wayback Machine.. Retrieved 3 February 2013.
- ↑ Human Rights Watch (8 February 2011). "Turkey: Activist’s Trial a Travesty of Justice". Retrieved 27 January 2013.
- ↑ Cengiz Çandar (հունվարի 28, 2013)։ «Selek Case a Travesty For Turkish Judiciary»։ Al-Monitor։ Վերցված է հունվարի 28, 2013
- ↑ Amnesty International Archived 2019-03-25 at the Wayback Machine. (22 January 2013). "Kafka in Turkish: The Pınar Selek Trial" Archived 2019-03-25 at the Wayback Machine.. Retrieved 28 July 2013.
- ↑ GIT-North America (27 November 2012). "On the Case of Pınar Selek". Retrieved 28 July 2013.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2019-03-25
- ↑ Committee of Concerned Scientists (05 April 2013). "CCS Joins Amnesty’s Campaign on Turkey’s Lack of Due Process and Free Expression for Academics". Retrieved 28 July 2013.
- ↑ Alain Beretz (24 January 2013), "Un jugement injuste et révoltant : Pinar Selek doit vivre en chercheuse libre!". (in French). University of Strasbourg Archived 2021-06-12 at the Wayback Machine.. Retrieved 25 January 2013.
- ↑ Pinar Selek website (in Turkish), "Declaration by the President of the University of Strasbourg Raising support for PhD. student Pinar Selek". Retrieved 25 January 2013.
- ↑ Pinar Selek website (in Turkish) (25 January 2013), "Freedom to Research, Freedom to Pınar!". Retrieved 26 January 2013.
Արտաքին հղումներԽմբագրել
- Pinar Selek website (in Turkish)
- "I Can Feel a Huge Amount of Solidarity" Interview with Pinar Selek.