Փերի Ռիվզ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Փերի Ռիվսից)

Փերի Ռիվզ (անգլ.՝ Perrey Reeves նոյեմբերի 30, 1970(1970-11-30), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է HBO-ի Մելիսա Գոլդի «Անտուրաժ» կատակերգական հեռուստասերիալի իր դերով։

Փերի Ռիվզ
Ծնվել էնոյեմբերի 30, 1970(1970-11-30) (53 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Alexander G. Reeves?[1]

Կյանք և կարիերա խմբագրել

Փերի Ռիվզը ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Նյու-Գեմփշիրում՝ գիտնականների ընտանիքում[2]։ Ֆրանսիայում և Իտալիայում ուսումը ավարտելուց հետո, վերադարձել է ԱՄՆ և որոշել է յուրացնել դերասանի մասնագիտությունը[2]։ 80-ական թվականների վերջին նա հայտնվել է մի քանի հեռուստասերիալներում, որից հետո նշանավոր դեր է ստացել 1991 թվականի «Մանկական խաղ 3» ֆիլմում։

Ռիվզն իր կարիերայի ընթացքում հայտնվել է մի քանի տասնյակ հեռուստաշոուներում և ֆիլմերում։ Նա առավել հայտնի է HBO-ի Մելիսա Գոլդի «Անտուրաժ» կատակերգական հեռուստասերիալում խաղացած դերով, որտեղ նկարահանվել է 2004-2011 թվականներին։ Շոուի մյուս դերասանների հետ միասին նա մի քանի անգամ առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակի՝ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար[3]։

Մեծ էկրանին Ռիվզն առաջին հերթին հայտնի է Ուիլ Ֆերրելի «Հին դպրոց» և «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմերում խաղացած դերերով, ինչպես նաև նկատվել է «Չբացահայտվածը» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում։ Բացի այդ, նա նկարահանվել է 90-ական թվականների մի քանի անկախ ֆիլմերում, որոնցից ամենանշանավորը 1998 թվականի «Ծխային ազդանշաններ» դրաման է եղել, որն առաջին անգամ ցուցադրվել Է «Սանդես» կինոփառատոնի շրջանակներում[2]։ Հեռուստատեսությամբ նա նաև տարբեր տարիների եղել է բազմաթիվ սերիալների հյուր, այդ թվում՝ «Ջամփ սթրիթ 21», «Նա գրել է սպանություն», «Գաղտնի նյութեր», «C.S.I.։ Հանցագործության վայրը», «Գրեյի անատոմիա», «Մասնավոր պրակտիկա», «Ուրվականների հետ խոսողը», «Կասլ», «Հավայի 5.0», «Սպիտակ օձիք» և «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին»։

2012 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Փերի Ռիվզը խաղալու է Ջերի Բրուքհայմերի «Ամուսինների և կանանց գաղտնի կյանքը» համանուն վեպի էկրանավորումը պիլոտային ֆիլմի գլխավոր դերերից մեկը, հարուստ արվարձանի կյանքի մասին, որտեղ տեղի է ունեցել նրա բնակիչներից մեկի առեղծվածային սպանությունը[4]։

2015 թվականի հունիսի 12-ին Փերին ամուսնացել է թենիսի մարզիչ Աարոն Ֆոքսի հետ, որին հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ[5]։ Ամուսինները ունեն դուստր՝ Ֆինեքս Դելֆին Ֆոքսը[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում
1989 Շրջանավարտի սպանությունը The Preppie Murder
1991 Մանկական խաղ 3 Child’s Play 3
1995 Մոռանալ և հիշել Kicking and Screaming
1998 Ծխային ազդանշաններ Smoke Signals
1999 Ռոք արքաները The Suburbans
2003 Հին դպրոց Old School
2005 Միստր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith
2005 Չբացահայտվածը Undiscovered
2006 Ամերիկյան երազանք American Dreamz
2008 Արատավոր շրջան Vicious Circle
2009 Ամերիկյան ինտրիգ An American Affair
2004-2011 Անտուրաժ Entourage
2013 Անմեղություն Innocence
2013 Սարսափ Fugly!
2015 Անտուրաժ Entourage

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Geni(բազմ․) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 «Perrey Reeves- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Awards for Perrey Reeves». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Nellie Andreeva (12 сентября 2012). «'Entourage's Perrey Reeves To Star In NBC Pilot 'Secret Lives Of Husbands And Wives'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Perrey Reeves Marries Tennis Coach Aaron Fox in Los Angeles
  6. Entourage Alum Perrey Reeves, 47, Welcomes Daughter Phoenix Delphine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փերի Ռիվզ» հոդվածին։