Փարիզ, Տեխաս, Վիմ Վենդերսի 1984 թվականին նկարահանած ֆիլմ։ Ցուցադրվել է 2015 թվականի Ոսկե ծիրանի հետահայաց ցուցադրություններ ծրագրում[7]։

Փարիզ, Տեխաս
անգլ.՝ Paris, Texas
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական1984, օգոստոսի 1[1]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՎիմ Վենդերս
ՊրոդյուսերՎիմ Վենդերս
Քրիս Զիվերնիչ
Սցենարի հեղինակԼ. Մ. Քիտ Քարսոն
Սեմ Շեփարդ
ԴերակատարներՀարրի Դին Սթենթոն[2][3][4][…], Նաստասյա Կինսկի[2][3][4][…], Դին Սթոքվել[2][3][4][…], Օրոր Քլեման[4][5], Բերնհարդ Վիքի[4][5], John Lurie?[4][5], Hunter Carson?[2][4][5], Viva?[4][5] և Սեմ Շեփարդ[4][5]
ՕպերատորՌոբի Մյուլեր
ԵրաժշտությունՌայ Քուդեր
ՄոնտաժՊետեր Պշիգոդա
Պատմվածքի վայրՏեխաս, Լոս Անջելես և Հյուստոն
ԿինոընկերությունRoad Movies Filmproduktion GmbH (Berlin)
Argos Films S.A. (Neuilly-sur-Seine)
Pro-ject Filmproduktion im Filmverlag der Autoren GmbH (Munich)
Տևողություն148 րոպե
Բյուջե1 800 000 $
Շահույթ2 208 837 $[6] և 2 181 987 $[6]
IMDbID 0087884
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Փուլիցերյան մրցանակակիր Սեմ Շեփարդի սցենարով նկարահանված ճանապարհային այս ֆիլմը պատմում է Թրևիս անունով մի մարդու մասին, որը Մեքսիկայից ճամփա է ընկնում դեպի Տեխաս։ Նա ոչ մի բառ չի խոսում։ Կարծես մասամբ կորցրել է նաև հիշողությունը։ Նրան առաջ է մղում իր ընտանիքը վերագտնելու ձգտումը՝ երիտասարդ կնոջը՝ Ջեյնին, որի կյանքը վտանգել է հիվանդագին խանդի պատճառով և 7-ամյա որդու՝ Հանթերին։ Չորս տարի Թրևիսին համարել են մեռած։ Եղբայրը՝ Ուոլթը, Լոս Անջելոսից թռչում է Տեխաս՝ վերադարձնելու կորուսյալ եղբորը։ Ուոլթն ու նրա կինը՝ Աննը, որդեգրել են Հանթերին։ Երկուսի համար էլ շատ դժվար է հրաժարվել այս դերից, հատկապես երբ իմանում են, որ Թրևիսն ուզում է որդու հետո գնալ Ջեյնին փնտրելու[8]։

Դերերում խմբագրել

  • Հարի Դին Սթենթոն – Տրավիս Հենդերսոն
  • Նաստասյա Կինսկի – Ջեյն Հենդերսոն
  • Դին Սթոքուել – Ուոլթ Հենդերսոն
  • Հանթեր Քարսոն – Հանթեր Հենդերսոն
  • Բերնհարդ Վիքի – Դոկտոր Ալմեր
  • Օռոր Կլեման – Անն Հենդերսոն
  • Սամ Բերի – Գազի լցակայանի հաճախորդ
  • Կլարիս Մոբլի – Մեքենաների վարձակալության գրասենյակի աշխատակից
  • Վիվա Օդեր – Հեռուստատեսային կին
  • Սոկոռո Վալդես – Կամելիտա
  • Էդվարդ Ֆայտոն – Հանթերի ընկերը
  • Ջասթին Հոգ – Հանթեր (3 տարեկան)
  • Թոմ Ֆարել – Ճչացող մարդ

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե արմավենու ճյուղ»
  • FIPRESCI-ի մրցանակ
  • Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Կաննի ՄԿՓ, Ֆրանսիա, 1984
  • «Գերմանական կինոխցիկ» մրցանակ, «Գերմանական կինոխցիկ» մրցանակաբաշխություն, Գերմանիա, 1984
  • ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, ԱՄՆ, 1984
  • Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, Մեծ Բրիտանիա, 1985
  • Բավարիայի կինոմրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար, Բավարիայի կինոմրցանակաբաշխություն, Գերմանիա, 1985
  • «Բոդիլ» մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար, «Բոդիլ» մրցանակաբաշխություն, Դանիա, 1985
  • Ռընե Կլեր մրցանակ, «Դոնատելլոյի Դավիթ» մրցանակաբաշխություն, Իտալիա, 1985
  • «Արծաթե տեսակադրեր» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, «Արծաթե տեսակադրեր» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 1985
  • Ֆրանսիացի կինոքննադատների միավորման մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Ֆրանսիա, 1985, Արծաթե կինոմրցանակ, Գերմանիայի կինոմրցանակաբաշխություն, Գերմանիա, 1985
  • «Սուրբ Խորդի» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, «Սուրբ Խորդի» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 1985
  • Գերմանիայի արտհաուսային կինոթատրոնների գիլդիայի մրցանակ, Գերմանիա, 1986

Վերնագիր խմբագրել

Ֆիլմն անվանվել է Փարիզ, Տեխասյան համանուն քաղաքի անունով, սակայն ոչ մի կադր այնտեղ չի նկարվել։ Նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունեցել Ֆորտ Ստոկթոն և Մարաթոն քաղաքներում՝ Տեխասի արևմտյան մասում, Նորդհեյմում, Սան Անտոնիոյի հարավարևելյան մասում։ Փարիզին անդրադարձ կատարվում է լուսանկարով, որտեղ երևում է Տրավիսին պատկանող հողակտորը։ Լուսանկարում երևում են ամայի լանդշաֆտներ, մինչդեռ իրականում Փարիզի այդ հատվածը անտառաշատ է։

Ուիլյամ Հենրի Դեյվիսը իր The Autobiography of a Supertramp (1908) ինքնակենսագրականի 123-րդ էջում անդրդառնում է Փարիզ, Տեխասին, և հավանական է, որ ֆիլմի անվանումը գալիս է այստեղից։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել