Փարվին Բաբի (հինդի՝ परवीन बॉबी, ամբողջական անունը՝ Փարվին Վալի Մոհամադ Խան Բաբի, ապրիլի 4, 1954(1954-04-04), Ջունագադհ, Saurashtra State, Հնդկաստան - հունվարի 20, 2005(2005-01-20)[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի և մոդել։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։ Առաջին հնդիկ դերասանուհին է, որի լուսանկարը հայտնվել է Time ամսագրի կազմին։ 1984 թվականից դադարել է նկարահանվելուց՝ շիզոֆրենիա հիվանդության զարգացման պատճառով։

Փարվին Բաբի
անգլ.՝ Parveen Babi
Ծնվել էապրիլի 4, 1954(1954-04-04)
ԾննդավայրՋունագադհ, Saurashtra State, Հնդկաստան
Մահացել էհունվարի 20, 2005(2005-01-20)[1][2] (50 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԳերեզմանSantacruz, Mumbai
ԿրթությունSt Xavier's College, Ahmedabad?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
ԸնտրանիNamak Halaal?, Deewaar?, Amar Akbar Anthony?, Ashanti? և Majboor?

Կենսագրություն խմբագրել

Փարվին Բաբին ծնվել է Գուջարաթ նահանգի Ջունագադհ քաղաքում ` մուսուլմանական ընտանիքում։ Նա ընտանիքի միակ երեխան էր։ Հայրը Ջունագադհի իշխանն էր և ուժերի ներածին չափով միջոցներ չէր խնայում իր սիրելի դստերը լավագույն կրթության տալու համար։ Փարվին Բաբին իր ուսումն ստացել է Ահմադաբադում։

Փարվին Բաբիի կարիերան սկիզբ է առել 1972 թվականին՝ որպես մոդել։ Իր գեղեցկությամբ նա առաջին իսկ հայացքից շլացնում էր ռեժիսորներին։ 1973 թվականին կայացել է նրա կինոդեբյուտը «Charitra» ֆիլմում, որից հետո մոտ 13 տարի Փարվին Բաբին ուղղակի փայլում էր էկրաններին։ Նա նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Ամիթաբհ Բաչչանը, Շաշի Կապուրը, Դհարմենդրան և Ջիտենդրան։ Փարվին Բաբին համարվում էր իր ժամանակի ոճի և գեղեցկության չափանիշը Բոլիվուդում։ Նրա հետ նույն սանդղակի վրա զուգահեռ գտնվում էր այն ժամանակների մեկ այլ գեղեցկուհի՝ Զինատ Ամանը։ Նրանք երկուսով ձգտում էին փոխել ֆիլմերում հնդկական հերոսուհիների կերպարը։ Փարվին Բաբիի լուսանկարները հայտնվում էին բոլոր մոդայիկ ամսագրերի կազմերի վրա։ Նա առաջին հնդիկ դերասանուհին էր, որի լուսանկարը 1976 թվականի հուլիսին հայտնվեց Time ամսագրի կազմին։ Կարելի է հիշատակել նրա մասնակցությամբ «Պատ» (1975 թ.), «Դպրոցական սեր» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Երկու անգամ երկու - հինգ» (1980 թ.), «Աբդուլա» (1980 թ.), «Երեք եղբայր» (1982 թ.), «Անհաղթը» (1986 թ.) և այլ ֆիլմեր։

1979 թվականի վերջերին Փարվին Բաբիի մոտ արդեն սկսեցին նկատվել հոգեկան հիվանդության նշանները։ Հաճախ նրան նկարահանման հրապարակից տանում էին հիսթերիայի նոպաների բռնկումների պատճառով։ Բացի այդ նա սկսել էր հաճախ ալկոհոլ օգտագործել՝ հիշեցնելով Մինա Կումարիին։ 1983 թվականին՝ իր հանրաճանաչության գագաթնակետի եռուն շրջանում, Փարվին Բաբին հանկարծակի լքեց կինոնկարահանման հրապարակը։ 1984 թվականին նա մեկնեց Լոնդոն` բուժման նպատակով։ Նույն թվականի ապրիլին նա ժամանել էր Նյու-Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան և երբ նրանից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, դերասանուհին հակադարձել է նյարդային նոպայի բռնկումով։ Հետևանքն այն է եղել, որ բոլիվուդյան սուպերաստղին չորս ոստիկաններ ձեռնաշղթաներ հագցրած տարել են հոգեբուժական կլինիկա։

1998 թվականին Փարվին Բաբին վերադարձել է Հնդկաստան, սակայն նա անճանաչելիորեն փոխվել էր։ Նախկին գեղեցկուհուց ոչինչ չէր մնացել։ Նա հերքում էր, որ տառապում է շիզոֆրենիայով և համարում էր, որ դա ԶԼՄ-ների և կինոգործիչների դավադրությունն է իր նկատմամբ, որոնք ցանկանում էին թաքցնել իրենց հանցագործությունները` սևացնելով իր անունն ու համբավը։ Նա մեղադրում էր հնդկական կինոարդյունաբերության շատ գործիչների, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի, որ իբր ցանկանում են իրեն սպանել։ Ըստ նրա, իրեն վնասելու ցանկություն ունեին Ամիթաբհ Բաչչանը, Բիլ Քլինթոնը, Ռոբերտ Ռեդֆորդը, արքայազն Չարլզը, Ալբերտ Գորը, ԿՀՎ-ն, ՊԱԿ-ը, Մոսադը և այլն։ 2002 թվականին Փարվին Բաբին դատի էր տվել դերասան Սանջայ Դատին, մեղադրելով նրան 1993 թվականի մարտի 12-ին Բոմբեյում կատարված ահաբեկչական գործողություններում մասնակցություն ունենալու մեջ։

Անձնական կյանքը խմբագրել

Փարվին Բաբին սիրավեպ է ունեցել դերասան Կաբիր Բեդիի հետ։ Ամենուր հետևում էր նրան, նույնիսկ նրա հետ մեկնել էր Իտալիա, երբ Կաբիր Բեդին նկարահանվում էր այնտեղ։ Այնուամենայնիվ նրանց անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց և բաժանվեցին որպես ընկերներ։ Փարվին Բաբին սիրավեպ է ունեցել նաև ռեժիսոր Մահեշ Բհատի հետ։

Կյանքի վերջին երեք տարիների ընթացքում նա ապրում էր ճգնավորի պես, թաքնվում էր բոլորից և չէր շփվում ոչ մեկի հետ։ Այդպես էլ մահացել էր միայնության մեջ՝ 2005 թվականի հունվարի 20-ին, Մումբայի իր բնակարանում։ Մահվան պատճառ էր հանդիսացել շաքարային դիաբետը, որից էլ առաջացել էր աջ ոտնաթաթի գանգրենա։ Վերջին օրերին դերասանուհին տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակի օգնությամբ։ Դիահերձումը ցույց է տվել, որ նա մահացել է սովից։

Հուղարկավորությանը ներկա էին երկու տղամարդ, ովքեր սիրում էին նրան իրական կյանքում ՝ Կաբիր Բեդին և Մահեշ Բհատը։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1974 Ստիպողական հանգամանքներ Majboor Նիլու
1974 Անամոթը Charitraheen -
1975 Պատ Deewaar Անիտա
1976 Դպրոցական սեր Bhanwar Ռուպա Դ'Սուզա
1976 Գնդակ Bullet Սապնա
1977 Ամար, Աքբար, Անտոնի Amar Akbar Anthony Ջեննի
1977 Արծաթ և ոսկի Chandi Sona Ռիտա
1978 Ամուսինը, կինը և... Pati Patni Aur Woh Նիտա
1978 Անսովոր առաջարկ Aahuti Ռեքհա
1979 Սև քարը Kaala Patthar Անիտա
1979 Գողն ու զինվորը Chor Sipahee Բհարտի Կհաննա
1979 Ընտանեկան երջանկություն Suhaag Անու
1980 Երկու անգամ երկու - հինգ Do Aur Do Paanch Անջու Շարմա
1980 Բոցավառվող գնացքը The Burning Train Շիտալ Վինոդ Վերմա
1980 Գեղեցիկ կյանք Shaan Սունիտա
1981 Այրվող սիրտ Kranti Սուրելի
1981 Հատուցում Khoon Aur Paani Ռիտա
1981 Քայլ առ քայլ Ahista Ahista -
1981 Լսեք իմ ձայնը Meri Aawaz Suno Ռիտա
1981 Կալիա Kaalia Շալինի, Ռանի Սինգհ
1981 Պաշտպանություն Raksha Չանդա, Բիջլի
1982 Հայրենասերը Desh Premee դոկ. Պրիտի
1982 Անհանգստություն Ashanti Սունիտա
1982 Նվիրված ծառան Namak Halaal Նիշա
1982 Երեք եղբայր Khud-Daar Մարի
1982 Այդ կապը Yeh Nazdeekiyan Կիրան
1983 Խոր վերք Gehri Chot: Urf - Door-Desh Ռենու
1983 Ամեն ինչ հանուն սիրո Arpan Սոնա
1983 Սադրիչը Rang Birangi Նիրմալա
1983 Զարմանալին Mahaan Մանջու
1983 Թանկագին ընկեր Jaani Dost Մինա
1983 Սուլթանի դուստրը Razia Sultan Խակուն
1983 Ոստիկանը Chor Police Սիմա
1985 Սիտամգար Sitamgar Շիլա
1986 Անհաղթը Avinash Նիշա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137807937 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.