Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարոս (այլ կիրառումներ)

«Փարոս» շաբաթաթերթ, ապա՝ եռօրյա։ ՌԱԿ-ի հրատարակություն։

Փարոս
Տեսակթերթ
Հիմնադրվել է1929
ԳրասենյակՍոֆիա, Բուլղարիա
Լուծարվել է1945

Լույս է տեսել 1924–1941 թվականներին Սոֆիայում, ապա՝ Պլովդիվում։ Խմբագիրներ՝ Տիգրան Մարտիրոսյան, Բ. Մազլմյան, Մարտիրոս Գոչունյան, Հակոբ Մարթայան։

Լուսաբանել է տեղի հայկական գաղթավայրի հասարակական-քաղաքական կյանքը, ներկայացրել Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային ձեռքբերումները։

1937 թվականներին թողարկել է «Փարոսի ծիծաղը» երգիծական հավելված-շաբաթաթերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։